Հայ ականավոր թագուհիներ նախագիծ.

Կայքի հղումը

Հայոց Էրատո թագուհին ներառվել է բրիտանական հայտնի տեսախաղում – ShantNews –  Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Էրատոն եղել է Արտաշեսյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը, Տիգրան 3-րդի դուստրը և Տիգրան 4-րդի քույրը: Էրատոն կառավարում էր եղբոր հետ միասին, քանի որ շրջանառվում են վարկածներ, որ դրա պատճառներից մեկը Էրատոյի ղեկավարելու ընդունակություններն են եղել և եղբորն ամեն հարցում սատար կանգնելու պատրաստակամությունը: Էրատոյին բաժին էին հասել գահակալման շատ բարդ տարիներ, մի կողմից աշխարհակալ Հռոմն էր, մյուս կողմից՝ Պարթևստանը, այդպիսով հայոց գահակալները՝ Տիգրան 3-րդը, ապա՝ նրա որդին և դուստրը՝ Էրատոն ու Տիգրան 4-րդը նպատակ ունեին զերծ պահելու թագավորությունը վերահաս կործանումից: Օգոստոս կայսրը՝ չբավարարվելով Արտաշես 2-րդի սպանությամբ, մ.թ.ա. 5 թվականին գահընկեց արեց Տիգրան 4-րդին և գահին բարձրացրեց նրա հռոմեասեր հորեղբորը՝ Արտավազդ 3-րդին, սակայն հայոց ավագանին չհանդուրժեց և վերստին գահի վրա վերականգնվեց Տիգրան 4-րդը, գահ բարձրացավ նաև Էրատոն… Էրատոն և Տիգրանը միասին կառավարեցին մ.թ.ա. 2-ից 1 թվականներին: Արդեն Մ.թ. 1-ին թվականին Հայաստան ներխուժած հյուսիսային լեռանականների դեմ մղված ճակատամարտում Տիգրան 4-րդը զոհվեց, իսկ Էրատոն հրաժարվեց գահից, սակայն սա դեռ ամենը չէր… Էրատոն ևս մեկ անգամ գահակալեց 6-12 թվականներին այս անգամ՝ միանձնյա, որպես վերջին Արտաշեսյան: Սակայն նրան այդպես էլ չհաջողվեց թագավորությունը փրկել, քանի որ այլևս Արտաշեսյան արական ներկայացուցիչ չկար, Էրատոն վերջինն էր և նրա զավակները չէին կարող Արտաշեսյան համարվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *