ՆԱԽՇՆ ՈՒ ԳՈՒՅ­ՆԸ ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՏԱ­ՐԱ­ԶՈՒՄ

Կայքի հղումը․

Hripsime Melikyan : Հայկական տարազ

Ազ­գա­յին տա­րա­զի բնո­րոշ հատ­կա­նիշ­նե­րից են զար­դա­նախ­շերն ու գու­նա­յին սիմ­վո­լի­կան, ո­րոն­ցում էա­կան դեր են խա­ղում էթ­նոմ­շա­կու­թա­յին ա­վան­դույթ­ներն ու սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րը։ Գու­նա­յին գամ­ման, ընդ­հա­նուր առ­մամբ, ինչ­պես նաև ո­րո­շա­կի գու­նա­յին հա­մադ­րում­նե­րը, ար­տա­հայ­տում էին սե­ռա­յին, տա­րի­քա­յին ու սո­ցիա­լա­կան տար­բե­րու­թյուն­նե­րը։ Հայ կա­նանց ա­վան­դա­կան հա­գուստն ա­ռանձ­նա­նում էր իր գու­նա­գե­ղու­թյամբ ու հա­րուստ ե­րան­գա­վոր­մամբ։ Տղա­մարդ­կանց հա­գուս­տը բազ­մե­րանգ էր միայն Արևմտյան Հա­յաս­տա­նի մար­զե­րում, մինչ­դեռ արևե­լա­հա­յե­րի շր­ջա­նում տղա­մարդ­կանց տա­րա­զը բնու­թագր­վում էր ընդ­հա­նուր զսպ­վա­ծու­թյամբ ու հա­մեստ գու­նա­վոր­մամբ, որ­տեղ գե­րիշ­խում էին մուգ ե­րանգ­նե­րը` եր­բեմն սպի­տա­կի հա­մադր­մամբ։ Հայ­կա­կան տա­րա­զի գու­նա­յին գամ­մա­յում, մաս­նա­վո­րա­պես կա­նանց տա­րա­զում, գե­րիշ­խում էր կար­մի­րը՝ մուգ կարմ­րա­գույ­նից մինչև ալ կար­միր, բո­ցա­գույն ե­րանգ­ներ։ Կար­միր գույնն օգ­տա­գործ­վում էր ինչ­պես ներք­նա­շո­րի, այն­պես էլ վեր­նազ­գես­տի հա­մար` տղա­մարդ­կանց ու կա­նանց գլ­խարկ­ներ, գործ­ված գուլ­պա­ներ, գո­տի­ներ, կա­նա­ցի գլ­խա­շո­րեր, ծած­կոց­ներ, լան­ջա­պա­նակ­ներ, գոգ­նոց­ներ։ Կար­միր գույ­նը լայ­նո­րեն օգ­տա­գործ­վում էր նաև ա­սեղ­նա­գոր­ծու­թյան մեջ, ո­րով զար­դար­վում էր ինչ­պես տղա­մարդ­կանց, այն­պես էլ կա­նանց հա­գուս­տը։ Հա­յե­րի, ինչ­պես և շատ ազ­գե­րի մոտ, կար­մի­րը նույ­նա­կա­նաց­վում էր ՙգե­ղե­ցի­կի՚, ՙլա­վի՚, ՙտո­նա­կա­նի՚ հետ։ Կա­նաչ գույ­նի հետ կար­մի­րի հա­մադ­րու­մը, ա­ռա­ջին հեր­թին, առ­նչ­վում էր հար­սա­նեա­կան սիմ­վո­լի­կա­յին։ Կա­նա­չի ու կար­մի­րի հա­մադ­րու­մը հա­յե­րի մոտ ա­մուս­նու­թյան խոր­հր­դա­նիշ էր, քա­նի որ ժո­ղովր­դա­կան գու­նըն­կալ­ման մեջ կա­նա­չը զու­գորդ­վում էր ե­րի­տա­սար­դու­թյան, գար­նան, կա­նա­չի, ա­ճի, նոր սերն­դի հետ։ ՙԿար­միր-կա­նաչ կա­պել՚ նշա­նա­կում էր նշա­նել, ա­մուս­նաց­նել, ա­մուս­նաց­նե­լու ցան­կու­թյուն հայտ­նել։ Ա­մուս­նա­ցած կնոջ կար­միր գոգ­նո­ցի փո­խա­րի­նու­մը կա­պույ­տով կնոջ` ծնն­դա­բե­րե­լու կա­րո­ղու­թյու­նը կորց­նե­լու նշան էր։ Կա­պույ­տը, ժո­ղովր­դի ըն­կալ­մամբ, կա­պակց­վում էր ծե­րու­թյան, մահ­վան հետ։ Ինչ­պես և ա­ռա­ջա­վո­րա­սիա­կան մյուս ժո­ղո­վուրդ­նե­րի, հա­յե­րի հա­մար նույն­պես կա­պույ­տը սգո գույն էր, ընդ ո­րում, կա­պույ­տը որ­պես սգո նշան կրում էին հե­ռա­վոր, իսկ սևը` մո­տիկ ազ­գա­կան կորց­նե­լու դեպ­քում։ Սևն ըն­կալ­վում էր որ­պես ծի­սա­կան ա­ռու­մով ան­մա­քուր գույն։ Գու­նա­վոր հա­գուս­տի փո­խա­րի­նու­մը մուգ հա­գուս­տով ծե­րու­թյան նշան էր: Սևը սգո ա­մե­նա­տա­րած­ված գույնն է հայ­կա­կան տա­րա­զում։ Սու­գը ար­տա­հայտ­վում էր, մաս­նա­վո­րա­պես, գլ­խա­շո­րի մի­ջո­ցով։ Սպի­տա­կը ծի­սա­կան ա­ռու­մով մա­քուր էր հա­մար­վում, այն օգ­տա­գործ­վում էր մկր­տու­թյան, ինչ­պես նաև թաղ­ման ժա­մա­նակ` որ­պես թաղ­ման սա­վան։
Հայ­կա­կան տա­րա­զի գու­նա­յին գամ­մա­յում դիտ­վում է ընդ­գծ­ված զսպ­վա­ծու­թյուն դե­ղին գույ­նի օգ­տա­գործ­ման մեջ։ Այն հան­դի­պում էր շատ հազ­վա­դեպ՝ խլաց­ված ե­րանգ­նե­րով։ Դե­ղի­նը՝ որ­պես բնու­թյան թոշ­նե­լու գույն, ընդ­հա­նուր առ­մամբ, ու­ներ բա­ցա­սա­կան խոր­հուրդ, այն կա­պակց­վում էր հի­վան­դու­թյան, լե­ղու, թույ­նի հետ, ուս­տիև վնա­սա­կար էր հա­մար­վում։ Ծիա­ծա­նի մեջ դե­ղի­նի` սո­վո­րա­կա­նից ա­վե­լի հոծ գի­ծը բա­ցատր­վում էր որ­պես վատ նա­խան­շան (ե­րաշ­տի, ան­բեր­րիու­թյան, հի­վան­դու­թյան)։ Դե­ղի­նի բա­ցա­սա­կան ըն­կալ­ման պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցել են մի շարք ար­գելք­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, քա­ռա­սու­քի ժա­մա­նակ նո­րած­նին այ­ցե­լե­լիս ոս­կե զար­դա­րանք­ներ կրե­լը, ին­չը կա­րող էր դեղ­նախ­տով հի­վան­դա­նա­լու պատ­ճառ հա­մար­վել։ Սա­կայն ոս­կու փայ­լի նմա­նու­թյու­նը արևի փայ­լի՝ լույ­սի հետ, ար­դա­րաց­նում էր ոս­կե զար­դա­րանք­ներ կրե­լը, ինչ­պես նաև ոս­կե­գույն թե­լի օգ­տա­գոր­ծումն ա­սեղ­նա­գոր­ծու­թյան մեջ։
Այս­պի­սով, հայ­կա­կան ազ­գա­յին տա­րա­զի գու­նա­յին գամ­ման կա­րե­լի է ներ­կա­յաց­նել դրա­կան (կար­միր, կա­նաչ, սպի­տակ) և բա­ցա­սա­կան (մուգ մա­նու­շա­կա­գույն, դե­ղին, սև) գույ­նե­րի հա­կադր­ման տես­քով։ Տա­րա­զի նախ­շա­զար­դու­մը վե­րա­բե­րում է ժո­ղովր­դա­կան ար­վես­տի այն ո­լոր­տին, որ­տեղ դրսևոր­վում է ժո­ղովր­դին բնո­րոշ դի­մա­գիծն ու ազ­գա­յին կո­լո­րի­տը։ Հայ­կա­կան տա­րա­զի նախ­շա­զարդ­ման հին ա­կունք­նե­րի մա­սին վկա­յում են հնա­գի­տա­կան գտա­ծո­նե­րը, ար­ձա­նագ­րու­թյուն­նե­րը, ե­կե­ղե­ցու պա­տե­րի որմ­նան­կար­նե­րը, շիր­մա­քա­րե­րը, ման­րան­կար­նե­րը և այլն։ Հա­գուստն ու նրա բա­ղադ­րիչ­նե­րը, բա­ցի գոր­ծա­ծա­կա­նից, ու­նեին նաև ծի­սա­կան-մո­գա­կան նշա­նա­կու­թյուն։ Հայ­կա­կան ազ­գա­յին տա­րա­զում, ինչ­պես տղա­մարդ­կանց, այն­պես էլ կա­նաց մոտ, զար­դա­նախ­շե­րը հիմ­նա­կա­նում զե­տեղ­ված էին այս­պես կոչ­ված ՙմուտ­քե­րի՚ շուրջ (վզի, ձեռ­քի, դաս­տա­կի, կող­քե­րի բաց­վածք­նե­րի շուրջ, քղանց­քի վրա), այ­սինքն` հա­գուս­տի այն մա­սե­րում, ո­րոնք ա­մեն տե­սակ ՙան­մաք­րու­թյու­նից՚ պաշտ­պա­նե­լու խոր­հր­դան­շա­կան գոր­ծա­ռույթ ու­նեին։ Զար­դա­նախ­շերն ի­րա­կա­նաց­վում էին դաջ­ված­քի, ա­սեղ­նա­գոր­ծու­թյան, գե­ղար­վես­տա­կան կա­րի և գոր­ծե­լու տեխ­նի­կա­յով։ Հա­գուս­տի, մաս­նա­վո­րա­պես կա­նա­ցի, զար­դա­նախ­շե­րի հա­մար նյու­թե­րը հա­րուստ ու բազ­մա­զան էին` բր­դե, բամ­բա­կե, մե­տաք­սե, ինչ­պես նաև ոս­կե­գույն ու ար­ծա­թա­գույն թե­լեր, փայ­լա­զար­դեր, ու­լունք­ներ ու կո­ճակ­ներ, մանր խե­ցի­ներ ու ան­գամ ձկան թե­փուկ­ներ։ Խե­ցի­նե­րին ու թե­փուկ­նե­րին (որ­պես ջրից հան­ված) վե­րագր­վում էր մո­գա­կան ուժ, ո­րը խթա­նում էր պտ­ղա­բե­րու­թյու­նը։ Փի­րու­զից կամ կար­միր մար­ջա­նից մանր ու­լունք­նե­րով զար­դա­րում էին տղա­մարդ­կանց գո­տի­նե­րի ծայ­րե­րը, կա­նանց գլ­խա­շո­րե­րի ծո­պե­րը։ Ու­լունք­նե­րով ա­սեղ­նա­գոր­ծում էին կա­նանց գո­տի­ներն ու ճա­կատ­նոց­նե­րը։ Ժո­ղովր­դի պատ­կե­րաց­մամբ, դրանք բու­ժում էին ո­րո­շա­կի հի­վան­դու­թյուն­նե­րից, պաշտ­պա­նում չար աչ­քից և այլն։

Ազգային տարազը՝ որպես էթնոսի ինքնատիպության դրսևորում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *