Ի՞նչ անել, եթե կոտրվել է սնդիկով ջերմաչափը

Սնդիկի գոլորշին շատ ուժեղ թույն է, ուստի, եթե Ձեր տանը կոտրվել է ջերմաչափը, ապա անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել և մաքրել սենյակը՝ խուսափելու թունավորումներից և դրանց հետևանքներից: 

Ինչո՞վ է վտանգավոր կոտրված ջերմաչափը

Երբ ջերմաչափը կոտրվում է, դրա միջից հոսում է հեղուկ սնդիկ, որը ցրվում է ամբողջ սենյակով մեկ, հեշտությամբ թափանցում նույնիսկ հատակի փոքր անցքերի մեջ և մնում է գորգի մեջ: Սենյակային ջերմաստիճանում սնդիկն սկսում է թունավորող գոլորշիներ արձակել, և եթե մարդն սկսում է շնչել այդ օդը, սնդիկը կուտակվում է  նրա երիկամներում, լյարդում և ուղեղում՝ թունավորելով օրգանիզմը:

Սնդիկային թունավորման առաջին նշաններն իրենց մասին իմաց են տալիս արդեն մի քանի ժամ անց՝ հայտնվում է մետաղական համ բերանում, ընդհանուր թուլություն, ձեռքերի, ոտքերի և ամբողջ մարմնի դող, գլխացավ, սրտխառնոց և փսխում:

Ախորժակը կորում է, որովայնում ուժեղ ցավեր են առաջանում, լուծ է սկսում (երբեմն արյունով), իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38-40 °C: Սնդիկով ծանր թունավորումների դեպքում  հնարավոր է նաև մահացու ելք:

Ին՞չ պետք է անել, եթե կոտրվել է տան ջերմաչափը:

Առաջին հերթին պետք է սենյակից դուրս հանել երեխաներին և կենդանիներին, քանի որ նրանք կարող են փորձել ուտել արծաթագույն և արտանքինից գրավիչ սնդիկի գնդիկները: Այնուհետև պետք է դիմել Արտակարգ իրավիճակների նախարարություն:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Եթե ինչ-որ պատճառով Դուք չեք կարող օգնության դիմել, ահա ինչ պետք է անել՝

1) Եթե դրսում ավելի ցուրտ է քան տանը, բացեք պատուհանները, քանի որ ցածր ջերմաստիճանի դեպքում սնդիկն ավելի քիչ է գոլոշիներ արձակում:

Միևնույն ժամանակ զգույշ եղեք, քանի որ միջանցիկ քամին կարող է ցրել սնդիկի գնդիկները: Այդ դեպքում դրանք շատ դժվար կլինի հավաքել:

2) Պատրաստեք՝   

Մեկ անոթի չափով սառը ջուր,

Թուղթ կամ ալյումինաթիթեղ,

Միանգամյա օգտագործման ներարկիչ,

Կպչուն ժապավեն,

Թաց թերթ,

Կալիումի պերմանգանատի լուծույթ և կտոր,

Ռեզինե ձեռնոցներ (հագեք դրանք ձեռքերը պաշտպանելու համար),

Բժշկական դիմակ  (հագեք այն որքան հնարավոր է շուտ, որպեսզի Ձեր շնչառական օրգանները չտուժեն):

3) Թղթի կամ ալյումինաթղթի մեկ կտորն օգտագործեք որպես գոգաթիակ, իսկ մյուս թղթով զգույշ վերջինիս վրա հավաքեք սնդիկի գնդիկները: Հավաքած գնդիկները լցրեք նախապես պատրաստած սառը ջրով տարայի մեջ:

4) Ավելի մանր գնդիկները պետք է հավաքել ներարկիչի մեջ կամ կպցնել կպչուն ժապավենի վրա:

5) Ներարկիչն ու կպչուն ժապավենը նույնպես տեղավորեք սառը ջրով տարայի մեջ:

6) Անպայման լուսավորեք այն հատվածը, որտեղ կոտրվել է ջերմաչափը՝ բաց չթողնելու ոչ մի գնդիկ:

7) Եթե Ձեր հատակը փայտից է, ապա ստիպված եք այն վերանորոգել և փոխել, քանի որ սնդիկի փոքր գնդիկները կարող են ընկած լինել արանքերը, և հանել այնտեղից դրանք Դուք հավանաբար չեք կարողանա:

8) Եթե սնդիկն ընկել է հագուստի վրա, այն ավելի լավ է դեն նետել: Հիշեք՝  այդպիսի հագուստը ոչ մի դեպքում չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ:

9) Մաքրած մակերեսը մեկ անգամ ևս մաքրեք խոնավ թերթով, հետո կալիումի պերմանգանատի լուծույթով (մեկ լիտր ջրի համար 2 գր կալիումի պերմանգանատ):

Եթե ձեռքի տակ չկա կալիումի պերմանգանատ, ապա օգտագործեք տաք ջրի և սոդայի խառնուրդ (մեկ լիտր ջրի համար 40 գրամ օճառ և 50գրամ սոդա)՝ դա կօքսիդացնի սնդիկը և թույլ չի տա նրան գոլորշիանալ:

Այդ նույն լուծույթով մաքրեք տվյալ վայրին հարակից բոլոր հատվածները:

10) Լավ օդափոխեք սենյակը:

11) Թունավորման կանխարգելման համար որքան հնարավոր է շատ ջուր խմեք:

Ին՞չ չի կարելի անել ոչ մի դեպքում

1) Սնդիկը հավաքելու համար չպետք է օգտագործել փոշեկուլ, քանի որ սնդիկի մասնիկները կմնան փոշեկուլի արանքում և կշարունակեն թունավորել բնակարանը:

2) Ավել նույնպես ավելի լավ է չօգտագործել, քանի որ այն միայն ավելի է փոքրացնում սնդիկի գնդիկները և նպաստում դրանց տարածմանը:

3) Ինչպես արդեն նշվել է, ոչ մի դեպքում չի կարելի լվանալ հագուստը,  որի վրա ընկել է սնդիկը:

Ին՞չ անել հավաքած սնդիկի հետ

Սնդիկը չի կարելի թափել աղբատար խողովակի կամ կոյուղու մեջ, քանի որ այնտեղից էլ այն շարունակելու է թունավորել օդը և մոտակայքում գտնվող երեխաներին:

ԱԻՆ-ն ուղղակի խորհուրդ է տալիս  որքան հնարավոր է շուտ տնից հանել սնդիկով տարան և այն թափել փողոցի աղբամանի մեջ: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդքան էլ լավ չի անդրադառնա մեր էկոլոգիայի վրա:

Թունավորում

ԱՄՈՆԻԱԿ, ԱՆՈՒՇԱԴՐԻ ՍՊԻՐՏ ԵՎ ԱՅԼՆ)
Առավել հաճախ հանդիպում են անուշադրի սպիրտից առաջացող թունավորումները։ Հիմքերով թունավորման ախտանիշները նման են թթվային թունավորման ախտանիշներին։ Արտահայտված է տեղային այրող ազդեցությունը, որի հետևանքով խոր խոց է առաջանում։ Ներքին ընդունման ժամանակ մարսողական ուղու ծանր այրվածքներ են առաջանում, որոնք թունավորման առաջին ժամերից արդեն բերում են շոկի և կոլապսի զարգացման։ Առաջանում են որկորաստամոքսային արյունահոսություններ, ստամոքսի թափածակում։

Թունավորումից հետո հաճախ առաջացող բարդութուններից են որկորի և ստամոքսի սպիական նեղացումները։ Ամոնիակը և անուշադրի սպիրտն օժտված են շատ ուժեղ գրգռող ազդեցությամբ, ուստի թունավորման կլինիկայում կարևոր տեղ են գրավում աչքի շաղկապենու և բրոնխների լորձաթաղանթների գրգռման ախտանիշները։ Առաջանում է հաճախացած տանջալից հազ՝ լորձի կամ արյունային խորխի արտազատումով, հևոց, կապտուկ, կոկորդի այտուց։ Ծանր դեպքերում կարող են զարգանալ բրոնխոպնևմոնիա և թոքերի այտուց։

Բուժումը։ Ստամոքսի լվացում՝ գոլ ջրի և լիմոնաթթվի կամ քացախաթթվի 2%-անոց լուծույթով, կաթով։ Ներարկվում են ցավազրկող դեղորայք (պրոմեդոլ, օմնոպոն և այլն)։
 

Թունավորում սնդիկից

Սնդիկի ազդեցությունը կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ սնդիկի գոլորշին շնչելը վնասակար ազդեցություն ունի նյարդային, մարսողական եւ իմունային համակարգի, թոքերի եւ երիկամների վրա: Ավելին, այս նյութի ազդեցությունը կարող է ճակատագրական լինել:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Մասնագետների կարծիքով՝ սնդիկից թունավորման հետեւանքները կախված են այն կոնցենտրացիայից, որ ստանում են սնդիկ պարունակող տարբեր միացությունները շնչելուց, կուլ տալուց կամ մաշկի վրա ազդեցությունից:

Ըստ ԱՀԿ մասնագետների՝ կան մի շարք նշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը ենթարկվել է վնասակար քիմիական նյութի ազդեցության: Ահա սնդիկից թունավորման որոշ ախտանիշներ.Սարսուռ Անքնություն Հիշողության կորուստ Նյարդամկանային էֆեկտներ Գլխացավ Կոգնիտիվ-շարժողական խանգարումներ

Հաշվի առնելով սնդիկի ազդեցության հետ կապված ռիսկերը, մասնագետները խորհուրդ չեն տալիս տանը հին ջերմաչափեր կամ սնդիկ պարունակող բարոմետրեր պահել: Ավելի լավ է դրանք փոխարինել նորերով, որոնք չեն պարունակում վնասակար քիմիական նյութ:

Սնդիկի թունավորումից խուսափելու այլ օգտակար խորհուրդներ.Աշխատեք զգուշորեն վարվել եւ վերացնել սնդիկ պարունակող իրերը, ինչպիսիք են ջերմաչափերը եւ լյումինեսցենտային լամպերը։ Փոշեկուլով մի մաքրեք պատահաբար թափված սնդիկը: Սովորեցրեք երեխաներին ձեռք չտալ արծաթագույն հեղուկին: Ճիշտ վերացրեք հին դեղերը, որոնք նույնպես կարող են սնդիկ պարունակել: Սնդիկ պարունակող դեղդամիջոցները հեռու պահեք երեխաներից:

ՄԻԱՎ

հարցեր ինքնաստուգման համարՈրն է ՄԻԱՎ վարակի աղբյուրըՄԻԱՎ վարակի աղբյուրը, ՄԻԱՎով վարակված մարդն է ցանկացած հիվանդության ժամանակ։

2.Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհներըԱյն փոխանցվում է երեք տարբերակով՝ արյան միջոցով, անպաշտպան սեռական հարաբերության հետևանքով և մորից երեխա։

3.Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուցԱվելի ուշադիր լինել կոսմետիկ միջոցներից օգտվելիս՝ դաջվածք, մատնահարդարում, մաշկի խնամք, թմրանյութեր և այն ամենից ինչ կապված է արյան հետ։

4.Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:Հնարավոր է երկար ժամանակ չհայտնաբերել, որ կա այդ հիվանդությունը նույնիսկ հետոզոտության ժամանակ։

5.Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ովՑանկացած մարդ կարող է վարակվել ՄԻԱՎ հիվանդությամբ։

Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,Բացասական:

7.Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդություններըՍնկային հիվանդությունները, ուռուցքները, տուբերկուլոզը, հերպես, թոքաբորբ։

8.Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրաՄիավը երկարատև վարակային հիվանդություն է, ներթափանցում է օրգանիզմ ախտահարում է իմունային համակարգը և մարդը չի կարողանում պայքարել վիրուսների դեմ։

9.ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակներըարյունը, կրծքի կաթը, սերմնահեղուկը։ Բացի այս տարբերակներից ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում բավարար վարակիչ Միավի համար։

10.Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբԼաբարատորիաներում։

11.Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշաններըԿարող ենք սկզբնական շրջանում չնկատել որևէ ախտանիշ, կամ դա լինի գրիպանման նշաններ։ Նշանները սկսում են երբ անցնում է երկարատև գաղտնընթացը։

12.Վարակվելուց որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլըՁԻԱՀը ՄԻԱՎ վարակի վերջնական փուլն է։

13.ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:Արդեն օրգանիզմը չունի իմուն համակարգ և ցանկացած վիրուս կարող է ներթափանցել օրգանիզմ։

Անվտանգության ապահովում, Ահազանգում.

Անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննում

Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:
Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:
Առաջին հերթին ուշադիրր զննեք դեպքի վայրը՝ դա կօգնի ձեզ գնահատելու իրավիճակը եւ հասկանալու, թե ինչ է պատահել: Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները: Փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.
— Ի՞նչ է պատահել:
— Ի՞նչ վտանգ կա:
— Քանի՞ տուժած կա:
— Կարո՞ղ են դեպքի վայրում ներկա գտնվող մարդիկ օգտակար լինել:


Անվտանգության ապահովում տարբեր արտակարգ իրավիճակներում

Մոտենալով դեպքի վայրին՝ պետք է վստահ լինեք, որ այն անվտանգ է: Ուշադիր փնտրեք այն ամենն, ինչը կարող է վտանգավոր լինել ձեզ, տուժածի եւ ներկաների համար: Վտանգ են ներկայացնում ընկած հաղորդալարերը, փլուզման ենթակա շինությունները, երթեւեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր նյութերը եւ գազերը, անբարենպաստ եղանակային պայմանները, արագ հոսող կամ խորը ջրերը եւ այլն:
Տարբեր պատահարների դեպքում անվտանգության ապահովումը տարբեր է լինում: Քննարկենք, թե ինչպես է պետք ապահովել անվտանգությունն ավելի հաճախ հանդիպող վտանգավոր իրավիճակներում:
Ավտովթար

Եթե մեքենայով եք, ապա կանգնեցրեք այն վթարից առնվազն 10 մետր հեռավորության վրա: Մեքենաների հետագա բախման վտանգը նվազեցնելու նպատակով վթարից որոշ հեռավորության վրա տեղադրեք նախազգուշացնող նշաններ կամ խնդրեք շրջապատող անձանց փակել կամ փոխել երթեւեկության ուղղությունը: Ավտովթարի ժամանակ կարող է պայթունավտանգ իրավիճակ ստեղծվել, պետք է առանց ժամանակ կորցնելու կողմնորոշվեք եւ տուժածներին շտապ տեղափոխեք դեպքի վայրից: Արգելեք ծխել կամ կրակ վառել դեպքի վայրում, քանի որ դրանք կարող են հրդեհի կամ պայթյունի պատճառ դառնալ:


Էլեկտրական հոսանքի հետ կապված դժբախտ պատահարներ

Մարդը կարող է հոսանքից հարված ստանալ՝ դիպչելով հոսանքի վնասված լարերին կամ անսարք էլեկտրասարքերին: Մինչեւ տուժածին մոտենալն անհրաժեշտ է անջատել հոսանքի աղբյուրը (հոսանքազրկեք էլեկտրասարքը, անջատեք հիմնական անջատիչը եւ այլն), իսկ եթե դա անհնար է, ապա կարող եք լարը կամ սարքը տուժածից հեռացնել որեւէ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի օգնությամբ:
Բարձր լարման հոսանք: Եթե տեսնում եք կտրված, ընկած բարձր լարման հաղորդալարեր, ապա հեռացրեք շրջապատող մարդկանց ընկած հաղորդալարից առնվազն 6 մետր հեռավորության վրա, քանի որ բարձր լարման աղեղը կարող է ազդել մինչեւ այդ հեռավորությունը: Տուժածին կարող եք մոտենալ միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ վթարային ծառայությունները հոսանքազրկել են տվյալ հատվածը:
Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա մեքենայում գտնվող անձանց խնդրեք դուրս չգալ, քանի որ նրանք մեքենայի անվադողերի շնորհիվ հուսալի մեկուսացված են: Մի՛ փորձեք մոտենալ կամ տուժածներին դուրս բերել մեքենայից: Մի՛ փորձեք հեռացնել հաղորդալարը, նույնիսկ մեկուսիչ նյութից պատրաստված հարմարանքի միջոցով, քանի որ առաձգականության պատճառով հոսանքալարը կարող է շպրտվել անցանկալի ուղղությամբ՝ առաջացնելով լրացուցիչ դժվարություններ:

Պատահարներ վտանգավոր նյութերից

Յուրաքանչյուր իրավիճակում դեպքի վայրի զննման ժամանակ ստուգեք վտանգավոր նյութերի առկայությունը: Ուշադրություն դարձրեք այդտեղ գոլորշու քուլաների, թափված հեղուկի կամ այլ նյութերի, շշերի ու գազի բալոնների եւ արտասովոր հոտերի վրա: Հնարավորության դեպքում հեռացրեք վտանգավոր նյութերը տուժածից, ինչպես նաեւ՝ շրջապատի հետաքրքրասերներից, հատկապես երեխաներից:
Վտանգավոր նյութեր տեղափոխող մեքենաների կամ բեռնարկղերի վրա փակցված են լինում նյութի թունավորության եւ վտանգավորության մասին տեղեկացնող վահանակներ: Նման մեքենաների վթարի դեպքում ահազանգեք եւ մանրամասն տեղեկացրեք վահանակի վրա գրված ցուցանշանների մասին:
Եթե ենթադրում եք, որ դեպքի վայրում առկա են թունավոր գոլորշիներ, ապա կանգնեք այնպես, որ քամին փչի ձեր կողմից: Եթե դեպքը տեղի է ունեցել շինությունում, եւ ենթադրում եք, որ այնտեղ կարող են լինել վտանգավոր գազեր, ապա խուսափեք ներս մտնելուց: Եթե ձեր այնտեղ մտնելը չափազանց անհրաժեշտ է, ապա հնարավորինս ապահովեք ձեր անվտանգությունը, որպեսզի ինքներդ էլ օգնության կարիք չունենաք՝ շտապ օդափոխեք տարածքը (օրինակ՝ բացեք դուռը կամ ավտոտնակի դարպասը) եւ փորձեք արագ դուրս բերել տուժածին դեպքի վայրից:


Հրդեհ

Հիշե՛ք, որ հրդեհի դեպքում անհրաժեշտ է անմիջապես ահազանգել հրշեջ ծառայություն: Հրդեհի ժամանակ վտանգավոր են եւ՛ բոցը, եւ՛ ծուխը, եւ՛ թունավոր գազերը:
Թե ենթադրում եք, որ շինությունում հրդեհ է, դուռը բացելուց առաջ ափով զգուշությամբ հպվեք դռանը եւ ստուգեք ջերմաստիճանը: Դուռը մի՛ բացեք, եթե այն տաք է: Անհրաժեշտության դեպքում դուռը բացելիս անմիջապես մի կողմ քաշվեք եւ շրջեք դեմքը, որպեսզի պաշտպանվեք ճնշման տակ դուրս եկող տաք օդի հարվածային ալիքից կամ բոցից: Եթե սենյակում ծուխ կա, ապա քթի եւ բերանի մոտ պահեք խոնավ գործվածք եւ աշխատեք հնարավորին չափ մոտ գտնվել հատակին, քանի որ տաք օդը եւ ծուխը թեթեւ են ու վեր են բարձրանում:


Ջրում տեղի ունեցող պատահարներ

Մի փորձեք ջրում տուժածին փրկել՝ վտանգի ենթարկելով ձեզ: Դուք կարող եք հանել տուժածին՝ ջրից նրան որեւէ իր նետելով կամ մեկնելով: Դա կարող է լինել ձող, կամ պարանին կապած փրկարար օղակ, պլաստիկ տարա եւ այլն:


Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի եւ մյուս անձանց անվտանգությունը: Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է: Իսկ եթե այն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին: Հետաքննության համար այդ իրերը կարեւոր նշանակություն ունեն:
Եթե դեպքի վայրում գտնվող անձը զինված է, մի՛ մոտեցեք նրան: Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ: Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա: Փորձեք հանգստացնել նրան: Մի՛ փորձեք ուժով խլել զենքը՝ դրանով կարող եք միայն վնաս հասցնել:
Եթե դուք չեք կարող ապահովել անվտանգությունը, մի՛ մտեք դեպքի վայր: Նման իրավիճակներում գործելը թողեք մասնագիտացված փրկարարներին, որոնք ունեն համապատասխան փորձ, գիտելիքներ, հմտություններ եւ սարքավորումներ՝ վտանգին դիմակայելու, այն վերացնելու եւ տուժածին փրկելու համար: Մինչեւ մասնագիտացված օգնության ժամանումը մնացեք անվտանգ հեռավորության վրա եւ մի՛ թողեք կողմնակի անձանց մոտենալ դեպքի վայրին: Եթե իրավիճակը փոխվի, եւ պայմանները դառնան անվտանգ, կարող եք գործել ըստ իրավիճակի:

Ահազանգում

Առաջին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է կարողանաք գնահատել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել եւ անհրաժեշտության դեպքում անմիջապես ահազանգել:


Շտապ օգնության աշխատանքն ավելի արդյունավետ կլինի, եթե ահազանգման ժամանակ անհրաժեշտ եւ ստույգ տեղեկություններ հայտնեք տուժածի եւ պատահարի վերաբերյալ:
Ահազանգելու որոշումը կարող եք ընդունել ցանկացած պահի: Հնարավորության դեպքում խնդրեք ներկաներից որեւէ մեկին ահազանգել: Մի՜ թողեք տուժածին մենակ, մնացեք նրա կողքին եւ հսկեք նրա վիճակը: Ինքներդ գնացեք ահազանգելու միայն ծայրահեղ դեպքում, երբ ձեզանից բացի ոչ ոք չի կարող դա անել: Այդ դեպքում արագ գտեք մոտակա հեռախոսը, ահազանգեք եւ շտապ վերադարձեք տուժածի մոտ: Վերադառնալուն պես վերստուգեք նրա վիճակը եւ հարկ եղած դեպքում ցուցաբերեք անհրաժեշտ օգնություն:
Ահազանգելու ժամանակ սովորաբար հերթապահն ինքն է հարցեր տալիս: Պետք է նախապես իմանալ այն կարեւոր տեղեկությունները, որոնք պետք է հաղորդել շտապօգնության հերթապահին:

Այդ տեղեկություններն են.

— Դեպքի վայրի հասցեն (շենքի համարը, հարկը եւ բնակարանը) կամ, եթե դեպքը տեղի է ունեցել փողոցում, ապա մոտակա խաչվող փողոցները կամ նշանավոր եւ աչքի ընկնող շինությունները:
— Հեռախոսի համարը, որից հաղորդվում է ահազանգը:
— Ինչ է պատահել:
— Զանգահարողի անունը, ազգանունը:
— Տուժածների քանակը:
— Տուժածների վիճակը:
— Ցուցաբերված առաջին օգնությունը:

Մի՜ անջատեք հեռախոսն առանց հերթապահին զգուշացնելու: Հնարավոր է, որ շտապ օգնության հերթապահը թելադրի տուժածին օգնություն ցուցաբերելու ձեր հետագա քայլերը` մինչեւ մասնագիտական օգնության խմբի ժամանումը:
Եթե որեւէ մեկին խնդրում եք ահազանգել, ապա խնդրեք, որ ահազանգելուց հետո վերադառնա եւ ձեզ տեղյակ պահի շտապօգնության հերթապահի հետ ունեցած խոսակցության մասին:
Եթե մենակ եք եւ չեք կարող հեռանալ տուժածի մոտից, ապա բարձրաձայն օգնություն կանչեք:
Երբեմն դժվար է կողմնորոշվել` կարիք կա, արդյոք, ահազանգելու շտապօգնություն, թե` ոչ: Օրինակ` երբ տուժածն անհարմար է զգում ստեղծված իրավիճակում եւ ինքն է խնդրում չահազանգել: Մեկ այլ դեպքում դժվար է կողմնորոշվել` արդյոք տուժածի վիճակն այնքան ծանր է, որ անհրաժեշտ է մասնագիտական օգնություն: Հետագա գլուխներում դուք կծանոթանաք, թե որ դեպքերում է պետք ահազանգել շտապօգնություն:
Կան հատուկ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է զանգահարել հատուկ վթարային ծառայություններ. դրանք են

— հրշեջ-փրկարար ծառայություն 1-01, 1-12
— ոստիկանություն 1-02.
— շտապօգնություն 1-03.
— գազի վթարային ծառայություն 1-04

Նախօրոք իմացեք նաեւ ձեր տարածաշրջանում գտնվող փրկարար ծառայությունների հեռախոսահամարները: Գրառեք բոլոր թվարկված մասնագիտական ծառայությունների համարները եւ պահեք որեւէ երեւացող տեղում, օրինակ` հեռախոսի կողքին: Եթե տանը կան երեխաներ, ապա ցանկալի է սովորեցնել նրանց, թե տարբեր իրավիճակներում ուր եւ ինչպես է պետք ահազանգել: