Աշխարհագրության տարեկան հաշվետվություն.

Տարեսկզբից մենք կարողացել ենք կարդալ ու պատմել շատ ու շատ պատմություններ, կատարել վարժություններ, նախագծեր։

Գործնական աշխատանք, Արարատի մարզ՝ Խոր Վիրապ, Հրեշտակների ձոր, Ուրցաձորի Հիդրո օդերևութաբանական կայան, Գրավոր աշխատանք, Գործնական աշխատանք, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ, Իմ արմատների պատմությունը նախագիծ, Ինքնաստուգում, Հետազոտական աշխատանք, Սպասարկման ոլորտ և տրանսպորտային կապ:

Գործնական աշխատանք․

  1. Ինչպիսի՞ տնտեսական գործառույթներ է իրականացնում տրանսպորտը: Բերե՛ք բուն արտադրական պրոցեսին տրանսպորտի անﬕջական մասնակցության օրինակ

Տրանսպորտը բեռնափոխադրումներ է կատարում եւ դրա շնորհիվ ՀՀ բյուջեն է ավելանում: Փոխադրումները կատարվում են, թե ցամաքային: Հայաստանը արտահանում է՝ կաթնամթերք, բանջարաբոստանային մշակաբույսեր, խմիչք՝ կոնյակ, գիննի: Հայաստան է ներմուծում՝ գազ «Ռուսաստան, Իրան», հագուստ, մթերք, շինանյութ…

Առանձնացրե՛ք ձեր բնակավայրում հանդիպած խոշորածավալ 5-10 անուն արտադրատեսակ, որոնք արտադրվել են Հայաստանից դուրս:

Zara, Channel, Dior, Faberlic, Oriflame

Փորձե՛ք ճշտել դրանց արտադրության երկրները և այն տրանսպորտային ﬕջոցները, որոնցով փոխադրվել են Հայաստան:

Channel – Շվեյցարիա, Zara – Իսպանիա, Dior – Ֆրանսիա, Faberlic – Ռուսաստան, Oriflame – Շվեյցարիա

ՀՀ ուրվագծային քարտեզի վրա սլաքներով ﬕացրե՛ք բեռների հետևյալ տեսակների առաքման և ստացման վայրերը.

պղնձի խտանյութ

մոլիբդենի խտանյութ

կրաքար

ոսկ հանքաքար

ցեﬔնտ

ալյուր (խոշոր ալրաղացներում արտադրվող):

Շիրակի Մարզ

ՀՀ Շիրակի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում:
Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիայի Հանրապետությանը,
հյուսիսիցՎրաստանի Հանրապետությանը, արևելքից սահմանակից է ՀՀ Լոռու մարզին և հարավից ՀՀ Արագածոտնի մարզին: Արտաքին սահմանների երկարությունը կազմում է 165
կմ:

Շիրակի մարզ - Հայաստանի մարզերը - Armenian Geographic

Համայնքների թիվը՝ 79
Բնակավայրեր՝ 131
քաղաքային՝ 3
գյուղական՝ 128
Սահմանամերձ՝ 15
Լեռնային՝ 47
Բարձր լեռնային՝ 39
Վրաստանի հետ սահմանի երկարություն՝ 48 կմ
Թուրքիայի հետ սահմանի երկարություն՝ 117 կմ
Տարածաշրջաններ՝
Ախուրյան
Արթիկ
Անի
Աշոցք
Ամասիա
Քաղաքներ՝
Գյումրի
Արթիկ
Մարալիկ
Մարզկենտրոն ք.Գյումրի

Մարզը զբաղեցնում է 2680 կմ2 տարածք (268 027.026հա), Հայաստանի
Հանրապետության ընդհանուր տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9.0% է:
12.Գյումրի քաղաքը իր նշանակությամբ և բնակչության թվով համարվում է Հայաստանի
Հանրապետության երկրորդ քաղաքը: Մարզի կենտրոնական և հարավային հատվածում
տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը,
միաժամանակ ՀՀ Շիրակի մարզում են տարածվում Փամբակ և Բազում լեռնաշղթաների,
ինչպես նաև Եղնախաղ, Ջավախք և Արագած լեռնազանգվածների մի մասը։

Ռելիեֆի առումով բաժանվում է երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է ՋավախքԱշոցքի տարածաշրջանը՝ իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները,
Չլդրի լեռները և Աշոցքի սարահարթը, մյուս մասն իր մեջ ներառում է Շիրակի
ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը Մարզի տարածքով հոսող խոշոր և Հայաստանի Հանրապետության ամենաերկար
գետը Ախուրյանն է: Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող
Ցողամարգ, Իլլի, Կարկաչան գետակները:

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային
կլիման, աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու
տևական ձմեռներով, hունվարյան միջին ջերմաստիճանը -9.8˚C է: Մարզը, լինելով ծովի
մակերևույթից 1500-2000 մ բարձրության վրա (մարզի 52 գյուղեր գտնվում են ծովի
մակերևույթից 1500-1700 մ, իսկ 55-ը` 2000մ բարձրության վրա), հանդիսանում է Հայաստանի
ամենացրտաշունչ տարածաշրջանը, որտեղ ձմռանը օդի ջերմաստիճանը երբեմն հասնում է –
460C-ի: Մարզի տարածքում է գտնվում Ախուրյանի ջրամբարը, որն իր 526 մլն.մ3 ծավալով
խոշորագույնն է հանրապետությունում, ինչպես նաև Արփի լիճ-ջրամբարը,
Մանթաշի ջրամբարը։ Շիրակի դաշտում ստեղծված է հզոր ոռոգման համակարգ, որը
բաղկացած է տարբեր մեծության 9 ջրամբարներից (ընդհանուր տարողությունն է՝ 673.1
մլն/մ3 163.9 կմ երկարությամբ մայր ջրանցքից, 300.1 կմ երկարությամբ միջհամայնքային
ջրանցքներից, ինչպես նաև ներհամայնքային ջրատարներից ու ոռոգման ցանցերից։ Այդ
ամենը հնարավորություն է տալիս ոռոգելու 29.1 հազ.հա հողատարածություն։ Ներկայումս օգտագործվում են տուֆ (պաշարներով հանրապետության մարզերի մեջ
գրավում է առաջին տեղը), պեմզա (պաշար 100 մլն մ3 բազալտ, պեռլիտ, կապի և ավազի
պաշարներ:

Մարզի անտառային հողերը կազմում են 4 405.3 հա, որը մարզի ընդհանուր
տարածքի 1.64%-ն է, որը խիստ անհամարժեք է հանրապետության միջին ցուցանիշին՝ (11.2%)։
Մարզի անտառները լեռնային են, ունեն ընդգծված հողապաշտպան, ջրապաշտպան և
կլիմայակարգավորիչ նշանակություն, ինչպես նաև աչքի են ընկնում բուսական տեսակների
բազմազանությամբ։ ՀՀ Շիրակի մարզում բնական էկոհամակարգերում զգալի
տարածում ունեն հետևյալ ուտելի, համեմունքային և դեղատու բույսերըեղինջ երկտուն, ավելուկ գանգուր, ուրց անդրկովկասյանը, ուրցադաղձը, մարիամ խոտը, անանուխը (դաղձ դաշտային), մարգագետնային սինձը, սինձ հացազգիատերևը, խատուտիկ դեղատու, արյունխմիկ դեղատու, հազարատերևուկ հատվածատերև և այլն, իսկ հատապտղավորներից մեծ տարածում ունի մասրենին: Աշոցքի սարահարթում գրանցված են կաթնասունների դասի 6 կարգերի 38 ներկայացուցիչներ, որոնք ընդգրկում են միջատակերերի 7, չղջիկների8, կրծողների 11, նապաստակի1, գիշատիչների 9 և սմբակավորների` 2 տեսակներ:

Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի
կիլոմետրի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:

Մարզի զարգացման խոչընդոտներից է համարվում երկարատև, ցուրտ ձմեռը և
բարձր լեռնային գոտիներում գտնվելը: Մարզի գյուղատնտեսական նշանակության
հողատարածքների մոտ 40%-ը ունեն տարբեր աստիճանի էռոզացվածություն, որը
բացատրվում է ինչպես բնակլիմայական անբարենպաստ պայմաններով, այնպես էլ հողերի
ոչհամակարգված օգտագործմամբ: Արթիկի տարածաշրջանում կա ջրային ռեսուրսների
սահմանափակում: Բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով առանձին
տարածաշրջաններում՝ Աշոցքի, Ամասիայի վարելահողերը օգտագործվում են ոչ
արդյունավետ:

Բնական աղետներից առավել վտանգ են ներկայացնում երկրաշարժները,
սողանքները, սելավները, գարնանային վարարումների հետևանքով առաջացած ջրհեղեղները,
ուժեղ քամիները, կարկուտը, ցրտահարությունը, մերկասառույցը, ձնաբուքը, սահքերն ու
երաշտները

Զարգացման ռազմավարություն

ՀՀ Շիրակի մարզը եղել և այժմ էլ համարվում է Հայաստանի ռազմավարական կարևոր
նշանակություն ունեցող վարչատարածքային միավորներից մեկը:

ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը
համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային
զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների
տարածքային զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններին:

Կարծում ենք` այն կնպաստի ՀՀ Շիրակի մարզի 79 համայնքների կողմից
ներկայացված առաջնահերթությունների ու մարտահրավերների արդյունավետ լուծմանը և
նմանատիպ ծրագրերի իրականացման շնորհիվ ՀՀ Շիրակի մարզն աստիճանաբար կդառնա
Հայաստանի առավել զարգացած տարածքներից մեկը:

Ծրագիրը կազմվել է մարզային զարգացման հանձնաժողովի կողմից, ոլորտային
աշխատանքային խմբերում ընդգրկվել են հմուտ և փորձառու մասնագետներ, որոնց
աշխատանքի արդյունքում էլ կազմվել է մարզի համար կարևոր նշանակություն ունեցող այս
փաստաթուղթը: Ծրագրի կազմման աշխատանքների համակարգման գործում զգալի է եղել
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման
նախարարության դերը:

Ոլորտային խնդիրների ճիշտ ձևակերպումներին և մարզի
զարգացման ռազմավարության ծրագրում դրանց ընդգրկմանը նպաստել է
համագործակցությունը ճյուղային նախարարությունների, հանրապետական գործադիր և
պետական կառավարման, հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների հետ:

ՀՀ Շիրակի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման
ռազմավարության ծրագիրը մարզում նաև ներդրումներ կատարելու առաջարկ է` ուղղված միջազգային, դոնոր և այլ կազմակերպություններին, գործարարներին, շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց:

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Կառավարություն) ճանաչել է տարածքային զարգացման կարևորությունը և այս ուղղությամբ շարունակական երկխոսություն է վարել ԵՄ-ի հետ` 2000թ.-ից սկսած: 2003թ.-ից սկսած` տնտեսական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթ են համարվել մի շարք գերակա փաստաթղթերով, մասնավորապես` ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի <<Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 994- Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի <<Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> N 1207-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի << Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին>> N 442 – Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի նիստի 24-րդ կետով հավանության արժանացած <<Հայաստանի Հանրապետության 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին>> թիվ 29 արձանագրային որոշմամբ:

  1. Հայաստանն այսօր բնութագրվում է որպես զարգացման մարտահրավերներով,
    աշխարհագրաքաղաքական սահմանափակումներով, էներգիայի արտաքին աղբյուրներից ու
    շուկաներից կախում ունեցող, միջինից ցածր եկամուտ ապահովող երկիր: 2008թ.-ի
    համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած բացասական
    գործընթացները հանգեցրել են աղքատության ու գործազրկության մակարդակների զգալի
    բարձրացմանը, խորացրել հասարակության խոցելի խմբերի մարգինալացումը: Արտագաղթն
    ու փոխանցումերն արտասահմանից միայն մասամբ են կարողանում մեղմել ստեղծված
    իրավիճակը:

3.Քաղաքականության տեսանկյունից հիմնական մարտահրավերներից է տարածքային
զարգացման համակողմանի ռազմավարության մշակումն ու իրականացումը և 2017-2020թթ.
տարածքային զարգացման առաջին գործառնական ծրագրի առաջադրումը, որի մեջ
կարտացոլվեն այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների
մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև առկա
անհամաչափությունները մեղմելու համար: Բացի այդ, անհրաժեշտ է համակողմանիորեն
համապատասխանեցնել տարբեր նախարարությունների տարածքային զարգացմանն առնչվող
քաղաքականությունները, որոնք առաջին հերթին վերաբերում են գյուղատնտեսության ու
գյուղական տարածքների զարգացմանը, տեղական ֆինանսական միջոցների կառավարմանը,
տեղական ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման, զբաղվածության և
մասնագիտական կրթության ոլորտներին: Միջնաժամկետ հատվածում, տարածական ու
ոլորտային հեռանկարներով հանդերձ, միայն համակարգված միջամտությունը կարող է
հանգեցնել տարածքների սոցիալ-տնտեսական իրական և հարատև զարգացմանը:

  1. Ապացույցների վրա հիմնված և արդյունքների վրա կենտրոնացող տարածքային
    զարգացման քաղաքականության մշակման և առաջընթացի անխափան չափման նպատակով`
    անհրաժեշտ է ունենալ մշտադիտարկման ու գնահատման ցուցանիշների հետևողական կազմ:

Ճամփորդություն դեպի Արարատի մարզ․

Ուսուցողական-հետազոտական, հայրենագիտական քայլարշավ։

Դասավանդողներ՝ Գայանե Սարգսյան, Մարիամ Մխիթարյան 

Օր՝  Ապրիլի 11

Մեկնում՝ 10։00 Քոլեջի բակից:

Վերադարձ՝ 18։00 Քոլեջի բակ

Վայր՝ Արարատի մարզ՝ Խոր Վիրապ, Հրեշտակների Ձոր, Ուրցաձորի հիդրոօդերևութաբանակա կայան։

Նպատակը.

1. Տարածքի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների բացահայտում.

2. Ծանոթանալ Ուցաձորի հիդրոօդերևութաբանական կայանի աշխատանքներին  

Հայրենագիտական կանգառներ․

  • Խոր Վիրապի եկեղեցի
  • Հրեշտակների Ձոր
  • Բացահայտել Խոր Վիրապի պատմական անցյալը

Ընթացքը․

Խոր Վիրապ վանքի պատմությունը (նկարներ)․

Խոր վիրապ, Վիրապ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում: Այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հվ-արմ.: Հայոց նվիրական սրբավայրերից, հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնեա Հայաստանի կրոն., կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ: Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»: V դ. վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Ս. Գևորգ եկեղեցին: Այն, ըստ Ս. Մնացականյանի, X դ. արաբ պատմիչ Ալ Մուկադդասիի նկարագրած եկեղեցին է (սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, ծավալատարած. և կառուցվածքային սկզբունքով նման Զվարթնոցին): 930-ական թթ. Հայաստան արշաված արաբական բանակի դեմ համատեղ ճակատ կազմելով՝ Հայոց Աբաս Ա Բագրատունի ու Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորները Խոր վիրապի մոտ ջախջախել են թշնամու 13 հզազարանոց զորքը:
1047-ին Դվինի ամիրայի դեմ արշավող բյուզանդական բանակը գրավել է Խոր Վիրապը:
XIII դարից Խոր Վիրապը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 1255-ին վանքում Վարդան Արևելցին հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ ուսանելու են եկել նաև Կիլիկիայից: Դպրոցը եղել է 9-ամյա՝ նախակրթական, քահանայական երեք և բարձրագույն կրթության վեց տարիներով: Աստվածաբանությունից բացի ուսանողական ծրագիրը ներառել է անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունների և մեկնողական երկերի ուսուցում: Խոր Վիրապի դպրոցում Վարդան Արևելցու 40 աշակերտների թվում են եղել Եսայի Նչեցին, Հովհաննես Երզընկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բջնեցին և այլ անվանի մտածողներ: 1264-ին Վարդան Արևելցին Խոր Վիրապից մեկնել է Թավրիզ և, մոնղոլական Հուլավու խանի հետ բանակցելով, ստացել հատուկ արտոնագիր, որով չափավորվել են Հայաստանից գանձվող կեղեքիչ հարկերը և մեղմացվել կրոնական ճնշումները: Խոր Վիրապի վարդապետարանում Վարդան Արևելցին ավարտել է իր «Հավաքումն պատմության» երկասիրությունը, գրել «Աշխարհացույցը» և Դանիելի մարգարեության «Մեկնությունը»: 1271-ին վախճանված Վարդան Արևելցուն փոխարինել է Ներսես Մշեցին, և, որոշ ժամանակ անց, ապահովության նպատակով վարդապետարանը Խոր Վիրապից տեղափոխել է Մշո Ս. Առաքելոց վանք: Խոր Վիրապը նաև գրչության կենտրոն էր (մինչև XVIII դ.): Մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր Մատենադարանում են պահվում Գևորգ Սկևռացու 1267-ի, Մուրատ դպիրի 1663-ի, Գրիգոր Սյունեցու 1774-ի և այլ հեղինակների գրչագրած գործերը: 1441-ին Խոր Վիրապից Կիրակոս Վիրապեցին ընտրվել է Էջմիածնի նորոգ Մայր աթոռի կաթողիկոս (Կիրակոս Ա Վիրապեցի): XVI դ. Հայաստանի քաղաքական ու տնտեսական խիստ անբարենպաստ դրության հետևանքով Խոր Վիրապի շինությունները, մնալով անխնամ, զգալիորեն վնասվել են: XVII դ. Խոր Վիրապի վանահայր Դավիթ վրդ. Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը և վերակենդանացրել վանական կյանքը: 1666–1669-ին կառուցել է վանքի պարիսպները և ներսից կից շինությունները: Ուղղանկյուն հատակագծով, 7 շրջանաձև բուրգերով պարիսպները շարել են տեղական կոպտատաշ մարմար քարից: Խոր Վիրապը XVII դ. Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է: 1669-ի մարտի 1-ին խոջա Շմավոն Ագուլեցու՝ վաճառական և տարեգիր Զաքարիա Ագուլեցու եղբոր նախաձեռնությամբ և միջոցներով սկսվել են վիրապի՝ հողից մաքրման ու նորոգման աշխատանքները և XIII դ. նրա վրա կանգնեցված թաղածածկ մատուռի փոխարեն նոր եկեղեցու կառուցումը: 1669-ի սեպտ. 20-ին օծվել է Ս. Վիրապի վրայի նորակառույց Ս. Գրիգոր եկեղեցին (ունի թաղածածկ դահլիճի հորինվածք): Շինության աշխատանքների ընթացքում գտնվել են Վարդան Արևելցու և XIII դ. Խոր Վիրապի առաջնորդ Ներսես եպս. Տարոնացու աճյունները, որոնք 1272-ին ամփոփվել էին Ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան կողմում պատրաստված դամբարանում: Ս. Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս՝ գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը, սակայն, թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով: Ս. Վիրապը մոտ 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ գուբ է, ուր իջնում են Ս. Գրիգոր եկեղեցու Ավագ խորանի աջ կողմի բացվածքից: Նրա առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրին ներս է գցել Գրիգոր Լուսավորչի հանապազօրյա հացը: III դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետության հնագույն գմբեթավոր կառույցն է: Շմավոն Ագուլեցու մահվանից հետո՝ 1669–1672-ին, Խոր Վիրապի վերանորոգման աշխատանքներին իր նպաստն է բերել խոջա Ավթանդիլ Տփղիսեցին:
1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից ավերվել են Խոր Վիրապի Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680–1695-ին: 1695-ին վախճանվել է վանահայր Դավիթ Վիրապեցին և թաղվել Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային պատի տակ: Եկեղեցու պատին ու տապանաքարին փորագրվել է չափածո դամբանական, որով դրվատվել է վանահոր ազգանվեր գործունեությունը: 1703-ին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որից հետո այն ստացել է մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Նրա աջ կողմում, երկու կողմերից հրեշտակներով, պատկերված է Գրիգոր Ա Լուսավորիչը, ձախ ձեռքին՝ Սուրբ Գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային: Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է: Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը՝ Գրիգոր Ա Լուսավորչի ոտքերի տակ:
Պարսից տերության քաղաքական վայրիվերումների հետևանքով XVIII դ. Խոր Վիրապը առժամանակ չի գործել: 1765-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը նորոգել է Խոր Վիրապը, վերահաստատել միաբանությունը և թեմին տվել 11 գյուղ: 1734-ին Խոր Վիրապ է այցելել Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը: XIX դ. վանքը Երևանում ունեցել է այգիներ, շրջակայքում՝ ընդարձակ հողատարածքներ: XIX դ. վերջին քանդել են Խոր Վիրապի Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն: Խոր Վիրապից արևմուտք գտնվում է «Օթեաց խաչ» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869-ին Խոր Վիրապի վանահայր Վարդան Ալեքսանդրապոլսեցին «Օթեաց խաչում» կառուցել է մատուռ: Խոր Վիրապի տոնակատարության օրն է Կրկնազատկի կիրակին: 1970–80-ական թթ. Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ նորոգվել են Խոր Վիրապի կիսավեր պարիսպները, խցերը, տնտեսական շինությունները, վանահոր բնակարանը, կառուցվել է մատաղատուն: Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Հայոց դարձի նախասկիզբ սրբավայր Խոր Վիրապը վերստին ձեռք է բերել կրոնական կարևոր կենտրոնի իր նշանակությունը: 1989–94-ին վանքում հրատարակվել է «Գավիթ» կրոնամշակութային թերթը:

Պատմություն․

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։Հատակագիծ Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց է։ Մատուռը իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Կոմպլեքսից կիսավեր պահպանվել են նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատուն, խուցեր և այլ օժանդակ վանքային կառույցներ։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։ 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։ 1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։

Հղում

Գրավոր աշխատանք.

1․ Ո՞ր շարքի մարզկենտրոններն են դասավորված հարավից հյուսիս հաջորդականությամբ.
1) Եղեգնաձոր, Աշտարակ, Գյումրի, Արտաշատ
2) Եղեգնաձոր, Արտաշատ, Աշտարակ, Գյումրի
3) Արտաշատ, Աշտարակ, Եղեգնաձոր, Գյումրի
4) Եղեգնաձոր, Արտաշատ, Գյումրի, Աշտարակ

2․ Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

3․ Ի՞նչն ընդհանուր չէ Արարատի և Արմավիրի մարզերի համար.
1) Գերիշխում են կուլտուր ոռոգելի հողերը:
2) Արդյունաբերության մեջ առաջատար է ատոմային էներգետիկան:
3
) Բնորոշ են խոշոր գյուղերը:
4) Գյուղատնտեսության զարգացման գլխավոր պայմանն արհեստական ոռոգումն է:

4․ Տավուշի մարզում տնտեսության ո՞ր ենթաճյուղն է բացակայում.
1) գինու և պահածոների արտադրություն
2) գունավոր մետաղաձուլություն և քիմիական արդյունաբերություն
3) հանքային ջրերի արտադրություն և զբոսաշրջություն
4) գորգագործություն և փայտամշակություն

5․ Ի՞նչն է ընդհանուր Կապան և Հրազդան քաղաքների համար.
1) Երկաթուղային հանգույցներ են:
2) Արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձաձուլությունն է:
3) Գործում են հզոր ջերմաէլեկտրակայաններ:

4) 20–րդ դարի 80–ական թվականներին գործել են խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ:

6․ Ի՞նչն է ընդհանուր Գյումրի և Իջևան քաղաքների համար.
1) Արդյունաբերության առաջատար ճյուղը փայտամշակումն է: 2) Երկաթուղային հանգույցներ են:
3) Բազմագործառութային քաղաքներ են:
4) Գործում են խոշոր գորգագործական ֆաբրիկաներ:

7․ Հրազդան և Արարատ քաղաքների օդային ավազանի աղտոտման պատճառներից է.
1) մեքենաշինական ձեռնարկությունների առկայությունը
2) շինանյութերի արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները
3) քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների արտանետումները
4
) գունավոր մետաղաձուլական ձեռնարկությունների արտանետումներ

8․ Արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումների հետևանքով առավել աղտոտված բնակավայրեր են.
1) Արարատը և Ագարակը
2) Ջերմուկը և Դիլիջանը
3) Չարենցավանը և Արմավիրը
4) Վեդին և Սպիտակ

9․ Ներկայացնել Գեղարքունիքի և Կոտայքի մարզի զբոսաշրջության զարգացման հեռանկարները։——————-

Երկուսնել ունեն պատմական և հետաքրքիր զզբոսաշրջության համար տեսարժան վայրեր , զարգացած են որոշ մարզերի համեմատ և ունեն հարմարություներ ։

10․ Համեմատել և առանձնացնել, այն նմանությունները և տարբերությունները, որոնք առկա են Արարատի և Արմավիր մարզերում։———————-

Ունեն արդյունաբերություն , տնտեսություն , գյուղատնտեսություն , աշխատավայրեր , զբոսաշրջային պատմական վայրեր ։

Վայոց Ձորի մարզ․

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արելքում: Այն տարածքով Հայաստանի
ամենափոքր մարզն է2308 քառ կմ, բնակչության թիվը 55800 (2009թ.հունվարի 1), որից
19300-ըքաղաքային բնակչություն, 36500-ը գյուղական:
Հարավից սահմանակից է Սյունիքի մարզին և Նախիջևանին, արևմուտքիցԱրարարատի մարզին, հյուսիսից Գեղարքունիքի մարզին, արևելքիցԱրցախին: Վայոց ձորը ձորերի ու կիրճերի, առուների ու գետերի, բարձր լեռների ու խորհրդավոր քարանձավների երկիր է: Բարձրությունը ծովի մակերևույթից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3500 մ (Գոգի լեռ): Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված թասաձև մի գոգավորություն բարդ ու խիստ մասնատված մակերևույթով: Ընդհանրապես Վայոց ձորին բնորոշ է լանդշաֆտի բազմազնությունը և ռելիեֆի գոտիականությունն ու կտրտվածությունը, որն էլ պայմանավորում է բուսական և կենդանական տեսակների բազմազնությունը: Մարզի ամբողջ տարածքով ձգվում են երկու խոշոր լեռնաշղթաներըՎայքի լեռնաշղթան հարավից, և Վարդենիսի լեռնաշղթանհյուսիսից: Գոգավորության կենտրոնական մասում աչքի է ընկնում Վայոց սարը կամ Գիժ սարը, որը հանգած հրաբուխ է 2 հրաբխային խառնարաններով: Նշանավոր լեռնագագաթներից են Գեղասարը, Վարդենիսը, Սուլեմասաը, Գոգի լեռը, Հարսնասարը: Դրանք զարդարում են Վայոց ձորի շատ բնակավայրերի բնապատկերները: Վայոց ձորն ունի 44 համայնքներ3-ը քաղաքային, և 41-ը գյուղական:

Վայոց ձորի կլիման աչքի է ընկնում չորությամբ ու ցամաքայնությամբ: Կլիմայի
առանձնահատկությունը արևոտությունն է. տարվա 365 օրերից միայն 30-40 օրն է անարև:
Իսկ արևափայլքի տևողությույունն այստեղ ամենաերկարն է Հայստանում: Տեղումների միջին տարեկան քանակը 390-780 մմ: Միջին ջերմաստիճանը ամռան ամենատաք ամիսներին+15- ից + 26 (կախված բարձրություններից), իսկ ձմռան ամենացուրտ ամիսներին -3-ից մինչև -8 աստիճան ըստ ցելսիուսի: Օդի հարաբերական խոնավությունն առավելագույնը դիտվում է հունվարին67-75%, իսկ նվազագույնը օգոստոսին39-62%: Ձյունածածկույթի բարձրությունը նախալեռներում լինում է 10-76 սմ, իսկ բարձր լեռներում մինչև 2 մ:

Մարզի ընդերքը հարուստ է հանքային ջրերի, ապակու հումքի /կվարցային ավազ/, ներկերի պիգմենտներ, ոսկու, կապարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, մարմարի, ֆելզիտի պաշարներով: Վայոց ձորին մեծ հռչակ է բերել հատկապես Մարտիրոսի ֆելզիտը: Այս քարատեսակը յուրահատուկ է դեղին, կապույտ, կանաչ երանգների վրա երևացող զարմանահրաշ պատկերներով:  Բուսական աշխարհ Վայոց ձորը առանձնահատուկ է բուսական աշխարհի բացառիկ բազմազանությամբ: Ընդամենը 2.3 հազար քառ կմ տարածքի վրա աճում են 1650 տեսակ բարձրակարգ բույսեր` Հայաստանում եղած բույսերի տեսակների կեսը: Առկա են ցածրակարգ սպորավոր բույսեր: Տեղական բուսատեսակների մեջ մեծ թիվ են կազմում դեղաբույսերը: Մեծ տեսակային բազմազանությունը պայմանավորված է ոչ միայն բնակլիմայական պայմաններով, այլև բարդ երկրաբանական կառուցվածքով: Բուսատեսակների մյուս տիպերը ընդգրկում են չորասեր (քսերոֆիլ), տափաստանային, անտառային, ալպիական և ջրային տեսակներ: Շատ արժեքավոր են Վայքի գիհուտները: Ընդհանրապես մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6%-ը, ընդամենը 3700 հա): Սակայն դրանք կազմող 155 տեսակի ծառերի ու թփերի մեծամասնությունը էնդեմիկ և հազվագյուտ տեսակներ են: Վայոց ձորի բույսերի շատ արժեքավոր տեսակներ գրանցված են Կարմիր գրքում և խիստ պահպանության կարիք ունեն:  Կենդանական աշխարհ Բնական պայմանների բազմազանությունը պայմանավորել է նաև հարուստ կենդանական աշխարհի առկայությունը: Հայաստանում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը բնակվում են այստեղ: Դրանցից շատերը գրանցված են Կարմիր գրքում, իսկ շատերն էլ հանդիպում են միայն այստեղ: Բեզոարյան այծ, Հայկական վայրի ոչխար կամ մուֆլոն, քարակաքավ, լոր, վայրի հնդկահավ, ճնճղուկազգիների շատ տեսակներ, գիշատիչ թռչուններից արծիվներ ու անգղեր, ձկների հազվագյուտ տեսակներ` կարմրախայտ, բեղլու, կողակ, հազվագյուտ օձեր ու մողեսներ, վայրի խոզ, գորշ արջ, աղվես, գայլ, նապաստակ, հովազ, լուսան … Սա Վայոց ձորի <<փոքր բնակիչների>> ոչ լրիվ ցանկն է: Կենդանիների գոյության համար Վայոց ձորում պայմանները համեմատաբար բարենպաստ են, քանի որ այստեղ բացակայում են մթնոլորտն աղտոտող արդյունաբերական եռնարկություններ: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև այս տարածքում օդի, ջրերի և սնունդի էկոլոգիական մաքրության բարձր աստիճանը:  Գետեր և լճեր Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետերով, գետակներով և հովիտներով, որոնք այստեղի բնաշխարհը դարձնում են անկրկնելի գեղեցիկ ու բազմազան: Հիմնական ջրային զարկերակն Արփա գետն է, որը մարզի տարածքում ունի 92 կմ երկարություն և 2080 քառ.մ ջրահավաք ավազան: Արփան Հայաստանի ջրառատ և արագահոս գետերից մեկն է: Այն սկիզբ է առնում Արցախի բարձրավանդակի հյուսիս արևմուտքից` 3200 մ բարձությունից, և թափվում Արաքս գետը` Նախիջևանի և Թուրքիայի սահմանի վրա: Արփա գետն ունի բազմաթիվ վտակներ, որոնք տեղ–տեղ առաջացնում են սքանչելի ջրվեժներ` Ջերմուկ, Հերհեր: Ամենամեծ վտակը Եղեգիսն է: Եղեգիսի ձորակը յուրահատուկ է իր ինքնատիպ բնապատկերներով, բուսական և կենդանական աշխարհով: Այն հանդիսանում է Վայոց ձորի 4 հատուկ պահպանվող տարածքներից մեկը: Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48.3 կմ երկարություն ունեցող Արփա-Սևան ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից: Արփա գետի ավազանը հարուստ է նաև բազմաթիվ սառնորակ աղբյուրներով, որոնց շրջակայքը հանգստի հանգրվան կարող է դառնալ էկո և արկածային տուրիստների համար: Շատ գեղեցիկ է նաև Հերհերի ջրամբարը` շրջապատված լեռներով, որոնց վրա փռված են գիհու նոսրանտառներ: Վայոց ձորի տարածքում կան ևս 20-30 փոքր բնական լճակներ, որոնցից մի քանիսն իրենց յուրահատուկ դիրքով և գեղեցկությամբ համարվում են բնության հուշարձաններ: Երևանից Արցախ և Իրան տանող մայուղու մի զգալի հատվածն անցնում է Արփայի կիրճով: Արփայի մոտակայքում են գտնվում Արենիի եկեղեցին, Մոզ քաղաքի ավերակները, Գնդեվանքը, Ագարակաձորի կամուրջը, բազմաթիվ քարանձավներ և բնության այլ հուշարձաններ:

Պատմական Վայոց ձորը եղել է Հայստանի հոգևոր -մշակութային կարևոր կենտրոն: Այդ են վկայում 1000-ից ավել հոյակերտ պատմական հուշարձանները, որոնք ցրված են մարզի ամբողջ տարածքով` բերդեր և ամրոցներ, եկեղեցիներ և վանական համալիրներ, մահարձաններ ու խաչքարեր, քարավանատներ և կամուրջներ, ձիթհանքեր և ջրաղացներ…  Եկեղեցիներ և վանական համալիրներ Եկեղեցիների ու վանական համալիրների առատությունը Վայոց ձորը դարձնում են իսկական հոգևոր-մշակութային տարածք: Այստեղ առավելապես հայտնի են Նորավանքը, Գնդեվանքը, Շատիվանքը, Խաչիկի Քարկոփ վանքը, Զորաց վանքը, Արատեսը, Ցախացքարը, Հերհերի Սբ. Սիոն մենաստանը, Արենիի Սբ. Աստվածածինը, Մարտիրոսի վիմափոր եկեղեցին, Գոմքի խաչքար-մատուռը, իսկ բազմաթիվ ասեղնագործ խաչքարերը` ցրված դրանց շուրջը, իրենց նուրբ գեղեցկությամբ լրացնում են վանքերի հանդիսավոր տեսքը: Տպավորիչ եմ Գնիշիկի, Հերհերի, Գոմքի խաչքարերի խմբերը իրենց առատությամբ, Նորավանքի և Գլաձորի խաչքարերը հիացնում են իրենց նրբությամբ, իսկ Ցախացքարի խաչքարերը` իրենց մեծությամբ և քանդակների առատությամբ … 13-14-րդ դարերում մեծ հռչակ է ստացել Գլաձորի համալսարանը, որը դարձել է գիտության ու լուսավորության այդ ժամանակների համահայկական կենտրոնը: Վայոց ձորի պատմական հուշարձանները կառուցվել են առավելապես 8-14-րդ դարերում: Հայտնի ճարտարարապետներն են Մոմիկը, որը նաև քանդակագործ էր, գրող ու մանրանկարիչ, Սիրանեսը, Մխիթարը, Շնորհավորը, Գրիգորիկը: 2010թ-ին լրանում է Մոմիկի ծննդյան 750-ամյակը: Յուրաքանչյուր հուշարձան ունի իր ինքնատիպությունն ու հմայքը: Սակայն դրանց թագն ու գլուխգործոցը Նորավանքն է (ճարտարապետ Մոմիկ, 1339թ.), որը հրաշալի ու յուրահատուկ մի վանական համալիր է` շրջապատված կարմիր ժայռերով: Ի տարբերություն այլ երկրների` Հայաստանում եկեղեցիներն ու վանքերը կառուցված են բնակության վայրերից հեռու, այնտեղ, ուր բնությունը սքանչելի է, իսկ երբեմն էլ` անմատչելի: Վայոց ձորում ևս պատմության և բնության հուշարձանները փոխկապակցված են խորհրդավոր, ներդաշնակ ու կատարյալ ամբողջության մեջ:  Հոգևոր տուրիզմ Վանքերն ու եկեղեցիները միշտ էլ սպասում են այցելուների, որոնք անպայման հոգևոր հանգստություն ու դրական լիցքեր են ստանում այդ սրբավայրերում: Սակայն ուխտագնացությունները դեպի պատմական հուշարձաններ արդեն դարձել են ավանդական և ունեն իրենց ժամանակացույցը` ապրիլին` Նորավանք, հունիսին` Սպիտակավոր, սեպտեմբերին` Արկազի Սբ. Խաչ: Վայոց ձորի գործող եկեղեցիներում Հայ առաքելական եկեղեցու կողմից ընդունված արարողակարգով նշվում են բոլոր հոգևոր տոները, կատարվում են ծիսակարգեր, մատուցվում  Բերդեր և ամրոցներ Վայոց ձորի համար կարևոր պաշտպանական նշանակություն են ունեցել բերդ-ամրոցները: Դրանցից նշանավորներն են Սմբատաբերդը, Հրաշկաբերդը, Պռոշաբերդը, Սուլեմաբերդը, Վայսի բերդը: Դրանցից լավագույնն է պահպանվել Սմբատաբերդը: Որոշ բերդեր ու ամրոցներ, ինչպես Ազատեկի ամրոցը կամ Խաչիկի Բերդաքարը, թվագրվում են ք.ա. 1-ին հազարամյակին, իսկ դրանցից շատերն էլ կառուցված են Պռոշյան և Օրբելյան իշխանների օրոք: Բերդերն ու ամրոցները Վայոց ձորի բուռն ու հերոսական պատմության իսկական վկաներն են: Կամուրջներ և քարավանատներ Պատմական մեծ արժեք և հետաքրքրություն են ներկայացնում Վայոց ձորի կամուրջները և քարավանատները (միջնադարյան հյուրանոցներ): Կամուրջների այստեղ կարելի է հանդիպել բավականին հաճախ: Դրանցից նշանավորն Ագարակաձորի կամուրջն է (13-րդ դար), որը մինչև վերջերս օգտագործվում էր, իսկ քարավանատներից լավագույնս պահպանվել է Օրբելյանների իջևանատունը (Սելիմի քարավանատուն) 14-րդ դար, որը գտնվում է ներկայիս Եղեգնաձոր-Մարտունի մայրուղու վրա: Կամուրջներն ու քարավանատները վկայում են, որ Վայոց ձորը միջնադարում ակտիվ առևտրական ուղի է եղել:  Հրեական գերեզմանոց Վերջին տարիներին Վայոց ձորի Եղեգիս գյուղում, Եղեգիս գետակի ափին հայտնաբերվեց մի գերեզմանոց, որի տապանքարերը նման չէին որևէ ժամանակի հայկական գերեզմանոցի տապանաքարերի: Հնագետների նախնական հետազոտություններից պարզվեց, որ դա 12-13- րդ դարերի հրեական գերեզմանոց է` տապանաքարերին եբրայերեն արձանագրություններով: Մինչ հայ և հրեա գիտնականները համատեղ ուսումնասիրություններ են կատարում` պարզելու, թե ինչպես է հրեական համայնքը 12-րդ դարում հայտնվել այստեղ, գերեզմանոցն արդեն ունի բազմաթիվ այցելուներ: Իսկ մայիսի 11-ն էլ որոշվել է որպես հրեական գերեզմանոցի ուխտագնացության օր: 5. Բնական հուշարջաններ Վայոց ձորը հարուստ է ոչ միայն ձեռակերտ, այլև անձեռակերտ` բնական հուշարձաններով: Դրանցից են կարստային հսկա քարանձավները, Նորավանքի կիրճը, Բախտի կամար ժայռը Ջերմուկի կիրճում, Սպարապետ Վարդանի կիսանդրին և Սատանայի աշտարակը Արփայի կիրճում, Ջերմուկի, Հերհերի ջրվեժները, Հայելի, Սրբալի, Մարտիրոս, Բարձրունի լեռնային փոքրիկ լճակները, բազմաթիվ հանքային աղբյուրները:  Քարանձավներ Կարստային քարանձավները Վայոց ձորում հայտնաբերվել են պատահականորեն` շինարարական աշխատանքների ընթացքում` 80-ական թվականներին: Դրանք ձևավորվել են միլիոնավոր տարիների ընթացքում` ջրի և ապարների փոխներգործությամբ: Երեք խոշոր քարանձավները` Մագիլի, Մոզրովի և Արջերի, գտնվում են Արենի, Խաչիկ, Գնիշիկ և Ագարակաձոր գյուղերի միջև ընկած հատվածում: Հատկապես տպավորիչ է <<Արջերի քարանձավը>>, որը ոչ միայն ամենաերկարն է, այլև ամնահարուստը ջրաքարային առաջացումներով, որոնք զարդարում են քարանձավի սրահները, միջանցքներն ու խոռոչները` տարբեր ձևի, չափի ու գույնի վարագույրներով, աշտարակներով, շիթերով, գազանակերպ ու մարդակերպ քանդակներով: Այս ամենը հեքիաթային տեսք են տալիս քարանձավին: Այն ավարտվում է մի փոքրիկ լճակով, որի ջրերը պարզ են ու վճիտ: Եվ ահա 2008թ-ին միջազգային հնագիտական արշավախումբը Վայոց ձորում կատարել է նոր հայտնագործություն: Արենի-1 կամ Թռչունների քարայրում հայտնաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ: Փաստորեն այս կոշիկն ավելի հին է, քան Սթունհենջը և եգիպտական բուրգերը: Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում: Հայտնաբերված 5500-ամյա կոշիկն այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում: Շատ արժեքավոր են նաև նույն այդ քարանձավում գտնված մի շարք օրգանական ծագման նյութերը` տեքստիլ գործվածքներ, չորացած սալորներ, նուշի կորիզ, ճոպաններ, փայտե սյուներ, մարդու գանգի և ուղեղի մնացորդներ: Դրանք այժմ ուսումնասիրվում են աշխարհի առաջատար լաբորատորիաներում: Քարանձավում հայտնաբերվել են նաև ճզմված խաղողի մնացորդներ և գինու բազմաթիվ կարասներ (մի ամբողջ գինու արտադրամաս): Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է: Այս հայտանգործությունը կհարստացնի նաև գինեգործության պատմությունը: Վայոց ձորի քարանձավները կարող են դառնալ Հայաստանի տուրիստական ամենագրավիչ վայրերից մեկը: Հանքային ջրեր և աղբյուրներ Վայոց ձորի փոքրիկ տարածքում գետնից բխում են 150-ից ավելի հանքային տաք ու սառը աղբյուրներ: Յուրաքանչյուր գյուղ ունի իր հայտնի աղբյուրները, որոնց մոգական ուժ ու զորություն է վերագրվում: Դրանցից շատերի հետ կապված են առասպելական պատմություններ: Սակայն դրանցից ամենահայտնին, ուսումնասիրվածը և բուժիչը ՙՋերմուկ՚ հանքային ջուրն է: Ջերմուկը ոչ միայն Վայոց ձորի, այլև Հայստանի բոլոր ջրերի ՙթագուհին՚ է: Իր քիմիական և ֆիզիկական կազմով այն նման է Կարլովի Վարիի հայտնի հանքային ջրերին: Ջերմուկ բառը ծագել է հայերեն ՙջերմ՚ բառից, որ նշանակում է տաք: Այս ստորջրյա ջուրն օգտագործվում է խմելու, լողանալու և բազմաթիվ բուժիչ նպատակներով: Ցուցված է մի շարք հիվանդությունների բուժման համար: Աղբյուրից այն բխում է +63 աստիճան ջերմությամբ: Միայն Ջերմուկ քաղաքի տարածքում բխում են 47 այդպիսի տաք աղբյուրներ: 6. Էկոտուրիզմ Էկոտուրիզմը ճանապարհորդություն է դեպի վայրի բնություն: Էկոտուրիզմի զարգացման համար Վայոց ձորն ունի ռեսուրսների բավական հարուստ պաշար և բնական ժառանգություն: Այստեղ են գտնվում Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքներից չորսը, որտեղ պահպանվել է վայրի կենդանիների ու բույսերի զարմանալի կենսաբազմազանություն: Դրանք են Եղեգանձորի(Եղեգիսի ավազան), Հերհերի նոսրանտառային, Ջերմուկի անտառային և Ջերմուկի ջրաբանական տարածքները, որտեղ պահպանության ներքո են գտնվում հազվագյուտ կենդանիներ` հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վարազ, հովազ, արջ, հազվագյուտ բույսեր` ծառակերպ գիհու նոսրանտառներ, տանձենու ռելիկտային այգի և եզակի հանքային ջրերի աղբյուրներ: Ջերմուկի, Գնդասարի և Նորավանքի տարածքները համարվում են նաև կարևոր թռչնաբանական տարածքներ, որտեղ ապրում և բնադրում են հազվագյուտ թռչուններ: Այս տարածքները անտարբեր չեն կարող թողնել ոչ մի բնասեր զբոսաշրջիկի` տարվա ցանկացած եղանակի: Վաղ գարնանից մինչև ամառվա կեսերը ճամփորդները կտեսնեն վայրի ծաղիկների հսկայական տեսակներ` ձնշաղիկներ, մանուշակներ, գնարբուկներ, մեխակներ, խոլորձներ, իրիսներ, ծաղկած մասրենիներ, իսկ ուշ ամռանն ու աշնանը նրանք կարող են ճաշակել վայրի հատապտուղներ` ցախակեռաս, մոշ, արոս, սզնի, գերիմաստի, վայրի տանձ, որոնք ունեն բազմաթիվ օգտակար հատկություններ: Տեղացիներին հետ նրանք կարող են հավաքել սունկ, վայրի բանջարներ, համեմունքներ, թեյաբույսեր, որոնք տեղական խոհանոցի անբաժանելի մասն են կազմում: Զանազան թռչունները, միջատներն ու կենդանիները ՙկուղեկցեն՚նրանց իրենց ողջ ճանապարհորդության ընթացքում և կենդանի բնության հետ շփման մեծագույն հաճույքը կպատճառեն: Վայոց ձորի Եղեգիսի կիրճում վերջերս կառուցվել է հարմարավետ տեսադիտարան, որտեղից նվազագույն հեռավորությամբ կարելի է դիտել բեզոարյան այծերի, վայրի խոզերի ու ոչխարների, որոնք ձագերի հետ ձորն են իջնում` ջուր խմելու: Մեծ հայտանգործություններ են սպասվում նաև թռչնադիտման սիրահարներին. Նորավանքի կիրճում, որը համարվում է կարևոր թռչնաբանական տարածք, նրանք կարող են հանդիպել սև անգղի, մորուքավոր և սպիտակագլուխ անգերի, ներկարարի, բազեների ու բվեճների: Էկոտուրիզմը Վայոց ձորում  վայրի բույսերի, թռչունների և կենդանիների դիտում  բույսերի ու հատապտուղների դիտում /հավաքում/  ակտիվ հանգիստ և զվարճանք բնության գողտրիկ անկյուններում խփված էկոճամբարում  քայլարշավներ, լեռնամագլցում  հեծանվային և մոտոարշավներ: 7. Ագրոտուրիզմի հնարավորություններ Վայոց ձորի 44 համայնքներից 41-ը գյուղական են: Գյուղական բնակչությունը կազմում է մարզի ընդհանուր բնակչության ավելի քան 60%-ը: Գյուղացիներն այստեղ զբաղված են բազմազան գյուղատնտեսական գործունեությամբ` այգեգործություն, խաղողագործություն և գինեգործություն, անասնապահություն, մեղվաբուծություն, թռչնաբուծություն: Վայոց ձորի գյուղերը փռված են լեռնալանջերի մեղմաթեք սարավանդներին: Գեղեցիկ են դրանց ոչ միայն տեսքն ու շրջակա բնապատկերները, այլև անունները` Արենի, Արին, Արտավան, Գետափ, Գոմք, Բարձրունի, Արտաբույնք, Հերհեր, Զառիթափ, Զեդեա, Գնդեվազ, Ագարակաձոր, Աղավնաձոր, Ազատեկ, Խաչիկ, Եղեգիս, Մարտիրոս: Դրանք բոլորն էլ սուզված են այգիների մեջ` ծիրանի, դեղձի, խաղողի, խնձորի, տանձի, ընկույզի: Մասնակցությունը վայոցձորյան բազմաթիվ մրգերի բերքահավաքին, որոնց շրջանը սկսվում է հունիս ամսից և վերջանում ուշ աշնանը, չտեսնված հաճելի պահեր կպարգևի արտասահմանցի զբոսաշրջիկներին: Բացի այգեգործությունից, գյուղացիներն այստեղ զբաղվում են նաև անասնապահությամբ` տավարի, ոչխարի, այծի: Վայոց ձորը հայտնի է ոչ միայն իր չտեսնված գինիներիով, այլև այդ գինիների համար անզուգական աղանդեր հանդիսացող պանիրներով` <<Չանախի>>, <<Եղեգնաձո>>, <<Լոռ>>: Վերջին տարիներին մեծ հռչակ են վայելում նաև Վայոց ձորում պատրաստվող այծի պանիրները, որոնք սպառողին են հասնում ինչպես կճուճում հորած, այնպես էլ ձիթապտղի յուղի մեջ պահածոյացված վիճակում: Այդ պանիրները Վայոց ձորից իսկական հուշանվերներ կարող են դառնալ: Քաղաքներից ժամանած զբոսաշրջիկների վրա մեծ տպավորություն կթողնեն սարից վերադարձող ոչխարների ու նրանց փնտրող ձագերի հանդիպման սրտառուչ տեսարանները, այծերի ուրախ ու անկարգ ցատկավազքը: Նրանց մեծ հաճույք կպատճառեն ձիով և մեծ զվարճանք` ավանակով զբոսանքները: Զբոսաշրջիկները կարող են դիտել, թե ինչպես են տեղացիները կթում ոչխարներն ու կովերը, ինչպես են կաթից քամում սերը, ինչպես են պատրաստվում մածունն ու թթվասերը, տեղական համով պանիրները, ինչպես են պանիրները հորում կճուճում: Ի դեպ, պանիրը կճուճներում հողի մեջ հորելը տիպիկ վայոցձորյան ավանդույթ է: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է իր ձեռքով հողում պահ տալ իր անվանական կճուճը: Վայոց ձորը հռչակված է նաև իր մեղրով: Այստեղ վաղ գարնանից մինչև ուշ աշուն տարբեր բարձրությունների վրա ծաղկում են 1650 տեսակի ծաղկավոր բույսեր, որոնց մեջ մեծ թիվ են կազմում դեղաբույսերը: Վայոց ձորի արևագույն մեղրը` քամված այդ բույսերի ծաղիկների նեկտարից, իր մեջ պահպանում է դրանց համը, բուրմունքը և բոլոր բուժիչ հատկությունները: Հայերի համար դարեր շարունակ մեղրը եղել է ոչ միայն սննդամթերք, այլև դեղ ու դարման: Վայոց ձորի գյուղերի մեծ մասի ճանապահները բարվոք են, որոշները գազաֆիկացված են, ապահովված են կենցաղի բավարար պայմաններով: Ցանկացած գյուղում կան բարվոք բնակարաններ, որոնք կարող են ծառայել որպես հյուրատուն` B&B, իսկ այն տները, որոնք պահպանել են հին կառուցվածքային ոճը, հին կահ-կարասի և դեկորատիվ-կիրառական իրեր, կարող են հանդիսանալ որպես յուրատեսակ երկրագիտական թանգարաններ: Մի քանի գյուղերում կան ազգագրական երգի-պարի խմբեր, որոնք կարող են ազգային կոլորիտ հաղորդել գյուղական զբոսաշրջիկների առօրյային և ներգրավվել նրանց համար կազմակերպվող միջոցառումներում: Վայոց ձորի բոլոր գյուղերում գործում են առաջնային բուժօգնության կետերը, հասանելի է ինտերնետ և բջջային կապը: Իսկ ամենակարևորն այն է, որ Վայոց ձորի գյուղերի մարդիկ ունեն իրենց բնության նման մաքուր ու հրաշալի հոգի, ազնիվ են ու բարի, առատաձեռն են ու հյուրասեր: Ագրոտուրիզմը Վայոց ձորում  տարբեր մրգերի բերքահավաք-տուրեր  մեղր քամելու արարողություն  լավաշ ու գաթա թխելու արարողություն  ձավար աղալու արարողություն  կաթի վերամշակման և պանրի պատրաստման, կճուճներում պանրի հորման դիտում /մասնակցություն/  ձիով, ավանակով զբոսանքներ  շփում ընդանի կենդանիների հետ` կով, ոչխար, այծ, հավ, հնդկահավ  գինիների պատրաստում  մրգային օղիների պատրաստում: 8. Գինու տուրիզմ Գինու տուրիզմն այսօր միջազգային տուրիզմի սիրված և ժամանակակից ձև է: Իսկ կարմիր գինու զարմանալի օգտակար հատկությունների մասին գիտնականներն ամեն օր նորանոր հայտնագործություններ են կատարում: Վայոց ձորը Հայաստանի կարևորագույն գինեգործական շրջանն է, ինչը մեկ անգամ ևս ապապցուցում են վերջին հնագիտական պեղումները: Այստեղ աճում է ՙԱրենի՚ էնդեմիկ տեսակի խաղող. դա յուրահատուկ համով սև խաղող է, որից ստացվում են անմահական անապակ կարմիր գինիներ` քաղցր, կիսաքաղցր, դառը: ՙԱրենի՚խողողն ունի մի զարմանահրաշ հատկություն. նույնիսկ Հայաստանի այլ շրջաններում այս տեսակը չի տալիս իրեն բնորոշ այն համն ու բուրմունքը, որ ունի Վայոց ձորում: Այդ պատճառով էլ վայոցձորյան գինիներն անկրկնելի համ ունեն: Մարզի Արենի, Աղավնաձոր, Գետափ, Մալիշկա, Ելփին, Ռինդ, Խաչիկ, Զեդեա գյուղերը մասնագիտացված են խաղողագործության մեջ: Այդ գյուղերում յուրաքնաչյուր ոք գինեգործ է: Մարզում գործում են 9 գինու արտադրամասեր: Դրանք ունեն նաև համտեսի սրահներ, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսելու բոլոր արտադրատեսակները: Այնպես որ, ունենալով գինեգործության հազարամյա ավանդույթներ, ճանաչված ՙԱրենի՚ բրենդային գինի, Վայոց ձորը կարող է դառնալ գինու տուրիզմի կարևոր կենտրոն Հայաստանում և միջազգային գինու ճանապարհի մի հաճելի հանգրվան: Զբոսաշրջիկներն այստեղ կարող են մասնակցել գինու պատրաստման ողջ գործընթացին` խաղողի բերաքահավաք, տեղական ավանդական եղանակով գինու պատրաստում` ազգային երաժշտության ներքո ոտքերով խաղողի ճզմում, կարասների լցոնում, և վերջապես, անմահական <<Արենի>> գինու համտեսվայելում: Որպես հուշանվեր նրանք իրենց հետ կարող են տանել գինու իրենց նախընտրած տեսակը: Վայոց ձորի բոլոր տուրիստական երթուղիները կարող են ընդգրկել գինու համտես: 9. Որսորդական, ձկնորսական և արկածային տուրիզմ Դեռևս հնում Վայոց ձորը հայտնի էր որպես հրաշալի որսատեղի և հիմա էլ ունի այդ համբավը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տարվա տարբեր եղանակների թույլատրում է որոշ կենդանիների և թռչունների որս /լոր, աղավնի, կտցար, արտույտ, սարյակ, կեռնեխ, ջրլող, թռչուններ, վայրի խոզ, նապաստակ, քարակաքավ, աղվես, կզաքիս, շնագայլ, գայլ/: Արփա և Եղեգիս գետերում ու դրանց վտակներում կարելի է ձկնորսական կարթով որսալ կարմրախայտ, բեղլու և կողակ: Վայոց ձորի բնության նկատմամաբ արդեն մեծ հետաքրքրասիրություն են դրսևորում նաև արկածային տուրիզմի սիրահարները` ժայռամագլցողները, պարապլանով թռիչքի սիրահարները, հեծանվորդներն ու բայքերները: Ձմռանն այստեղ կարելի է սահել դահուկներով ու մոտորասահնակներով: 10. Ավանդական խոհանոց` խոհանոցային տուրիզմ Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ զբոսաշրջիկների մեծամասնությունը ճանապարհորդության ընթացքում կարևորում է համեղ ու յուրահատուկ սնունդը: Վայոց ձորյան խոհանոցը` պահպանելով իր ընդհանուր հայկական դիմագիծը, այնուամենայնիվ ունի որոշ յուրահատկություններ: Այստեղ գյուղերում տարին բոլոր թխվում է ավանդական լավաշը, իսկ հացաթխման վերջին գնդերից պատրաստվում է <<Թափթա>>. խմորագնդի մեջ անցք է բացվում, մի փոքր տափակեցվում է ու ամրացվում թոնրի պատին: Գյուղի երեխաների սիրած ուտելիքն է թափթայից պատրաստված <<Մճուռը>>,<<Թափթա>> հացը տաք-տաք վիճակում մաննրացնում են, վրան տնական հալած յուղ են ավելացնում, լավ խառնում և ուտում: Թոնրի մեջ է թխվում նաև ավանդական գաթան` քաղցր և աղի խորիզներով, որը հարսանեկան և մյուս տոնական արարողությունների պարտադիր խորհրդանիշն է: Վայոցձորցիները հմուտ պանրագործներ են. այստեղ բազմատեսակ պանիրներներ են պատրաստում կովի, ոչխարի, այծի կաթից: Վայոցձորյան խոհանոցում շատ հարգի են բանջարները` դրանք վայրի խոտաբույսեր են` խնամքով հավաքված տեղի կանանաց կողմից` ավելուկ, շեփ, սխտորուկ, կարշըմ, շուշան, մանդիկ, բոխի: Դրանցից մի մասից համեղ թթուներ են պատրաստվում, որոնք ամբողջ ձմեռ օգտագործվում են տեղական ճաշերի հետ, իսկ մյուս մասն էլ չորացվում ու պահվում է, և օգտագործվում տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար: Բանջարներն օգտագործում են ինչպես տապակած վիճակում, այնպես էլ տարբեր ապուրների մեջ: Վայոցձորցիների սիրած ճաշերից է <<Թթու բանջարը>>` պատրաստված սպիտակ բանջարից, սխտորուկից, մասուրի հյութից, պարունակում է նաև լոբի, ձավար, աղացած կարմիր բիբար, թանձրացվում է ալյուրով: Շատ յուրահատուկ ճաշատեսակ է նաև <<Կարշըմը: Վերջինս չամանի հոտով բանջար է, որից պատրաստված ապուրի մեջ ավելացվում է նաև կաթ, ալյուր, ոսպ, աղացած կարմիր բիբար և աղացած ընկույզ: Այս թանձր ապուրն ուտում են սխտորով` բրդելով չոր լավաշ: Վայոց ձորում հարգված են եղել կաթով և մածնով ապուրները, ինչպես նաև մասուրով ապուրը: Դրանց մեջ հիմնականում օգտոգործվում է ձավար ու ոսպ, վերջին ժամանակներս նաև բրինձ: Տիպիկ ճաշատեսակներից է <<Քյալագյոշը>>` պատրաստված նախապես քամած ու չորացրած մածունից` չորթանից: Սա մածնի թանձր ոսպապուր է, որի վրա վերջում ավելացվում է ղավուրմայով սոխեռած: Այն նույնպես ուտում են` մեջը լավաշ բրդած: Վայոցձորցիների դարավոր ավանդույթներից է <<Ղավուրմայի>> պատրաստումը. սա մսի պահածոյացման ավանդական, փորձված ու անվտանգ եղանակ է: Լավ եփած ոչխարի կամ տավարի միսը կարմրացվում է տնական յուղի կամ հենց ոչխարի յուղի մեջ, այնուհետև լցվում է կճուճների մեջ և ծածկվում յուղի հաստ շերտով: Ղավուրման զով մառանում կարելի է պահել ողջ ձմեռ: Դրանից հմուտ տանտիկիներրը ամբողջ ձմեռ զանազան տեղական ճաշեր են պատրաստում: Այն սիրված է նաև որպես սառը խորտիկ: <<Ղավուրմայով շորվան>> Վայոց ձորի բրենդային ճաշատեսակներից է: Գյուղական որոշ ընտանիքներում ձմռանն այդ ճաշը պատրաստում են համարյա ամեն օր: Ղավուրմայից բացի այն պարունակում է սոխ, աղացած կարմիր բիբար, ձավար, տոմատի մածուկ, կարտոֆիլ, շլորաչիր, մարզա (ծիթրոն): Որոշ գյուղերում դրա մեջ նաև կտրտած թթու կաղամբ են լցնում: <<Շորվան>> անպայման ուտում են թթու դրած բանջարեղենով և գլուխ սոխով` նախօրոք մեջը լավաշ բրդելով: Սեպտեմբերյան <<Սուրբ խաչ>> արարողությունների ժամանակ պարտադիր է <<Ուլի խրովի>> պատրաստումը: Դրա համար ամբողջական ուլը համեմունքներով մշակելուց հետո իջեցնում են մարված թոնրի մեջ, տակը ջրով կաթսա են դնում, թոնիրը ծածկում մորթով և թողնում աբողջ գիշեր: Քանի որ Վայոց ձորը վաղուց հայտնի է որպես որսատեղի, այստեղ ավանդական են նաև որսի մսով պատրաստված ճաշատեսակները` նապաստակի քյուֆթան, կաքավի կամ աղունիկի մսով շորվան, տապակած լորը, ինչպես նաև Արփա և Եղեգիս գետերի ձկներից պատրաստված զանազան ճաշատեսակները: Որպես թեյաբույսեր այստեղ դարեր ի վեր օգտագործվել են վայրի ուրցը, դաղձը, անթառամը: Դրանք օգտագործվել են նաև որպես համեմունք տարբեր ճաշատեսակների համար: Սակայն վայոցձորյան համեմունքների <<Թագուհին>> մարզան է` ծիթրոնը: Չնայած որ այն աճեցվում է բանջարանոցներում, սակայն դրա նախընտրելի տեսակը սարի մարզան է, որի պաշարները գյուղացիներն առատորեն հավաքում են սարերից և պահեստավորում: Մարզան օգտագործվում է վայոցձորյան համարյա բոլոր ճաշատեսակներում, իսկ այնպիսի տարածված ավանդական հայկական ճաշատեսակները, ինչպիսիք են տոլման, կոլոլակով քյուֆթան, խորովածը` մարզայի շնորհիվ այստեղ բոլորովին այլ համուհոտ են ստանում: Վայոց ձորում դեռևս պահպանվել է ձմռան համար մթերքներ պաշարելու ավանդույթը: Դեռևս ամառվանից հմուտ ու եռանդուն կանայք սկսում են վայրի բանջար հավաքել ու չորացնել, մինչև աշուն զանազան մրգեր են չորացնում ու պահածոյացնում, պանիրն են հորում կճուճներում, աշնանը ընկույզներն ու հատապտուղներն են հավաքում, բանջարեղենի բոլոր տեսակներից թթու են դնում տակառներում, տղամարդիկ էլ մեղրն են քամում, գինին ու մրգային օղիներն են պատրաստում… Ուշ աշնանն արդեն պատրաստվում է ավանդական <<Ղավուրման>>: Ձմեռնամուտին Վայոց ձորի գյուղացիների մառանը մի գունավոր և հոտավետ պահեստարան է. մի կատարյալ տեսարժան վայր` դարակներում շարված գույնզգույն մրգերով ու բանջարեղեններով, պատերի տակ շարված մեղրի, պանրի, ղավուրմայի, թթուների կճուճներով, խաղողի ու տանձի կախաններով, բանջարների, չրերի ու չորացրած հատապտուղների տոպրակներով: Եթե այս ամենին գումարենք նաև լավաշի դարսերը, գինու կարասներն ու օղու տարաները, ապա այս ՙհամտեսի սրահից՚պարզապես դժվար է դուրս գալ։

Գործնական աշխատանք․

1․ Ներկայացնել Արմավիր Մարզի զարգացման նախադրյալները։

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնաբուծության զարգացման համար: Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

2․ Առաջարկել Արմավիրի Մարզի վերաբերյալ ռազմավարություն։

3․ Բնութագրել Գեղաքուիքունիկի Մարզի ընդհանուր բնութագիրը։

Մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում ։ Սահմանակից է Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։  Մարզում է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենա մեծ գյուղերը և քաղաքները ինչպես նաև միակ քաղցրահամ լիճը ։Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ) ։ Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>:

4․ Առաջարկել Գեղարքունիկի Մարզի վերաբերյալ զբոսաշրջության վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ․

Հայաստանի Հանրապետության ջրամատակարարմաներն են`

Ապարանի ջրամբար , որը կառուցվել է Քասաղ գետի վրա գտնվում Արագածոտնի մարզի ։

Ազատի ջրամբար, որը կառուցվել է Ազատ գոտի վրա գտնվում է Արարատի մարզում։

Ախուրյանի ջրամբար,որը կառուցվել է Ախուրյան գետի վրա գտնվում է Շիրակի մարզում։

Տավուշի կամ Ջողազի ջրամբար, գտնվում է Տավուշի մարզում։

Մանթաշի ջրամբար գտնվում է Շիրակի մարզում։

Մարմարիկի ջրամբար գտնվում է Կոտայքի մարզում։

Հերհերի և Կեչուտի ջրամբարները գտնվում է Վայոց Ձորի մարզում կառուցվել է Արփա գետի վրա։

Տոլորսի և Սպանդարյանի ջրամբարները գտնվում են Սյունիքի մարզում։

Հախումի ջրամբար գտնվում է Տավուշի մարզում։

Կառնուտի ջրամբար գտնվում է Շիրակի մարզում։