Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գառնի, Գեղարդ

04303599

Ճամփորդության ժամանակը՝ մարտի 27-ին ժամը՝ 9․00-18․00

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի 2-3 կուրս

Ճամփորդության նպատակը՝ տեսնել Չարենցի կամարը, «Կարդում ենք Ե․ Չարենց» նախագծով՝ չարենցյան ընթերցումներ կամարի մոտ, լինել Գառնիի հեթանոսական տաճարում,  այցելել Գառնի գյուղի Սուրբ Մաշտոց եկեղեցի, քայլարշավ դեպի Գառնիի ձոր, քայլք դեպի Քարերի սիմֆոնիա,  Ազատ գետի կամուրջ,  այցելություն Գեղարդի վանք։

Չարենցի կամարում կարդացվելիք բանաստեղծություններ

«Եմ իմ անուշ Հայաստանի»

«Հայրենիքում»

«Տաղ անձնական»

«Երբ էս հին աշխարհը մտա ես»

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։  Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվել է ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատել է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Մաշտոց Հայրապետ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Կոտայքի մարզի Գառնի գյուղի արևելյան կողմում։ Անցյալում այստեղ եղել է հեթանոսական տաճար։ Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Սուրբ Աստվածածին։ Ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի` 897 թվականին Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով։  12-13-րդ դարերի կառույց է։ Այն  միանավ կենտրոնագմբեթ եկեղեցի է,  իսկ  արտաքինից`  քառակուսի։ Թմբուկը  ձևավորված  է որմնախորշերով,  վարդաքանդակներով և  շատ  լավ  է պահպանվել։ Չորս  պատերից  երեքի  վրա  արված  են երկու  երկար որմնախորշեր, իսկ  վերջինը`  մուտքը,  զարդարված  է  խաչքարով  և բուսանախշ որմնանկարներով: Բակում կան քանդակազարդ խաչքարեր։

Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության) բնական հուշարձան է, որ զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ է թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Ազատ գետի կամուրջ, Գառնի գյուղի մոտ՝ նրանից հարավ ֊ արևելք։ Միակամար է, հենամիջային տարածությունը մոտ 10 մետր է, կառուցված է XI ֊ XII դարերում սև սրբատաշ տուֆից, հետագայում վերակառուցվել է մի քանի անգամ։ Պահպանվել է մինչև օրս։

Գեղարդավանք, միջնադարյան Հայաստանի այս վանական համալիրը գտնվում է Երևանի հարավարևելյան կողմում, 35-40 կմ հեռավորության վրա, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհին: Ըստ ավանդության հիմնադրվել է IV դ. սկզբին: Վաղ շրջանում քարայրային կառույցների համար կոչվել է Այրիվանք, իսկ XIII դարից սկսած նաև Գեղարդ` վանքում պահված սուրբ գեղարդի պատվին: Եղել է Հայաստանի միջնադարյան գրչության խոշոր կենտրոներից մեկը: Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող XII դարի կիսաժայռափոր մատուռն է: Հիմնական հուշարձանախումբը ձևավորվել է XIII դարում, որն իր  մեջ ներառում է  գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը, խուցերը` պարփակված XVII դ. կառուցված պարսպապատի մեջ: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի առանձնակի կառույց է: Գլխավոր եկեղեցուն կից` հյուսիսային հսկայածավալ ժայռի տարբեր բարձրությունների վրա,  փորված են մի ամբողջ հուշարձանախումբ` երկու ոչ մեծ եկեղեցի, մեկ գավիթ (վերևում) և սյունազարդ ժամատուն-դամբարան (ներքևում): Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչքարեր և ժայռափոր խուցեր: Համալիրը 2000 թ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Նախապատրաստական փուլ

Սովորողները համացանցից ծանոթանում են այցելելիք ճարտարապետական հուշարձաններին,  տեղեկատվական նյութեր տեղադրում իրենց բլոգներում։

  1. Լիանա Գրիգորյան
  2. Արմանուշ Ղազարյան
  3. Մերի Քերոբյան
  4. Վաչե Թաթոյան
  5. Արմեն Ավետիսյան
  6. Նարեկ Սոսոյան
  7. Հասմիկ Խաչատրյան
  8. Ռաֆայել Մկրտումյան

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. սնունդ՝ մասնակիցն իր ուսապարկում ունենում է բրդուճներ և ջուր մեկ օրվա համար
  2.  գլխարկ, նաև տաք հագուստ
  3. գալիս են հարմար հագնված
  4. նկարահանող թվային միջոցներ
  5. 2000-ական դրամ /տրանսպորտի համար/

Ճամփորդության ծրագիր

9.00. — մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից  Երևան-Գառնի երթուղով։ Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ։ Տարածքի խնամք, մաքրության աշխատանքներ։ Ասմունք, սովորողները բերանացի կարդում են մեծ բանաստեղծի  «Եմ իմ անուշ Հայաստանի» և «Հայրենիքում»«Տաղ անձնական»«Երբ էս հին աշխարհը մտա ես» բանաստեղծությունները, դիտում կամարից բացվող համայնապատկերը։

11․00 — շարունակելով ճանապարհը՝ ժամանում Գառնի գյուղ, այցելություն հեթանոսական տաճար, քայլարշավ դեպի Ազատի ձոր, միջնադարյան կամուրջ և քարերի սիմֆոնյա, փոքր հանգիստ ձորում, վերադարձ գյուղ, այցելություն Մաշտոց Հայապետ եկեղեցի։

14․00 — Ճանապարհը շարունակում ենք դեպի Գեղարդավանք, նայում, դիտում, ուսումնասիրում ենք վանական համալիրը, մոտակա քարանձավները, նախաճաշ Ազատ գետի ափին,  հանգիստ։

17․00 — վերադարձ Գառնի — Երևան երթուղով։

Ճամփորդության պատասխանատուներ

  • Թամար Ղահրամանյան
  • Քրիստինե Սահակյանց

Մասնակիցների ցուցակ

  1. Արմանուշ Ղազարյան (2-3 կուրս)
  2. Լիանա Գրիգորյան (2-3 կուրս)
  3. Մերի Քերոբյան (2-3 կուրս)
  4. Նարեկ Սոսոյան (2-3 կուրս)
  5. Ռաֆայել Մկրտումյան (2-3 կուրս)
  6. Վաչե Թաթոյան (2-3 կուրս)
  7. Յանա Խաչատրյան (2-3 կուրս)
  8. Հասմիկ Խաչատրյան (2-3 կուրս)
  9. Արմեն Ավետիսյան (2-3 կուրս)
  10. Դավիթ Սարկիսյան (2-3 կուրս)
  11. Արևիկ Գևորգյան (4-1 կուրս)
  12. Տիգրան Առաքելյան (2-3 կուրս)
  13. Էդուարդ Օհանյան (2-3 կուրս)
  14. Լևոն Գալստյան (2-3 կուրս)
  15. Սեդրակ Հովհաննիսյան (2-3 կուրս)
  16. Տիգրան Բրուտյան (2-3կուրս)

Արդյունքները ամփոփում ենք տեսանյութերով, պատումներով, չարենցյան ընթերցումները ներկայացնող տեսաֆիլմով, որոնք սովորողները հրատարակում են իրենց բլոգներում։

Արդյունքների ամփոփում

Նախագիծ.

Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա։ Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ սպորտաձևը։ Ես արդեն 8 տարի զբաղվում եմ կարատեով։ Մի փոքր կպատմեմ իմ սպոռտաձևի մասին։ Կարատեն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը։

Նպատակը՝ Կարատեի մարզումների հիմնական նպատակը մարզական բարձր նվաճումներով և բարոյական հատկանիշներով մարզիկ պատրաստելն է, որը պատրաստ է պաշտպանել իրեն, իր սիրելիներին և իր հայրենիքը։

Սեբաստացիական պատումներ․ Դավիթ Սարկիսյան

Ես Դավիթ Սարկիսյանն եմ, 16 տարեկան եմ։ Սովորում եմ «Մեխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, լուսանկարչական բաժնի 2-րդ․ կուրսում։ Այս տարվանից ավելացել են մեր մասնագիտական առարկաները, որը դասավանդում է տիկին Սուսան Ամուջանյանը։ Մի ամիս առաջ մեզ լուսանկարիչներ հյուր եկան՝ Հայկ Բարսեղյանը և մեր բրիտանացի հյուրը John Bolloto-ն։ Այս տարվա մեր մասնագիտական դասերին հասկացա, թե ինչպես պետք է ճիշտ նկարել, ֆոտոապարատի հետ աշխատել։ Տարվա սկզբից այցելել ենք մի քանի վայրեր՝ մանկական երկաթուղի, համալիր, Երևանի հին թաղամասերից Կոնդ, Աշտարակ և այլն։ Այդ ընթացքում քաղաքային լուսանկարչություն ենք արել։ Քաղաքային լուսանկարչությունն այն է, որ բնություն ենք նկարում, մարդկանց, կենդանիներին։ Ես շնորհակալ եմ իմ ուսուցչուհուն՝ Սուսան Ամուջանյանին, որ կարողանում եմ այսպես լավ աշխատել։ Ստորև ներկայացնում եմ իմ նկարներից մի քանիսը։

Մանկական երկաթուղի

Քաղաքային լուսանկարչություն

Կոնդ

Քաղաքային լուսանկարչություն Օպերա

Քաղաքային լուսանկարչություն 3-րդ մաս

Քաղաքային լուսանկարչություն

Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիր

Աշտարակ

Փառանձեմ թագուհու կերպարի վերլուծություն.

Փառանձեմը գեղեցիկ և հմայիչ կինն էր։Նրան սիրահարված էին միաժամանակ երեքեղբոր որդիներ Գնելը, Տիրիթը և Արշակը Բ թագավորը։ Փառանձեմը եղել է Գնելի կինը, ում սպանեց նրա հորեղբոր որդի Արշակ թագավորը և կնության առավ Փառանձեմին։ Չսիրելով Արշակին, արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Եվ նրան հաջողվեց սպանել Ողոմպին։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի։ Արշակից ունեցավ որդի Պապ անունով, ով պետք է գահակալեր Արշակից հետո։ Երբ Պապը չափահաս դարձավ նրան ուղարկեցին Հունաց երկիր որպես պատանդ։  Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհ  ուղարկեց իր իշխաններից երկուսին, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը’ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և Պարսից զորքերից խույս տալով դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում։  Երբ Փաոանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերիներն ու գանձերը, Փաոանձեմ տիկնոջը թագավորի առաջ հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց և այս բազմության մեջ բերել տվեց Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։ 

Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին.

Փավստոս-Բուզանդ-համառոտ

Հատվածներ Փ․ Բուզանդի «Հայոց պատմություն» երկից

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան, տարան գլխատելու տեղը։

Նրա կինը նույն վշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես Մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի’ր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի պալատը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելին չսպանվի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում։            

Ժանվար – մարդիկ և իրեր տեղափեխելու պատգարակ

Գուժել – վատ լուր բերել

Վաղրեր – սրի մի տեսակ

Սակր – տապարաձև հին պատերազմական զենք

Մուշեղ Գալշոյան —Սպասում.

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը:Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ: 

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր  մասերի և վերնագրիր դրանք

2.Ըստ պատմվածքի բութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842թ. մարտի 3 — 1911թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը: Իր առևտրային գործունեությունն Ալեքսանդր Մանթաշյանը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, իր գոյությամբ պարտական է Ալեքսանդր Մանթաշյանին:Երբ ցարական կառավարությունը որոշում կայացրեց հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանը ֆինանսավորեց Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում: Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ: Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը: Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտ Բաբայանի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

Մարգարիտ Բաբայան

Ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինիա Բաբայանի և դաշնակահար Շուշանիկ Բաբայանի քույրը: Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ.Իպպոլիտով-Իվանովից, Կոնստանտին Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ.Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896թ.), աշխատակցել մամուլին: Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ: 1901թ-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904թ-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում: Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով: 1911թ. Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951թ. արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին): Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին: 1895թ. ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906թ. և 1914թ. Փարիզում մասնակցել նրա համերգներին: Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին: Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար: Մահացել է Փարիզում:

Դժվար ճանապարհը: Հերման Հեսսե

Ձորի պռնկին, քարայրի մթին խորշի մոտ անվճռական կանգնեցի ու, հայացքս հետ ուղղելով, շրջվեցի։

Արևը շողում էր այդ կանաչ, գողտրիկ աշխարհում, մարգագետինների վրա օրորվելով՝ ցոլում էին գորշավուն ծաղկագլխիկները։ Այնտեղ լավ էր, այնտեղ էր ջերմությունն ու սիրելի հանգստությունը, այնտեղ էր հոգին խորն ու հագեցած մի երգ մրմնջում կիսաձայն, ինչպես մազմզոտ բզեզը լիառատ օդի ու լույսի մեջ։ Եվ հավանաբար ես խելագար էի, որ ամեն ինչ թողել ու ցանկանում էի լեռները բարձրանալ։ Առաջնորդը կամաց դիպավ թևիս։ Ես հայացքս պոկեցի սիրելի բնապատկերից այնքան դժվարությամբ, ինչպես հարկադրաբար տաքուկ լոգարանից դուրս գալիս։ Այժմ ես տեսա անարև խավարում ընկած կիրճը, ժայռի ճաքից դուրս պրծած մի փոքրիկ, թխաթույր առու, նրա ափեզրերին փոքրիկ փնջերով բուսնած գունատ խոտեր, իսկ հատակին՝ ցած նետված բազմերանգ քարեր՝ անկենդան ու դժգույն, ինչպես երբեմնի կենդանի արարածների ոսկորներ։
– Հանգստանանք,- ասացի առաջնորդին։
Նա համբերատար ժպտաց, ու մենք գետնին նստեցինք։ Ցուրտ էր, ժայռախորշից սաստիկ սառը օդի թույլ հոսանք էր գալիս։
Զզվելի, զզվելի էր այդ ճամփան անցնելը։ Զզվելի էր ինքդ քեզ այդ անհյուրընկալ ժայռախորշում տանջելը, քայլելը այդ սառնորակ առվի վրայով, մթության մեջ վեր մագլցելը այդ նեղ, խորդուբորդ վիհով։
– Անտանելի ճանապարհ է,- հապաղելով՝ ասացի ես։
Մեռնող ճրագի նման իմ մեջ թրթռաց ուժգին, անհավատալի, անհեթեթ հույսը, որ, միգուցե, կարող էինք հետ վերադառնալ, որ առաջնորդը կարող էր միտքը փոխել, որ կարող էինք զուր տեղը այդքան նեղություն չքաշել։ Այո՛, իսկ ինչո՞ւ՝ ոչ։ Այնտեղ, որտեղից մենք եկել էինք, հազար անգամ ավելի գեղեցիկ չէ՞ր։ Այնտեղ կյանքն ավելի լիառատ չէ՞ր հոսում, ավելի ջերմ ու սիրարժան չէ՞ր։ Եվ մի՞թե ես մարդ չէի՝ մի մանկամիտ ու վաղավախճան արարած, որն իրավունք ուներ մի փոքր երջանկության, մի անկյունի չափ արևի և կապույտով ու ծաղիկներով առլեցուն աչքեր ունենալու։
Ո՛չ, ես ուզում էի այնտեղ մնալ։ Ես հերոս ու մարտիրոս խաղալու ցանկություն չունեի։ Ես ողջ կյանքում գոհ կլինեի, եթե դաշտերում՝ արևի տակ մնալ կարողանայի։
Սկսել էի մրսել, այդտեղ երկար մնալը հնարավոր չէր։
– Դու դողում ես,- ասաց առաջնորդը,- ավելի լավ կլինի՝ գնանք։
Նա վեր կացավ, մի պահ ձգվեց ողջ հասակով ու ժպիտով ինձ նայեց։ Դա ոչ ծաղրի, ոչ էլ կարեկցանքի ժպիտ էր, նրա հայացքում ո՛չ խստություն կար, ո՛չ ներողամտություն։ Այնտեղ ըմբռնումից ու միացությունից բացի այլ բան անհնար էր նկատել: Ժպիտն ասում էր. «Ես ճանաչում եմ քեզ, ճանաչում եմ քո վախերը, և թե ինչպես ես քեզ զգում։ Ես ամենևին չեմ մոռացել երեկվա ու երեկ չէ մյուս օրվա քո մեծախոսությունները։ Փոքրոգության քո յուրաքանչյուր հուսահատ նապաստակի ցատկը, որ հոգիդ է կատարում այժմ, արևի շողերի հետ ներդաշնակող յուրաքանչյուր սիրառատ հայացք ծանոթ ու մտերիմ է ինձ նույնիսկ ավելի վաղ, քան կհասցնես արտահայտել»։
Այդ ժպիտով առաջնորդը նայեց ինձ ու առաջին քայլն արեց ժայռերի մեջ ընկած մթին հովտում, իսկ ես ատում էի նրան և սիրում, ինչպես դատապարտյալն իր ծոծրակի վրա կախված տապարն է ատում և սիրում։ Ամենից առավել, սակայն, ես ատում ու արհամարհում էի նրա իմացությունը, իմ հանդեպ նրա գլխավորությունն ու սառնությունը, նրանում հրապուրիչ թուլությունների բացակայությունը և ատում էի այն ամենն իմ մեջ, ինչը նրան իրավացի էր համարում, ինչը նրան արդարացի էր դարձնում, ինչն իմ մեջ նման էր նրան և նրան հետևել էր ցանկանում։
Նա արդեն բավականին հեռու էր գնացել քարերի վրայով, սևակն աղբյուրի միջով, և այժմ միտք ուներ ժայռի ծերպի հետևն անցնելով՝ անհետանալ տեսադաշտիցս։
-Սպասի՛ր,-կանչեցի ես երկյուղած, միաժամանակ ստիպված մտածելով, որ եթե սա երազ լիներ, ապա այս ակնթարթին սարսափից այն ցաքուցրիվ կլիներ ու կարթնանայի։- Սպասի՜ր,-կանչեցի,- ես չեմ կարող, ես դեռ պատրաստ չեմ։
Առաջնորդը կանգնեց և հանդարտ իմ ուղղությամբ նայեց՝ առանց հանդիմանանքի, այլ իր այդ սարսափելի ըմբռնումով, այդ դժվար հանդուրժելի իմացությամբ, նախազգացումով, նախապես ամեն ինչ հասկանալու ընդունակությամբ։
-Ավելի լավ կլինի վերադառնա՞նք,- հարցրեց նա ու դեռ չէր հասցրել վերջին բառն արտասանել, երբ ես տհաճությամբ արդեն գիտեի, որ ոչ եմ ասելու, որ ստիպված էի լինելու ոչ ասել։ Բայց միաժամանակ հուսահատության վերջին ճիչով իմ մեջ գոռում էր ողջ հինը, սովորական դարձածը, սերը, փորձվածը․ «Ասա այո՛, ասա այո՜»,- բայց ողջ աշխարհն ու հայրենիքը ասես գնդի նման կախվեց իմ ոտքերից։
Ես ուզում էի այո գոռալ, թեպետ հաստատ գիտեի, որ չէի կարող անել դա։
Առաջնորդը ձեռքը պարզած վերադարձավ, իսկ ես մեկ անգամ էլ շրջվեցի դեպի սիրելի վայրերը։ Այժմ ես տեսա ամենատանջալին, ինչը երբևէ կարող էր պատահել ինձ հետ․ սպիտակ, ուժասպառ արևի տակ սիրելի դաշտավայրերն ու հարթությունները ես տեսա դժգույն ու մելամաղձոտ, գույների համադրությունները թվում էին կեղծ ու աչք ծակող, ստվերները մրոտ, սև ու անհրապույր, և ամեն-ամենից ասես կտրել-հանել էին սիրտը, հեռացրել գրավչությունն ու բույրը․ ամեն ինչ այնպիսի բաների համ ու հոտ ուներ, ինչն արդեն վաղուց գարշելիության աստիճան հոշոտվել էր։ Օ՜հ, ես այնպես էի ճանաչում, այնպե՜ս էի ատում և սարսափում դրանից՝ առաջնորդի այդ սարսափելի ունակությունից, որով նա արժեզրկում էր ինձ համար սիրելին ու դուրեկանը, թույլ էր տալիս, որպեսզի դրանց միջից կորչի քնքշությունն ու ոգին, կեղծվեն բույրերը, դանդաղ թունավորվեն գույները․․․Ա՜խ, ես ճանաչում էի դա. ինչը դեռ գինի էր երեկ, այսօր արդեն քացախ է։ Իսկ քացախն այլևս երբեք գինի չի դառնա։ Այլևս երբեք։
Ես լռեցի ու տխուր հետևեցի առաջնորդին։ Նա ինչպես միշտ իրավացի էր։ Լավ էր, որ գոնե ինձ մոտ մնաց ու չհեռացավ տեսադաշտիցս, փոխանակ, ինչպես հաճախ էր լինում, հանկարծակի որոշում կայացնելով՝ անհետանալու ու ինձ միայնակ թողնելու, միայնակ՝ իմ սրտում բույն դրած այն օտար ձայնի հետ, որ փոխակերպվում էր այնտեղ՝ ներսում։
Ես լուռ էի, բայց սիրտս խանդավառված աղմկում էր․ «Միայն թե դու ինձ հետ մնա, չէ՞ որ ես հետևում եմ քեզ»։
Առվի քարերն անտանելի լպրծուն էին, հոգնեցուցիչ ու գլխապտույտ առաջացնելու աստիճան նյարդայնացնող էր այդպես առաջ շարժվելը. ամեն քայլափոխի՝ նեղլիկ ու թաց քարեր, որոնք կրնկի տակ փոքրանում ու պլստում էին։ Դրա հետ մեկտեղ առվակի հունը կտրուկ վեր էր ձգվում, ու իրար ավելի էին մոտենում ժայռերի մթին ծերպերը, որոնք մռայլորեն դուրս էին ցցված, իսկ անկյուններից յուրաքանչյուրը չարամիտ դիտավորություն էր ցույց տալիս՝ մեզ տրորելու և հավիտենապես կտրելու վերադարձի ճանապարհից։ Սրածայր, դեղին ժայռերի վերևում թրթռում էին ջրի համառ ու կպչուն մոլեկուլները։ Մեր գլխավերևում այլևս ոչ երկինք կար, ոչ ամպեր կային, և ոչ էլ կապույտը։
Ես առաջնորդի հետևից քայլում էի ու քայլում և երբեմն վախից ու դժկամությունից փակում էի աչքերս։ Ճանապարհին մի գորշավուն ծաղիկ էր բուսնել՝ թավշասև, տխրամած հայացքով։ Նա գեղեցիկ էր ու սկսել էր մտերմաբար խոսել ինձ հետ, բայց այդ ժամանակ առաջնորդն սկսեց ավելի արագ քայլել, ու ես զգացի, որ եթե ընդամենը մի ակնթարթ կանգ առնեի, եթե գեթ մեկ անգամ էլ հայացքս խոնարհեի այդ տխուր թավշաչյայի կողմը, ապա տրտմությունն ու հուսակորույս մելամաղձությունը չափազանց ծանր ու անդիմանալի կդառնային, և իմ հոգին այնուհետև ընդմիշտ անխոհեմության ու ցնորքի այդ ծաղրական օղակում հմայված կմնար։
Թրջված ու կեղտոտված՝ առաջ էի սողում, և երբ խոնավ պատերը մեր գլխավերևում իրար էին սեղմվում, առաջնորդը սկսում էր մի հին, մխիթարական երգ երգել։ Ամեն քայլի հետ բառերին չափում տալով՝ երգում էր իր զվարթ, հասուն, երիտասարդական ձայնով․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Ես լավ գիտեի, որ նա ցանկանում էր ոգևորել ու առաջ մղել ինձ, ցանկանում էր այդ դժոխային թափառումների անդիմադրելի հոգնատանջությունն ու անմխիթարությունը հեռու քշել ինձնից։ Ես գիտեի՝ նա սպասում էր, որ կձայնակցեմ իր երգին, բայց ես չէի ուզում, այդ հաղթանակը նրան ինքնակամ շնորհել, չէի ցանկանում։ Մի՞թե կարող էի երգելու տրամադրություն ունենալ։ Եվ մի՞թե ես մի մարդ չէի՝ խղճուկ ու հասարակ մի ջահել, որի սիրտն ահա կրկին բզկտվում էր ինչ-որ գործերում ու արարքներում, որոնք անգամ Աստված իրենից չէր կարող պահանջել։ Արդյոք ամեն մեխակ, ամեն անմոռուկ իրավունք չունե՞ր առվի եզրին մնալ, որտեղ այն եղել է ի սկզբանե, և ծաղկել ու թոշնել այնպես, ինչպես իր տեսակին էր հատուկ։
-Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ,- համառորեն երգում էր առաջնորդը։ Ախ, եթե կարողանայի հետ վերադառնալ․․․ Սակայն ես, առաջնորդի հրաշալի օգնությամբ, արդեն վաղուց ժայռերն ու սեպերն ի վեր էի մագլցել, որտեղից ոչ մի, ոչ մի ետդարձի ճանապարհ չկար։ Արցունքները ներսից խեղդում էին ինձ, բայց լաց լինելու իրավունք չունեի, և դա դեռ ամենաքիչը։ Ի վերջո քմահաճորեն ու բարձրաձայն սկսեցի ձայնակցել առաջնորդի երգին՝ նույն չափումով և տոնով, բայց ոչ թե իր բառերով, այլ շարունակ կրկնելով․ «Ես պետք է, ես պետք է, պետք է»։ Միայնակ հեշտ չէր վեր բարձրանալիս երգելը, այնպես որ շուտով շունչս կտրվեց, ու ես ստիպված էի հևալ ու լռել։ Բայց նա առանց հոգնության շարունակում էր երգել․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ», իսկ որոշ ժամանակ անց նաև կարողացավ հնազանդեցնել ինձ, ու շուտով ես էլ էի նրա բառերով երգում։ Բարձրանալն ասես ավելի հեշտ դարձավ․ըստ էության, ես այլևս ոչ թե պետք է բարձրանայի, այլ ուզում էի բարձրանալ, քանի որ երգը մոռացնել էր տալիս հոգնությունը։
Իմ մեջ ամեն ինչ ավելի պայծառացավ, և քանի դեռ ներքին պայծառություն էի զգում, ողորկ ապառաժը տեղի էր տալիս, դառնում էր ավելի չոր, ավելի բարեհաճ, օգնում էր երբեմն սայթաքող ոտքերիս և ավելի ու ավելի էր մեզ մղում դեպի բոսորագույն երկինքը՝ նման քարափների միջև ընկած փոքրիկ առվի, որը աստիճանաբար կապույտ մի լիճ դառնալով՝ տարածվում էր ու լայնանում։
Ես փորձեցի ավելի ուժգին ու խորապես ցանկանալ, և երկնային լիճն էլ ավելի տարածվեց, իսկ արահետն ասես անցանելի դարձավ։ Ժամանակ առ ժամանակ ես առաջնորդին հավասար հեշտությամբ ու անտրտունջ մեծ տարածություններ էի վազքով կտրում-անցնում։ Հանկարծ, բոլորովին անսպասելի, մեր առջև արևից շիկացած մթնոլորտում, նկատեցի գագաթը՝ զառիվեր ու սահուն։
Գագաթին չհասած՝ հաղթահարեցինք նեղ խորշը, արևը թափանցեց իմ կուրացած աչքերով ներս։ Երբ ես կրկին բացեցի աչքերս, ծնկներս դողացին այդ ճնշումից, քանի որ ես ազատորեն ու անդադար նայում էի զառիվեր լեռանը և այն իրենով շրջափակած անվերջանալի երկնային տարածությանն ու կապույտ, երկչոտ խորությանը, և միայն լեռան անձուկ գագաթն էր նեղլիկ սանդուղքի նման դուրս ցցվել մեր առջև։ Բայց արևն ու երկինքը կրկին այստեղ էին, իսկ մենք վերջին ճնշող վերելքն էինք հաղթահարում՝ ամեն քայլափոխի շուրթերն իրար սեղմած ու կնճռոտած ճակատով։ Ահա կանգնած էինք մենք վերևում՝ նեղ, շիկացած քարի վրա, խեղդող, ծաղրաստիճան նոսր օդի մեջ։
Տարօրինակ լեռ էր, տարօրինակ գագաթ։ Անվերջանալի, լերկ ժայռաքարեր մագլցելով նվաճած գագաթին՝ քարերի միջից ձգվում էր փոքրիկ, կարճլիկ, բայց հաստաբուն մի ծառ՝ մի քանի կարճ, ամուր ճյուղերով։ Ահա այսպես՝ ժայռի մեջ կուռ ու անշարժ, աներևակայելի միայնակ ու արտասովոր, վեր էր ձգվում այն՝ սառը երկնակապույտն իր ճյուղերին։ Իսկ ծառի ամենավերևում նստած էր մի սև թռչուն և խժալուր մի երգ էր երգում։
Ողջ աշխարհից վեր՝ կարճատև անդորրի հանգստավետ երազ․ արևն առկայծում էր, ժայռը շիկացել էր, որից համառորեն կառչել էր ծառը, իսկ թռչունը շարունակ իր լեռնական երգն էր երգում։ Նրա երգը կոչվում էր «Հավերժություն, հավերժությո՜ւն»։
Մեզ նայող նրա պսպղուն աչքերը նման էին սև բյուրեղապակու։ Անտանելի էր նրա հայացքը, անտանելի էր նրա դայլայլը և ամենից շատ՝ այս վայրի մենավորությունն ու ամայությունը, միապաղաղ երկնակամարի գլխապտույտ առաջացնող հեռուները։ Մահը աներևակայելի բերկրանք էր, այստեղ մնալը՝ անանուն տառապանք։ Պետք է ինչ-որ բան պատահեր, իսկույն, ակնթարթորեն, այլապես մենք ու ողջ աշխարը սարսափից կքարանայինք։ Եղածը ես զգում էի այնքան ճնշող ու կիզիչ ներշնչումով, ինչպես քամու ուժգին հարվածը ամպրոպից առաջ։ Ես դա զգում էի որպես մարմնիս ու հոգուս վրայով թրթռացող սաստիկ մի ջերմություն։ Այն սպառնում էր, այն եկել էր, այն այստեղ էր։
Հանկարծ թռչունը ճոճվեց ճյուղի վրա և նետվեց անդունդը։
Ապա առաջնորդս ցատկեց դեպի կապույտը ու, վայր ընկնելով վառվռուն երկնքում, թռավ-հեռացավ․․․
Այժմ բարձունքում ճակատագրի ալիքն էր, այժմ այն հոշոտում էր իմ սիրտը, անձայն պատառ-պատառ անում։
Վերջապես ես նույնպես ցատկեցի, վայր ընկա, կրկին վեր թռա ու․․․ ես սավառնեցի։ Օդի սառը հորձանքով կապկպված՝ երանությամբ սլացա ու, բերկրանքի ցավից ճառագելով, երկնասլաց մխրճվեցի Անհունի մեջ, ես հանգիստ առա իմ Մոր կրծքին։

Դժվար ճանապարհը: Հերման Հեսսե

Վերլուծություն

Այս պատմությունը մեզ սովորեցրեց լինել ուժեղ, պայքարել դժվարությունների դեմ և երբեք չհուսահատվել: Եվ եթե ունես ինչ որ, նպատակ պետք է ամեն գնով հասնես քո նպատակին և երբեք հետ չնայես: Այսպես արեց մեր այսօրվա հերոսը: Նա սկզբում չէր ցանկանում բարձրանալ և ցանկանում էր վերադառնալ ներքեւի գողտրիկ աշխարհ: Բայց նա ուներ հրաշալի առաջնորդ ով նրան ոգեշնչում էր: Նա այնքան ընկերական էր տղայի հետ: Այս առաջնորդը ինձ համար տարբերվում էր բոլոր մնացած առաջնորդներից: Նա տղայի վրա չէին բարկամում երբ տղան չէր կարողանում բարձրանալ սար: Նա հակառակը ամեն ինչ անում էր որպիսի տղան հանկարծ չընկճվի: Առաջնորդ տղային ոգեւորելու համար սկսեց բարձր ձայնով երգել: «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Առաջնորդը ոգեւորիչ ձայնով երգում էր: Տղան նույն պես սկսեց բարձր ձայնով երգել: Երգելը օգնեց տղային ավելի հեշտ բարձրանալ: Սա սովորեցրեց նաեւ, երգելը նույն պես ունի շատ մեծ նշանակություն: