Մարքեթինգի պլան

1.Ապրանքի/ծառայության նկարագրությունը

Լուսանկարչական ստուդիա.

Լուսանկարչական ստուդիայի գործունեությունը հիմնված է ստուդիայի ինտերիերում հաճախորդներին պրոֆեսիոնալ լուսանկարչություն տրամադրելու վրա: Ստուդիայի լուսանկարչության հիմնական առավելությունը մասնագիտորեն ցուցադրվող լույսի և լրացուցիչ սարքավորումների օգտագործման մեջ է: Այլ կերպ ասած, հաճախորդը հնարավորություն է ստանում կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ լուսանկարներ վերցնել տարբեր դեկորացիաների ֆոնի վրա ՝ օգտագործելով մի քանի պատկերներ:

Լուսանկարչական ստուդիան հաճախորդներին տրամադրում է երկու հիմնական ծառայություն ՝ լուսանկարչություն ստուդիայի լրիվ դրույքով լուսանկարչի հետ և ստուդիա վարձել՝ իրենց լուսանկարչի հետ աշխատելու համար: Երկու դեպքում էլ տարածքի օգտագործման ծախսերը ընկնում են հաճախորդի վրա:

Ստուդիայի լուսանկարչությունը ներառում է տարբեր ժանրեր, որոնցից ամենատարածվածը:
1) Դիմանկարային նկարահանում,
2) Գեղարվեստական բեմադրված նկարահանում,
3) Նկարահանում մերկ բնության,
4) Առարկայի լուսանկարչություն,

Բեմադրված նկարահանումների համար չափազանց կարևոր է հենարանների և դեկորատիվ տարրերի առկայությունը, որոնք մանրամասն կստեղծեն անհրաժեշտ մթնոլորտ ։

Առարկայական լուսանկարչության համար անհրաժեշտ է սարքավորումների հատուկ հավաքածու: Նման սարքավորումների ձեռքբերումը կբարձրացնի ծախսերը, որոնք, սակայն, շատ արագ մարվում են, քանի որ ապրանքներ արտադրող և վաճառող գրեթե բոլոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները պատվիրում են պրոֆեսիոնալ լուսանկարչություն ՝ կայքերը և առցանց խանութները լրացնելու համար:

Ստուդիայի մրցակցային առավելություններն են.

1) Ստուդիայում լուսանկարչություն պատվիրելու և սենյակ վարձակալելու հնարավորություն,

2) Բարձր որակի սարքավորումներ,

3)Առարկայական լուսանկարչության հնարավորություն:

2.Ապրանքի/ծառայության մրցունակության գնահատում

Մայքլ Փորթերի մրցակցային հինգ ուժերը

• մատակարարների իշխանություն

Լուսանկարչական ապառատ-(Canon, SONY)

Canon- 1,349,900 ՀՀ դրամ

Sony DSC-H300- 99,400 ՀՀ դրամ

Լույսեր-(Profoto)

Profoto 398 000 ՀՀ դրամ

• գնորդների իշխանություն

Ստուդիայի հաճախորդները կարող են լինել՝ ինչպես նորածինները այնպես էլ մեծահասակները, այսինքն տարիքային սահմանափակում չկա:

• փոխարինող ապրանքների հայտնվելու վտանգ

Ժամանակի ընթացքում կարող են բացվել բազմաթիվ նոր ստուդիաներ ավելի լավ պայմաններով։ Սրանից խուսափելու համար կարծում եմ էլ ավելի լավ ձևով պետք է ներկայացվի ստուդիան:

• նոր մրցակիցների հայտնվելու վտանգ

Շուկա նոր մտնող ընկերությունները սովորաբար իրենց հետ բերում են նոր և գրավիչ առաջարկներ, իջեցնում են գները, դրանով իսկ ազդելով ոլորտի շահութաբերության վրա։

• շուկայում գործող ընկերությունների միջև առկա թշնամական մրցակցություն

Այս անգամ ևս կարող է այս վտանգը տեղի ունենանալ ապրանքի և որակի մեջ:

3.Գտնվելու վայրը 

4. Ծրագրի աշխարհագրական ընդգրկումն ու հաճախորդները /շուկայի հատվածը/

5 W Շերրինգտոնի մեթոդը

• Who

Լուսանկարիչների համար նախատեսված տաղավար

• Why

Գեղեցիկ նկարներ ունենալու համար:

• What

Տոներին կամ այլ օրերին ունենալ գեղեցիկ հիշվող նկարներ:

• When

Ծնունդ, Ամանոր, հարսանեկան գեղեցիկ ֆոտոսեսիա:

6.Պահանջարկի ընդհանուր մեծությունը

7. Շուկայում կազմակերպության մասնակցության բաժնեմասը

· Մրցակիցների մոտավոր թիվը՝

ghazaryanphoto, primephotolab, Melkoyan Photo

· Ձեր մրցակիցները խոշո՞ր են, թե՞ ոչ:

Մրցակիցները կարող են լինել և խոշոր և մանր

· Արդյո՞ք նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Մեծ մասը նկարում է Canon ապրանքանիշով և նկարները մշակվում է Adobe photoshop ծրագրով:

Adobe Photoshop CC - Knowledgecom Corporation

· Արդյո՞ք Ձեր և նրանց ապրանքներն ունեն նման հատկանիշներ:

Այո քանի որ աշխատելու ենք նույն պես: Բայց ես մի փոքր փոփոխված կերպով եմ աշխատելու:

7. Վաճառքի գինը

Անհատների, զույգերի, հղիների նկարահանում 7000 դրամ (10 մշակված նկար), 8000 դրամ՝ 15 մշակված նկար։

Հայաստանի հարկերն ու տուրքերը

Հարկ` պետական և (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում։

Հայաստանի Հանրապետությունումկիրառվող հարկերը կարելի է դասակարգել հետևյալ կերպ.

Անուղղակի հարկեր -անուղղակի հարկերը, ի տարբերություն ուղղակի հարկերի, սահմանվում են միջոցների շրջանառության համար, փաստացի գանձվում են վերջնական սպառողներից։ Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների ու ծառայությունների գների նկատմամբ, վճարվում են սպառողների կողմից և մուտքագրվում պետական բյուջե։ Այդ հարկերից են`

  1. Ավելացած արժեքի հարկ
  2. Ակցիզային հարկ

Ուղղակի հարկեր։ Ուղղակի են կոչվում այն հարկերը, որոնցով հարկվում են սուբյեկտների եկամուտները և տնօրինվող օբյեկտները։ Դրանցից են եկամտային հարկը, շահութահարկը, գույքահարկը, ժառանգության հարկը, նվիրատվության հարկը, հողի հարկը, ռեսուրսների հարկը։

  1. Շահութահարկ (անձնական)
  2. Եկամտային հարկ (անձնական)
  3. Գույքահարկ (իրական կամ գույքային)
  4. Հողի հարկ (իրական կամ գույքային)

Ընդհանրապես կան հարկերի դասակարգման այլ չափանիշներ.

  1. ռեպարտիցիոն (հավասարաչափ բոլոր հարկատուների համար) և քանակական (բաժնային, քվոտային, որը հաշվի էառնում վճարունակությունը)
  2. ամրագրված և կարգավորիչ հարկեր
  3. համապետական (գանձվում են կենտրոնական կառավարման մարմինների կողմից և մուտք են գործում պետական բյուջե) և տեղական հարկեր (անշարժ գույքի հարկը, տրանսպորտային հարկը և այլն, որոնք գանձվում են տեղական մարմինների կողմից), առանձնացնում են նաև ռեգիոնալ հարկեր։
  4. ընդհանուր նշանակության (ներառվում են երկրի պետական բյուջե) և նպատակային նշանակության հարկեր (ներառվում են հատուկ ֆոնդեր)
  5. կանոնավոր և միանգամյա հարկեր

Հայաստանի Հանրապետության հարկեր

Հարկերը լինում են 2 տեսակ՝ ուղղակի և անուղղակի։

Ուղղակի հարկեր են կոչվում այն հարկերը, որոնք գանձվում են անմիջապես գործունեության անմիջապես եկամուտից կամ գույքից։

Ուղղակի հարկերն են՝

եկամտահարկ, եկամտային հարկ

Գույքահարկ, հողի հարկ

Շահութահարկ

Անուղղակի հարկերը այն հարկերն են, որոնք գանձվում են սպառողից ծառայության կամ ապրանքի գնից։

Անուղղակի հարկերն են՝

ԱԱՀ (НДС) – Ավելացված արժեքի հարկ

Ակցիզային հարկ

Շուկայի ուսումնասիրություն

Նախագծի նպատակն է կարողանալ ուսումնասիրել Երևան քաղաքի շուկան և եզրակացնել արդյոք հնարավոր է այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալել։

Առաջադրանք

Ընտրել բիզնեսի որևիցէ ոլորտ կամ ապրանք և փորձել այն համեմատել նմանատիպ բիզների հետ։ Համեմատության համար օգտագործել հետևյալ հատկանիշները՝ որակ, գին, կայքի ճանաչելիություն, սպասարկում, տեսականի և բրենդ։

Ելնելով վերլուծությունից հասկանալ թե ով է ձեր թիրախային խումբը։

Տաշիր պիցցա KFCMr Giros
Որակ455
Գինը533
Կայքի ճանաչում 455
Սպասարկում 354
Տեսական 355
Բրենդ 455
ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ
Կիոկուշին Կարատե

9 տարի զբաղվում եմ Կիոկուշին կարատեվ

Կիոկուշին Կարատեեվ կարողանում եմ փող աշխատել

ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐ

Կիոկուշին Կարատեն օլիմպիադաում չկա
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կարողանում ես մերցումների և քնության մասնակցել
ԽՈՉՆԴՈՏՆԵՐ
Չկան

Կազմակերպության հասկացությունը և բնութագիրը: Կազմակերպությունների տիպերը, դրանց բնութագրիչ առանձնահատկությունները:

Ձեռնարկատիրական գործունեություն

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես իրավաբանական անձ կամհաշվառվի որպես անհատ ձեռնարկատեր:

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերությունների, ընկերակցությունների կամ կոոպերատիվների ձևով:

Անհատ ձեռնարկատերն

Անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի:

Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը իրենց ներդրած ավանդների սահմաններում:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է մասնակիցների ավանդների արժեքից և նպատակ ունի ապահովելու պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության:

Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը կամ դրա մի մասը վաճառել կամ զիջել մյուս մասնակիցներից մեկին կամ մի քանիսին: Բաժնեմասը երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության մասնակիցները, իրենց բաժնեմասերին համամասնորեն, օգտվում են մասնակցի օտարվող բաժնեմասը գնելու նախապատվության իրավունքից, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն

Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունը մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժինների: Այսինքն` նույնը, ինչ նախատեսված է նաև ՍՊԸ-ի համար:

Տարբերությունը ՍՊԸ-ի համեմատությամբ այն է, որ այս ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուպսիդար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների բազմապատիկի չափով:

Ընկերության մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մասնակիցների վրա բախշվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե կանոնադրությամբ այլ կարգ նախատեսված չէ:

Բաժնետիրական ընկերություն

Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Անձը ներդրում է կատարում բաժնետիրական ընկերության կապիտալում՝ բաժնետոմս գնելով, և ձեռք է բերում դիվիդենտներ ստանալու ու ընկերության կառավարմանը մասնակցելու հնարավորություն: Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` նրա կողմից բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից: Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը: Բաժնետիրական Ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափ չի սահմանվում: Առանձին դեպքերում, կախված Ընկերության գործունեության ոլորտից, oրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել կանոնադրական կապիտալի նվազագույն չափեր:

Բաժնետիրական ընկերությունները լինում են փակ (ՓԲԸ) և բաց (ԲԲԸ):

Բաց բաժնետիրական է համարվում այն ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս մասնակիցների համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը: Ընկերությունն իրավունք ունի իրականացնել իր թողարկած բաժնետոմսերի ազատ վաճառք: ԲԲԸ-ի դեպքում հնարավոր չէ վերահսկել երրորդ անձանց կողմից բաժնետոմսերի գնումը և վաճառքը՝ հաշվի առնելով, որ չկա որևէ սահմանափակում բաժնետոմսերի ձեռքբերման և օտարման հարցում:

Փակ բաժնետիրական է համարվում այնպիսի ընկերությունը, որի բաժնետոմսերը բախշվում են միայն նրա հիմնադիրի կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնելու իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ սահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք: ՓԲԸ-ն պետք է ունենա 49-ից ոչ ավել բաժնետեր, այլապես՝ պետք է վերակազմակերպվի ԲԲԸ-ի: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:

Լիակատար ընկերակցություն

Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները /լիակատար ընկերներ/, կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար: Լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և/կամ իրավաբանական անձինք, ինչը դժվարացնում է այս իրավաբանական անձի ստեղծումը:

Լիակատար ընկերակցության կառավարումն իրականացվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:

Ընկերակցության վնասները և շահույթը բախշվում են մասնակիցների միջև բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:

Վստահության վրա հիմնված ընկերակցություն

Ի տարբերության լիակատար ընկերակցության, այս դեպքում լիակատար ընկերակցությանը, լիակատար ընկերներից բացի, մասնակցում են նաև մեկ կամ մի քանի ավանդատուներ /կոմենդատներ/, որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը չեն մասնակցում ընկերակցության ձեռնարկատիրական գործունեությանը: Վստահության վրա հիմնված ընկերության անվան մեջ ավանդատուների անունները չեն նշվում, հակառակ դեպքում ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:

Ոչ առևտրային կազմակերություններ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գոյություն ունեն ոչ առևտրային կազմակերպությունների մի շարք կազմակերպա-իրավական ձևեր, ինչպիսիք են հասարակական կազմակերպություններ (ՀԿ), հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, իրավաբանական անձանց միություններ, պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և այլն: Յուրաքանչյուր կազմակերպա-իրավական տեսակ ունի ընդհանուր և հատուկ կանոնադրություններն ու կանոնակարգերը՝ պայմանավորված իր հիմնադրման և գործունեության առանձնահատկություններով:

Նյութը վերցված է՝ Փոքր և Միջին Ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի կայքից։

Կազմակերպությունների կազմակերփչաիրավական տեսակները

Գործնական հանձնարարություն

Գտնել համացանցից երկուական հայտնի կազմակերպություններ ըստ տիպերի

ՓԲԸ

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Ղեկավար Մհեր Աբրահամյան, վարչության նախագահ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ) Կազմակերպության ղեկավար՝Արտակ Հանեսյան

ԲԲԸ

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն  (ԲԲԸ) Կազմակերպության ղեկավար՝Հակոբ Անդրեասյան

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ) Կազմակերպության ղեկավար՝Արամ Խաչատրյան

ՍՊԸ

Աստղիկ բժշկական կենտրոն (ՍՊԸ) Ղեկավար: Ասատուր Ասատրյան, տնօրեն  

«ԱՊԱՉԻ» ( ՍՊԸ)-Կարեն Պողոսյան, գործադիր տնօրեն

Ձեռներեցություն.

Ներբեռնել գիրքը հղումը սա է ՝ https://www.mkuzak.am/wp-content/uploads/%D5%81%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF-%D4%B1.pdf

Առաջադրանք

Ծանոթանալ  Թեմա 3-ի  նյութի հետ, 24-31 էջեր;Բլոգում պատասխանել 31 էջի հարցերին

  1. Որո՞նք են հաջողության 3 գործիքները։

Տեսլական,նպատակ,ռազմավարություն։ Ի՞նչ է տեսլականը, և ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Տեսլականը N տարի հետո Ձեր կազմակերպության նկարագրությունն է։ Տեսլականի ձևակերպումը թույլ է տալիս գործարարներին հասկանալ, թե ինչ են իրենք ակնկալում բիզնեսից, ինչպիսին են տեսնում այն ապագայում։Տեսլականի ձևակերպումը և նպատակների ճիշտ սահմանումն անհրաժեշտ
են, որպեսզի բիզնեսը չկանգնի: Գործարարը, ով ունի տեսլական, առավել մեծ հնարավորություններ ունի հասնել իր սահմանած նպատակներին։ Տեսլականն ապահովում է ուժեղ ներքին մոտիվացիա, որը գործարարին օգնում է հաղթահարել վախերը, ներքին և արտաքին արգելքները:Տեսլականի ուժն այն է, որ գործարարը որքան կենտրոնանում է դրա վրա, այնքան կրկնապատկվում է դրան հասնելու ցանկությունը: Տեսլականը ստեղծվում է ներկայում, իրագործվում ապագա 5-10 տարում:

Ի՞նչ է նպատակը. ներկայացնել նպատակի սահմանման 5 չափորոշիչները։

Նպատակն այն վերջնական ցանկալի արդյունքն է, ինչի իրագործմանը ձգտում է գործարարը: Այն հաջողության հասնելու արդյունավետ միջոց է։Նպատակը կարող է լինել կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ։ Առաջնային տարբերությունը
նպատակներին հասնելու համար պահանջված ժամանակն է։
Կարճաժամկետ նպատակներն իրագործվում են կարճ ­ժամանակահատվածում: Ընդունված է կարճաժամկետ համարել մինչև 1 տարին իրագործվող նպատակը, միջնաժամկետ՝ մինչև 3 տարին, իսկ երկարաժամկետ են համարվում մինչև 5 տարին իրականացվող նպատակները:
Նպատակները սահմանելիս գործարարը պետք է հետևի, որ դրանք լինեն՝
’ հստակ,
’ չափելի,
’ հասանելի,
’ իրատեսական,
’ ժամանակի մեջ սահմանափակ:

Նպատակի կառավարումը ներառում է՝
’ հաջողությանը սպառնացող ոչ ռացիոնալ արգելքների գնահատում և վերացում,
’ ժամանակի կառավարում,
հաճախակի վերստուգում /կայունության ստուգում,
’ իրագործելիության ստուգում

Ի՞նչ է ռազմավարությունը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ գործարարին։

Դա կարելի է բնորոշել որպես կազմակերպության
բոլոր ռեսուրսների փոխազդեցության մոդել, որը կազմակերպությանը հնարավորություն
է տալիս արդյունավետ իրացնել իր առաքելությունը և կայուն մրցակցային առավելություններ ապահովել:
Ներկայումս կազմակերպություններում ռազմավարական կառավարման և գործուն
ռազմավարության առկայությունը դարձել է կենսական պահանջ և մրցակցային պայքարում հաղթելու գրավական:

Ո՞րն է Ադաիրի 3 շրջանների մոդելը, ո՞ւմ համար է այն կիրառելի։

Ո՞րն է Ադաիրի 50:50 կանոնը։

Ադաիրի 50:50 կանոնը պնդում է, որ մոտիվացիայի 50%-ը բխում է մարդուց,
իսկ 50%-ը՝ միջավայրից, հատկապես լիդերից: Ադաիրի կարծիքով՝ մարկանց ուղղորդում
են մի շարք գործոններ: Օրինակ՝ նա չի մոռանում բլիթի և մտրակի քաղաքականությունը, բայց դիտարկում է այն որպես բազմաթիվ գործոններից մեկը, որոնք որոշում են մարդկանց վարքը: Մոտիվացիայի ազդակ է նաև այն, թե ինչ ակնկալիքներ ունի անհատը:
Աշխատանքի պայմանները, անհատի նկատմամբ վերաբերմունքը և նրա վախերը անդրադառնում են մոտիվացիայի աստիճանի վրա: