Արևորդի 11-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոն․

Last Day on Earth / Վերջին օրը Երկրի վրա։ Ֆիլմը փոխում է մեր պատկերացումը մարդը-բնություն կապի մասին։ Գլխավոր հերոսուհին կարմիր գլխսրկն էր, եթե նրան տեսնում էինք հեքիաթում բարի, ով իր տատիկին տանում եր կարկանդակներ ապա այս տեղ նա չար էր, նա վնասում էր բնությունը, սպանում գայլին։ ֆիլմի հետ կապված իմ կարծիքով կարմիր գլխարկը  խորհրդանշում էր արյան կարմիր գույնը, և իր վախը բնության հանդեպ։

Last Day on Earth / Վերջին օրը Երկրի վրա։ Ուղղակի կասեմ հուզիչ էր, կասեմ որ պապիկի իմաստը նրանում որ նա ծեր էր և իր կյանքին քիչ էր մնացել ապռելու, իսկ բնությունը հավերժ է, դրա համար նա իր հետքը թողեց բնության մեջ տնկելով սերմը։ Խորհուրդ կտամ դիտեք ֆիլմը։

Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան․

Գյուղատնտեսական-Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի մի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրությունը։

Անտառտնտեսական— Դիցուք ընդարձակ տարածության վրա անտառատնակում է կատարվում, ոռոհման ցանց ստեղծվում, որը կատարում է սանիտարական ծառահատում, փայտանյութը մի հատվածում բնաքկավայր են հիմնում, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ և որսորդությամբ։

Լեռնարդյունաբերական— Ենթ․ հայտնաբերվել է գունավոր մետաղների մի հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Նոր ստեղծված նմարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։

Ռեկրեացիոն-Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա, հանքային ջրեր, գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրեացիոն ֆունկցիա։

Տրանսպորտային-Այս լադշաֆտում խաչմերուկ է ստեղծվում, կառուցվում են պահեստարաններ, հյուրանոցներ, օդանավակայան։ Լանդշաֆտը ծառայում է տրանսպորտին։

Ռազմաստրատեգիական-Լանդշաֆտը վերափոխում է այն հաշվով, որ պաշտպանական հզորությունը ուժեղացվի, կառուցվում են զորանոցներ, ճանապարհներ, ռազմական նշանակության օբյեկտներ։

Ուսումնական-Լանդշաֆտը կարող է ծառայել ուսունական գործին։

Արդյունաբերական-Կան արդյունաբերության շատ ճյուղեր, որոնց ձեռնարկությունները թափոներ են արտանետում։ Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու, ավելի ապահով վայրերում, որպեսզի թափոնները քաղաք չհասնեն։

Մարդածին— Լանդշաֆտները կարող են լինել նաև բազմաֆունկցիոնալ․ մեծ քաղաքներն այդպիսին են։ Բոլոր դեպքերում մարդը պետք է հանգամանորեն ուսումնասիրի լանդշաֆտը, իմանա նրա առանձնահատկութույունները և աշխատի կարգավորելն դրանց բաղադրիչների հակադրություններն ու անցանկալի գործոնները։

Ջերմոցային էֆեկտ, օզոնային թաղանթ.

Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։

Ջերմոցային գազերի քանակը մթնոլորտում

Ջերմոցային գազերի առաջացման 50%-ը բաժին է հասնում ածխածնի օքսիդին, քլորֆտորածխաջրածինների բաժինը կազմում է 15-20%, մեթանինը՝ 18%։ Համերկրային ծավալներով ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում կատարում է այն դերը, ինչը կատարում է ապակին ջերմոցում։ Ածխաթթու գազը տաքանում է՝ տաքացնելով նաև մթնոլորտը ամբողջությամբ։ Հետևաբար որքան մթնոլորտում շատ է CO2, այնքան շատ է կլանվում ճառագայթներ և շատ է տաքանում մթնոլորտը։ 20-րդ դարի առաջին կեսում ածխաթթու գազի քանակը մթնորորտում եղել է 0,03%, 1956 թվականինայն կազմել է 0,028%, 1985 թվականին աճել է մինչև 0,034%, 2000 թվականին 0,038%։ Ըստ նշանակության՝ ջերմոցային գազերից երկրորդը մեթանն է նրա պարունակությունը մթնոլորտում ամեն տարի աճում է 1%-ով։ Մեթանի արտադրության հիմնական աղբյուրներն են աղբանոցները, գոմաղբը, բրինձը։ Մթնոլորտում մեթանի մեծ քանակություն հայտաբերվել է հյուսիսային կիսագնդի լայնություններում։

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Լե Շատելյեի սկզբունքը:

Ո՞րն է Լե Շատելյեի սկզբունքը

Բնակչության բուռն աճը «ժողովրդական պայթյունը» և մարդու կողմից բնության վրա ինտտեսիվ ներգոծությունը խախտում են բնության հավասարակշիռ վիճակը, երևույթը հայտնի է գիտնական Լե Շատելյեի անվամբ։

Ո՞րտեղից է առաջացել մարդ-բնություն հակասությունը։

Բոլորը ձգտում էին բարեկեցիկ կյանք վարել, հարստանալ, իսկ դա կարելի է վերցնել բնություւնից։ Եվ մարդը սկսեց վերափոխել բնությունը։ Այստեղից էլ առաջացավ մարդ-բնություն հակասությունը։

Որոնք են մարդ-բնություն հակասության երկու հակադիր միտումները։

  1. Պահպանել բնությունը, նրա կենսաբազմազանությունը։
  2. Վերափոխել բնությունը մարդու համար հարմար տարբերակով։

Ի՞նչ պետք է անի մարդկային հասարակությունը հարատևելու և առաջադիմելու համար։

Մարդկային հասարակությունը հարատևելու և առաջադիմելու համար պետք է բնությունից վերցնի իրեն անհրաժեշտ բոլոր պարագաները, ուստի դրա համար պետք է արմատապես փոխվի բնությունը։ Ստացվում է, որ բնության պահպանությունը անհամատեղելի է մարդկային հասարակության զարգացման, տեխնալոգիայի առաջընթացի հետ։

Ջերմոցային էֆեկտ.

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը։ 2000թ. աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO գազով։ Եթե դարի սկզբում CO2-ի բաղադրությունը օդում կազմում էր 0,029%, ապա դարակեսին հասավ 0,033%-ի, դարի վերջին՝ 0,04%-ի։

1970-ականներին Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել, դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3 0 -ով, որը հղի է լուրջ վտանգներով։ Ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5 % -ով: ՀՀ-ում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում մթնոլորտային տեղումների նվազում շուրջ 10%-ի սահմաններում։

Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով՝ քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ»-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու ։

Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը։

Տնային աշխատանք․

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդներ

  1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ – Երևույթների համալիրը ամբողջովին ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ օրը մի քանի անգամ դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։

2. Դաշտային հանույթի մեթոդ – Լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և գնում են դաշտ, դիտարկումներ կատարում և հավաքում են նմուշներ։

3. Փորձագիտական մեթոդ – Բնության մեջ կան շատ երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում։Դրա համար անհրաժեշտ է ստեղծել արհեստականը, որպեսզի ուսումնասիրենք։ Օրինկա ստեղծում ենք արհեստական կայծակ եւ սկսում ենք ուսումնասիրել:

4. Լաբորատոր մեթոդ – Լաբօրատոր մեթոդով նմուշները լաբորատորիաներում ուսումնասիրում են, օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված տարրի բաղադրությունը։

5. Համեմատական մեթոդ – Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերույունն ու դրանց պատճառները։

6. Քարտեզագրման մեթոդ – Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզ, դաշտում նմուշներ անում, իսկ վերջնական մշակման ժամանակ ընդհանրացնում են և վերջնական տեսքի բերում։

7. Աէրոտիեզերական լուսանկարի վերծանման մեթոդը – Աէրոլուսանկարները սպեկտրոկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։Կան օբյռկտներ որոնք մոտիկից չեն երևում, իսկ հեռվից շատ լավ պատկռրվում են։

8. Նկարագրական մեթոդ – Այս մեթոդը հին է։Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր այսինքն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնռլու համար։

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ – Լանդշաֆտագետը պետք է ինֆերմացիա հավաքի և դրանից եզրակացությեւն կազմի։

10. Գծանկարչական մեթոդ – Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները։

11. Վերադրման մեթոդ(наложение) – Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում։

12. Երկրաֆիզիկական մեթոդ – Օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները,պարզ նկատվում է, եր որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է, դա կապված է երկրի ձգողության հետ, իսկ ձգողության ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկական։

13. Երկրաֆիզիկական մեթոդ – Ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ ՝ հակառակը։Դրանք կապված են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների հետ։

14. Հնէալանդշաֆտագիտական մեթոդ – Այս մեթոդով պարզվում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել։

15. Քանակական մեթոդ – Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։Օր. երկարությունը, կշիռը, քանակը և այլն:

16. Մաթեմաթիկական մեթոդ – Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմաթիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ:

17. Մոդելավորման մեթոդ – Մոդելը ֆրանսիական բառ է, որ նշանակում է նմուշ,տիպար։Մոդելը առարկայի պարզեցված տարբերակն է։Մոդելավորումը այն պրոցեսն է, որը արհեստական ճանապարհով ստեղծում են երևույթները ուսումնասիրելու նպատակով։

18. Հաշվեկշռային մեթոդ – Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրի փոխհարաբերությունները։Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

19. Վիճագրական մեթոդ – Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։

Տնային աշխատանք․

1. Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։ — ստացիոնար — ամենօրյա ուսումնասիրություն։

2. Դաշտային հանույթի մեթոդ։ — նմուշ, որը վերցվում է դաշտից լաբորատորիայում ուսումնասիրելու համար։

3. Փորձագիտական մեթոդ։ — լաբորատորիայում արհեստականորեն ստեղծված երևույթ, որը նախատեսվում է ուսումնասիրության համար։

4. Լաբորատոր մեթոդ— Դաշտում հավաքված նմուշները, լաբորատորիայում ենթարկվում է ուսումնասիրման։

5. Համեմատական մեթոդ— Համեմատական մեթոդով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերությունն ուև դրանց պատճառները։

6. Քարտեզագրման մեթոդ— Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը՝ քարտեզահանումն է՝ տարածքի լանդշաֆտային պատկերի տեղադրումը թղթի վրա։

7. Աերոտիեզերական լուսանկարների մեթոդ։ — տիեզերքից լուսանկարների միջոցով ուսումնասիրություն

8. Նկարագրական մեթոդ։ — հին մեթոդ է, որը կիրառվում է լանդշաֆտը նկարագրելու համար

9. Երկրաինֆորմացիոն մեթոդ։ — կուտակվում է ինֆորմացիա և եզրակացություն կատարվում

10. Գծանկարչական մեթոդ— Երբեմն անհրաժեշտ է զանազան գծագրերի, բլոկդիագրամների, նկարնարի միջոցով պատկերացումներ տալ երևույթի, առարկայիչ վերաբերյալ։

11. Վերադրման մեթոդ— Այս մեթոդի էություւնն այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։ Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում։

12. ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկական, օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները, պարզ նկատվում է, որ որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է: Ձգողական ուժերը ուսումնասիրում է երկրաֆիզիկան:

13. ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ` հակառակը: Օրինակ` ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում` սևահողեր: Այստեղ օգտագործում են կենսաքիմիական մեթոդը:

14. ՀՆԷԱԼԱՆԴՇԱՖՏԱԳԻՏԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդով պարզում են , թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան:

15. ՔԱՆԱԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը: Օրինակ` երկարությունը, հեռավորությունը, մակերեսը, կշիռը և այլն:

16. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական , հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնութամբ: Օր․ բանաձևի օգնությամբ հաշվում են Կորիոլիսի ուժը, ըստ որի հյուսիսային կիսագնդում շարժվող մարմինը շեղվում է աջ, հարավային կիսագնդում` ձախ:

17. ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴ: Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նպատակը`ուսումնասիրելու նպատակով: Մոդելավորումը կարող է լինել նկարագրական, քարտեզագրական, գրաֆիկական, բլոկ-դիագրամի ձևով, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն:

18. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՄԵԹՈԴ: Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերությունները օր. Արեգակի ճառագայթային հաշվեկշիռ, ջրաջերմային հաշվեկշիռը և այլն:

19. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴ: Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա: Օրինակ` վերլուծելով մթնոլորտային տեղումների քանակը տարբեր ժամանակներում, հանգում ենք այն եզրակացության, որ ՀՀ տարածքներում տեղումները պակասել են 10%-ով:

Տնային աշխատանք․

1.Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրոըմ է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումբասիրման օբյեկտը` բնական տարածքային համալիրը իր բոլոր բաղադրիչներով (երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա, ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

2.Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

3.Ինչ է լանդշաֆտը։

Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկնաբանական կառուցվածքը, ռելեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։