Լոռու մարզ

1․Նկարագրեք Լոռու մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

1․ Լոռին ունի նպաստավոր աշխարհագրական դիրք։ Տարածքի կենտրոնական մասով անցնում է Հայաստանի գլխավոր երկաթուղին։ Հյուսիսային ուղղությամբ մարզը ելք ունի դեպի Վրաստան, իսկ արևմտյան ուղղությամբ՝ Գյումրու միջով դեպի թուրքիա, նաև դեպի մայրաքաղաք Երևան։

2.Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Լոռու մարզի լեռնագրական միավորները։

Աչքասար լ․ -3196

Քարտխաչի լ-ցք․ — 2272

Ուրասար լ․ — 2992

Ջաջուռի լ-ցք․ — 1952

Սպիտակի լ-ցք․ — 2387

Պուշկինի լ-ցք․ — 2037

Բովաքար լ․ — 3016

Թեժ լ․ — 3101

Լալվար լ․ — 2543

3.Բնութագրեք և գնահատեք մարզի գլխավոր բնական հարստությունները։

3․ Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է։ Հայտնի են հատկապես պղնձի ու բազմամետաղների ( Ալավերդի, Շամլուղ, Ախթալա, Թեղուտ), գրանիտի և զանազան այլ շինանյութերի հարուստ հանքավայրերը։ Մարզի գլխավոր գետը Դեբեդն է՝ Ձորագետ, Փամբակ, Մարցագետ գլխավոր վտակներով։ Մարզը հարուստ է նաև հանքային աղբյուրներով։

4.Ինչպիսի՞ն են մարզի ժողովրդավարական և տարաբնակեցման բնորոշ գծերը։

4․ Լոռու մարզն ունի բնակչության տարաբնակեցման յուրահատուկ պատկեր։ Բոլոր քաղաքները և գյուղական բնակավայրերի ճնշող մեծամասնությունը կենտրոնացված են մեջլեռնային գոգավորությունների հատակային մասում և Դեբեդ գետի ոչ ընդարձակ հովտում։ Մարզում գտնվում է Վանաձորը, որը բնակչության թվով ՀՀ-յում երրորդ քաղաքն է։

5.Տվեք մարզի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը և տեղաբաշխման բնութագիրը։

5․ Լոռու մարզը ՀՀ-ի բազմաճյուղ արդյունաբերություն և գյուղատնտեսություն ունեցող մարզերից է։ Արդյունաբերության արտադրանքի ծավալով ՀՀ-ի 10 մարզերի մեջ գրավում է 4-րդ տեղը։ Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որտեղ առաջատարը ի սկզբանե եղել է ծանր արդյունաբերությունը։ Այստեղ են գտնվում Վանաձորի ջերմաէլեկտրակայանը, Ձորագետի ջրաէլեկտրակայանը և Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը։ Լոռու մարզի տնտեսության մյուս կարևոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է։ խորհրդային տարիներին Վանաձորի և Ալավերդու ձեռնարկությունները թողարկում էին քիմիական թելեր, ծծմբաթթու և այլ նյութեր, որոնք արտահանում էին այլ հանրապետություններ և արտասահմանյան երկրներ։

6.Ինչի՞ վրա կարող է հենվել մարզի հեռանկարային զարգացումը։

6․ Բարենպաստ ՏԱԴ-ը, բազմազան բնական ռեսուրսները, որակյալ աշխատանքային ռեսուրսները, խոշոր կազմակերպիչ կենտրոնի առկայությունը նպաստավոր նախադրյալներ են ստեղծում մարզի տնտեսության և զբոսաշրջության զարգացման և համաչափ տեղաբաշխման համար։

Աշխարհագրության քննության հարցաշար

  1. Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
    հիմնական խնդիրները

Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունըկենսոլորտը, տնտեսագիտությունը մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Մինչդեռ աշխարհագրության ուսումնասիրության
առարկաներն են Երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և
դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը`
աշխարհահամակարգերը (գեոհամակարգեր): Դրանք կարող են լինել բնական,
հասարակական և բնահասարակական:Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում ,մ

2․Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում։

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝ աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտությունհասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և

Աշխարհագրությունը՝ որպես գիտություն, բնական և հասարակական գիտությունների
համակարգերի փոխադարձ շփման միջակայքում է և սերտորեն կապված է դրանցից
յուրաքանչյուրի հետ: Որպես աշխարհագրական թաղանթի բնական բաղադրիչների քարոլորտի, մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի հետազոտությամբ զբաղվող գիտություն՝ աշխարհագրությունը մտնում է բնական գիտությունների, իսկ որպես մարդոլորտի մարդկային հասարակության հետազոտությամբ զբաղվող գիտությունհասարակական
գիտությունների համակարգի մեջ:
Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական
աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և Հասարակական աշխարհագրությունը սերտորեն կապված է հասարակական
գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության
հետ: Դրանց հետազոտության առարկան մարդկային հասարակությունն է՝ իր առանձին
ոլորտներով: Հասարակական աշխարհագրության հետազոտության առարկան
հասարակության տարածքային կազմակերպումն է՝ ամբողջությամբ վերցրած և ըստ
հասարակության առանձին ոլորտների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:

3․Աշխարհագրական հետազոտության մեթոդները։

Աշխարհագրական գիտելիքները, տեսություններն ու օրինաչափությունները կարող են
հավաստի և իրական լինել, եթե ստացվել են գիտական հատուկ մեթոդներով: Գիտական
հետազոտության մեթոդը գործընթացների, ձևերի ու գործողությունների
ամբողջությունն է, որի կատարումն անհրաժեշտ է նպատակներին հասնելու համար:
Աշխարհագրության գիտական հետազոտությունների մեթոդները կարելի է խմբավորել
հետևյալ կերպ:

  1. Համագիտական մեթոդներ. նկարագրական, մաթեմատիկական, համակարգային և
    այլն: Կիրառելի են գիտության բոլոր ճյուղերում:
  2. Կոնկրետ գիտական մեթոդներ. կիրառվում են գիտության որոշակի ճյուղերում:
    Օրինակ՝ բնական աշխարհագրության համար՝ երկրաֆիզիկական,
    հնէաաշխարհագրական, իսկ հասարակական աշխարհագրության համար`
    վիճակագրական, տեխնիկատնտեսական մեթոդները:
  3. Տեղեկույթի ստացման մեթոդներ. տվյալների հավաքման տեխնիկական միջոցներ ու
    գործողություններ: Օրինակ՝ լաբորատոր, հեռաչափական դիստանցիոն, դաշտային
    դիտարկումների, հարցաթերթային հարցումների մեթոդները:
  4. Տեղեկույթի էմպիրիկ (փորձային) և տեսական ընդհանրացումների մեթոդներ.
    դասակարգման, շրջանացման, քարտեզագրման, գնահատման, համեմատական
    մեթոդները և այլն:
  5. Տեղեկույթի մշակման մեթոդներ. տեղեկույթի մշակումը, պահպանումն ու փոխանցումը
    համակարգիչների օգտագործմամբ:

4․Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք։

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»: Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրս` ի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝
արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում
նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն,
ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):

Հետազոտական աշխատանք

1.Նկարագրել Լոռու մարզի ընթանուր բնութագիրը։

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ և ունի ոչ հարթ, լեռնային ռելիեֆ։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։ Լոռու մարզը հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Արագածոտնի մարզին, հյուսիս-արևելքում՝ Կոտայքի մարզին, արևմուտքում՝ Շիրակի և արևելքում՝ Տավուշի մարզերին։

Սպասարկման ոլորտ և տրանսպորտային կապ

Տնտեսության սպասարկման ոլորտի ճյուղերը․

Սպասարկման ոլորտի ճյուղերում է ստեղծվում բարձր զարգացած երկրների ամբողջ ազգային եկամտի գերակշիռ մասը (օրինակ`  ԱՄՆ-­ում`  60 %­-ը): Իսկ զարգացող երկրներում այդ բաժինը, որպես կանոն, դեռևս շատ փոքր է, թեպետ ունի աճի միտում: Առանձնահատկությունն այն է, որ որոշ զարգացող երկրներում, որոնք ունեն հանքարդյունաբերության բավական բարձր տոկոս, սպասարկման ոլորտի բաժինը ՀՆԱ կառուցվածքում նույնպես մեծ է, ինչը պայմանավորված է հիմնականում մեծածավալ առևտրով: Սակայն դա ամենևին էլ չի վկայում այդ երկրների տնտեսության զարգացած լինելու մասին: Սպասարկման ոլորտի բաժինը համեմատաբար մեծ է նաև զարգացած զբոսաշրջություն ունեցող երկրներում (օրինակ` Սեյշելյան և Մալդիվյան կղզիներում ): Ծառայությունները ներկայումս ընդգրկում են հասարակության բոլոր բնագավառները: Դրանց առավել հին ու ավանդական ձևերը բավարարում են մարդու պահանջմունքները, ուստի անվանվում են սպառողական ծառայություններ: Այդ ծառայությունների զարգացմամբ է պայմանավորված մարդկանց  առողջական, հանգստի, կրթական , մշակութային և կենցաղային սպասարկման վիճակը: Առողջապահության դերը բացառիկ մեծ է բնակչության վերարտադրության և աշխատանքային ռեսուրսների աշխատունակության պահպանման գործում: Յուրաքանչյուր երկրի կառավարություն, իր հնարավորությունների սահմաններում, առողջապահությանը հատկացնում է պետական բյուջեի որոշ մասը: Օրինակ` ԱՄՆ­-ում այդ ցուցանիշը 16% է, Մեծ Բրիտանիայում`  14,0 %, Հայաստանում`  6,3 %,  Հնդկաստանում ՝ `1,6 %, իսկ  Պակիստանում` էլ ավելի փոքր՝ 1 %: Ոչ արտադրական ոլորտի եկամտաբեր և արագ զարգացող ճյուղ է մարդկանց հանգստի կազմակերպումը (ռեկրեցիան), հատկապես զբոսաշրջությունը: 

Գործնական աշխատանք

Հայաստանի Հանրապետությանը համարժեք բնակչության թիվ ունեցող երկրների մի շարք ցուցանիշներ (2008 թ.)

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png

Առաջադրանք: Կիրառելով համեմատական աշխարհագրական մեթոդը՝ աղյուսակում տրված ցուցանիշների հիման վրա վերը թվարկված երկրները խմբավորե՛ք՝

  • ըստ տարածքի մեծության (մեծ, միջին, փոքր),
  • Մոնղոլիա-1565
  • Մավրիտանիա-1031
  • Կոնգո-342
  • Օման-212
  • Ուրուգվայ-178
  • Լիբերիա-111
  • Պանամա-77
  • Լիտվա-65
  • Լատվիա-64
  • Բոնսիա-Հերցեգովինա-51
  • Ալբանիա-29
  • Մոլդովա-33,7
  • Հայաստան-29,8
  • Քուվեյթ-17,8
  • Ճամայակա-11
  • ըստ տնտեսական զարգացման մակարդակի (առավել զարգացած, միջին, ցածր),
  • ըստ ուրբանիզացման (քաղաքայնացման) մակարդակի (բարձր, միջին, ցածր),
  • Քուվեյթ-98
  • Ուրուգվայ-92
  • Պանամա-73
  • Օման -72
  • Լատվիա-68
  • Լիտվիա-67
  • Հայաստանի Հանրապետություն-64
  • Կոնգո-61
  • Լիբերիա-60
  • Մոնղոլիա-57
  • Ճամայակա-53
  • Ալբանիա-47
  • Բոսնիա-Հերցեգովինա-47
  • Մոլդովա-42
  • Մավրիտանիա-41
  • ըստ ծնելիության մակարդակի (բարձր, միջին, ցածր): 
  • Լիբերիա-67,5
  • Կոնգո-44,4
  • Մավրիտանիա-43,
  • Օման-29,5
  • Պանամա-25,5
  • Ճամայակա-24,2
  • Ալբանիա-20,4
  • Քուվեյթ-20,7
  • Ուրուգվայ-21,1
  • Մոնղոլիա-18,6
  • Մոլդովա-14,0
  • Հայաստանի Հանրապետություն-13,7
  • Լատվիա-12,9
  • Լիտվիա-12,6
  • Բոսնիա-Հերցեգովինա-12,3

Օրինակ՝ Ըստ աղյուսակում բերված տվյալների՝ համեմատական աշխարհագրական մեթոդի օգտագործմամբ դժվար չէ նկատել, որ ՀՀ–ն առավել ընդհանուր գծեր ունի Մոլդովայի (տարածք, ծնելիության գործակից), Ալբանիայի (տարածք, ՀՆԱ), Լատվիայի և Լիտվայի (ուրբանիզացման մակարդակ, ծնելիության գործակից) հետ: ՀՀ–ն վերը նշված բոլոր չորս ցուցանիշներով տարբերվում է Մավրիտանիայից, Օմանից և այլն:

Համաշխարհային տնտեսություն

Համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել միլիարդավոր դոլարներ․ ԱՄՀ -  Հրապարակ


Համաշխարհային տնտեսությունը (ինտերէկոնոմիկան), 
միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգի միջոցներով աշխատանքի միջազգային բաժանման հիման վրա աշխարհի երկրների ազգային տնտեսությունները միավորող տնտեսավարման բազմամակարդակ, գլոբալ համակարգ է։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը կարելի է բնորոշել որպես միջազգային հարաբերություններով միավորված ազգային տնտեսությունների և ոչ պետական կառույցների ամբողջություն։ Մարդկանց կողմից գոյության միջոցների ստեղծման եղանակներն աշխարհում խիստ տարբերվում են։ Արևմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի երկրները, Ճապոնիան և Ավստրալիան արդյունաբերությամբ ամենազարգացածներն են։ Դրանք իրենց ապրանքներն ու ծառայությունները վաճառում են աշխարհով մեկ։ Տնտեսապես թույլ զարգացած է Կենտրոնական Ասիայի ևԱֆրիկյան երկրների մեծ մասը, որոնց արդյունաբերության ճյուղերը սակավաթիվ են։ Դրանցից որոշ երկրներ մասնագիտանում են միայն մեկ արտադրանքի թողարկման ուղղությամբ ։ Շատ ապրանքներ արտադրվում են միայն տեղական շուկայի համար։

Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերը․

Համաշխարհային տնտեսության զարգացման գործում անցել են մի քանի սերունդ՝

Արտադրության նախաարդյունաբերական փուլ, 17-րդ դարի վերջ Համաշխարհային տնտեսությունն առաջացավ արտադրության նախաարդյունաբերական փուլում՝ միջազգային առևտրի ի հայտ գալով և ձևավորվեց մինչև 17-րդ դարի վերջ։ 18-րդ դարասկզբից մինչև 19-րդ դարի կեսերին։ Այն բնութագրվում է ապրանքների արտադրության հետագա զարգացմամբ, որի աճող զանգվածը պարբերաբար փոխանակվում է երկրների միջև, արտաքին առևտրի վերափոխումը ազգային տնտեսության մի մասի. համաշխարհային շուկայի առաջացումը՝ կապիտալիզմի բարձրագույն նվաճումը։ 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկզբներ։ Այս ժամանակահատվածում էր, որ ավարտվեց համաշխարհային տնտեսական համակարգի ձևավորումը մեքենայական լայնամասշտաբ արտադրության հիման վրա։

20ր-րդ ի 20-ից 80-ական թվականներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց համաշխարհային տնտեսության համակարգում որակական փոփոխությունների գործընթաց, որն ավարտվեց գաղութային համակարգի անկմամբ:Համաշխարհային տնտեսությունը բաժանվեց երկու հիմնական համակարգի ՝ սոցիալիստական ​​և կապիտալիստական, և լրացվեց գաղութատիրական շատ երկրներով, որոնք իրենց ազատեցին արտաքին տնտեսական կախվածությունից։ Այս ժամանակահատվածում շուկայական տնտեսությունը զգալիորեն փոխակերպվեց սոցիալական կառավարման։ Շուկայական գործիքները սկսեցին ավելի սերտորեն միահյուսվել մակրո մակարդակի կառավարության կարգավորմանը։ Արտադրական ուժերի և տնտեսական հարաբերությունների զարգացման հետ ակտիվորեն ստեղծվեց խառը տնտեսություն։ Համաշխարհային տնտեսության շուկայական համակարգը XX դարի 80-ականների կեսերին ձևավորվեց ավելի քան 160 երկրների կողմից, ներառյալ արդյունաբերականորեն զարգացած ավելի քան 30 երկրներ։ XX դարի 80-ականների վերջ 90-ականների սկիզբ։ Այս փուլի առանձնահատկությունն է արտադրության մեջ ինտեգրման գործընթացների աճը, տարբեր երկրներում ապրանքների և բաղադրիչների արտադրության հետ կապված դրանց կազմակերպական և տնտեսական ձևերի զարգացումը։ Համաշխարհային տնտեսության ձևավորման վրա XX դարի 90-ականներին ազդել է Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասի տարանջատումը սոցիալիստական ​​տնտեսական համակարգից։ Ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսությունը 20-րդ դարի վերջին՝ 21-րդ դարի սկզբին, պահպանելով բազմազանությունը, այնուամենայնիվ, ավելի ամբողջական, գլոբալ, ինտեգրված և դինամիկ է, քան 20-րդ դարի կեսերին։ Դրան բնորոշ դարձան նոր տնտեսական կապերն ու հարաբերությունները, ընդլայնվեցին մաքսային և քաղաքական միությունները։ Կազմավորման գործընթացը դեռ չէր ավարտվել, քանի որ այն կանխորոշող բոլոր գործոնների խորը զարգացումը շարունակվում է։

Համաշխարհային տնտեսության զարգացման վրա ազդում են հետևյալ գործոնները՝

Գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացի զարգացում,

Տեղեկատվական տեխնոլոգիաների վերափոխում համաշխարհային տնտեսության զարգացման կարևորագույն կողմերից մեկը,

Ազգային տնտեսությունների աճող փոխկախվածությունը,

Արտաքին տնտեսական հարաբերությունների ընդհանուր ազատականացումը,

Արտադրության գործոնների միջազգային շարժման ակտիվացման բարձր մակարդակ՝ աշխատուժ, կապիտալ, տեխնոլոգիա, արտադրության միջոցներ,

Արտադրության և կապիտալի միջազգայնացում,

Անկախ ֆինանսական համակարգի ձևավորում, որն անմիջականորեն կապված չէ ապրանքների տեղաշարժի սպասարկման հետ,

Գլոբալ խնդիրների լուծումներ և այլն։

Ժամանակակից համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումը արտադրության միջազգայնացումն է:Դրա հիմնական գործոնն էր զարգացած երկրների անցումը XX դարի 60-80-ական թվականներին տեղեկատվական տեխնոլոգիաների գերակշռությամբ գերբարձր տեխնոլոգիական բազային։

Համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է գլոբալ տրանսֆորմացիայի

ԱՐԴՅՈՒՆԱբեՐՈՒԹՅՈՒՆ. ըՆԴՀԱՆՈՒՐ բՆՈՒԹԱԳիՐը, տԱՐԱԾքԱՅիՆ կԱզմԱկեՐՊմԱՆ սկզբՈՒՆքՆեՐՆՈՒ ձեվեՐը

Արդյունաբերությունը ազգային տնտեսության, ինչպես նաեւ համաշխարհային տնտե-սության արտադրության առաջատար ճյուղն է: Արդյունաբերության բաժինը համաշխարհային տնտեսության կառուցվածքում ամենամեծն է (60%): Արդյունաբերության բաժինը նշված միջինից շատ ցածր է զարգացող եւ հատկապես ցածր է Աֆրիկայի զարգացող երկրներում: Արդյունաբերությունը սկզբնապես ձեւավորվել է Արեւմտյան Եվրոպայի երկրներում ու թռիչքաձեւ զարգացել է արդյունաբերական հեղաշրջման ժամանակաշրջանում, երբ ներ-դրվեցին շոգեմեքենան, տարբեր տեսակի հաստոցները եւ այլն: Ավելի ուշ արդյունաբերությունն աստիճանաբար տարածվեց աշխարհի բոլոր երկրներում: Այդուհանդերձ ներկայումս էլ արդյունաբերական ձեռնարկությունների ու կենտրոնների մեծ մասը տեղաբաշխված է զարգացած երկրներում (քարտեզասխեմա …):Արդյունաբերական ձեռնարկություններում իրականացվող արտադրական գործընթացում բնական նյութական ռեսուրսներից կամ գյուղատնտեսության արտադրանքից պատրաստվում են արդյունաբերական զանազան ապրանքներ: Արդյունաբերությունը զբաղվում է ոչ միայն հումքի արդյունահանմամբ ու մշակմամբ, այլ նաեւ` էներգիայի տարբեր տեսակների փոխակերպմամբ: Այսպես օրինակ` էլեկտրակայաններում վառելիքի կամ երկրի ընդերքի ջերմությունը, ինչպես նաեւ ջրի գրավիտացիոն եւ այլ էներգիաները փոխակերպվում են էլեկտրական էներգիայի:Արդյունաբերության արտադրանքի մի մասը (օրինակ` հաստոցը` հացահատիկահավաք կոմբայնը) օգտագործվում է որպես հետագա արտադրության միջոց, իսկ մյուս մասը (օրինակ` պարենը, հագուսը, կոշիկը)` որպես մարդկանց անմիջական սպառման առարկա: Ավելի մեծ խումբ են կազմում այն ճյուղերը, որոնց արտադրանքը հիմնականում ծառայում է որպես արտադրության միջոց: Այդ ճյուղերի ամբողջությունը կոչվում է ծանր արդյունաբերություն: Իսկ արդյունաբերությոն ճյուղերի փոքր խումբը ներառում է միայն թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը:Բացի նշվածից` առանձնանում են նաեւ արդյունահանող եւ մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր: Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից եւ անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով:մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքն ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաեւ` գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության եւ որսորդության բնագավառներում:Երկրի արդյունաբերական զարգացման մակարդակի գնահատման համար առավել բնութագրական է արդյունաբերության ընդհանուր (համախառն) արտադրանքի մեջ մշակող արդյունաբերության ճյուղերի բաժինը (տեսակարար կշիռը): Մշակող արդյունաբերության բաժինը շատ մեծ է զարգացած երկրներում, իսկ արդյունահանող արդյունաբերության բաժինը` ընդհակառակը, մեծ է զարգացող երկրներում (բացառությամբ հանքային ռեսուրսներով արտակարգ հարուստ` զարգացած որոշ երկրների, օրինակ` Ավստրալիայի ու Կանադայի):Արդյունաբերության արտադրանքի ծավալն ավելի արագորեն է աճում, քան նյութական արտադրության այլ ճյուղերինը: Դա բացատրվում է արդյունաբերության հումքային մեծ հնարավորություններով, մինչդեռ գյուղատնտեսության զարգացման հնարավորությունը սահմանափակված է հողային ֆոնդով:Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաեւ ըստ դրանց ձեւավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր եւ նորագույն ճյուղեր: Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը եւ քիմիան:Սկսած XX դարի վերջից առավել արագ աճում են նորագույն ճյուղերի` հաշվողական տեխնիկայի, միկրոէլեկտրոնիկայի, ռոբոտաշինության, տիեզերական հրթիռաշինության արտադրությունները: Իսկ մինչեւ XX դարի կեսերն արագ զարգացմամբ աչքի են ընկել նոր ճյուղերը` ավտոմեքենաշինությունը, թեթեւ գունավոր մետաղների ձուլումը, պլաստմասսաների, քիմիական թելերի ու երկաթաքարի արդյունահանման, սեւ մետաղաձուլության, նավաշինության,երկաթուղային մեքենաշինության, տեքստիլ արդյունաբերության արտադրանքի ծավալը:Արդյունաբերության հին ճյուղերը դանդաղորեն աճելու, ինչպես նաեւ` նոր ճյուղերի ձեւավորման ու արագ աճի հետեւանքով փոփոխվում է արդյունաբերության ճյուղային կառուց-վածքը: Մեծանում է նոր եւ հատկապես նորագույն ճյուղերի մասնաբաժինը եւ, ընդհակառակը` փոքրանում է հին ճյուղերի մասնաբաժինը: Սակայն այդ ճյուղերը հավասարաչափորեն չեն զարգացած ու տեղաբաշխված տարբեր տիպի երկրներում:Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը, հիմնականում, կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:Վերջին տասնամյակներում զարգացող երկրներում են տեղաբաշխվում նաեւ զարգացած երկրներից «դուրս մղվող» էկոլոգիապես «անմաքուր» արտադրությունները, օրինակ` քիմիականը եւ մետաղաձուլականը:

Համաշխարհային տնտեսություն

Ներկայացնել Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքը։

նյութական արտադրության ոլորտը և ոչ արտադրական ոլորտը կամ սպասարկման ոլորտը:

Առանձնացնել Համաշխարհային տնտեսության ավանգարդային եռյակի ճյուղերը։

քիմիական արդյունաբերություն,մեքենաշինություն,էլեկտրաեներգետիկա

Բնութագրել տնտեսության տեղաբաշխման վրա ազդող գործոնները։

Տնտեսաաշխարհագրական դիրքի (ՏԱԴ-ի) գործոն,Տարածքային գործոն,բնառեսուրսային գործոն․տրանսպորտային գործոն։

Ներկայացնել տնտեսության տնտեսաաշխարհագրական դիրք, հումքատար, էներգատար, աշխատատար արտադրությունները։

Էներգատար արտադրություն,Աշխատատար արտադրություն,Ջրատար արտադրություն,

Գիտատար արտադրություն

Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Օրինակ երկրի կառուցվածքը

Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Արդյունաբերություն

Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան,մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիան։

Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

թեթև և սննդի արդյունաբերություն,ծանր և մշակող ։

Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը։

Պատրաստել տեսանյութ կամ պրեզենտացիա։

Ազգային տնտեսություն

Զարգացման փուլերը և մակարդակը

Մարդու տնտեսական գործունեությունն այժմ բազմաբնույթ է, այսինքն` ներառում է մի շարք բնագավառներ: Տնտեսական գործունեության գերնպատակը մարդկանց նյութական եւ հոգեւոր պահանջմունքների բավարարումն է:Յուրաքանչյուր երկրում դարերի ընթացքում (պատմականորեն) ձեւավորվում է մարդկանց գործունեության բնագավառների յուրահատուկ համակարգ («հավաքածու»), որը պայ-մանավորված է տվյալ երկրի բնական պայմաններով ու ռեսուրսներով, ինչպես նաեւ աշխարհագրական դիրքով, աշխատանքային ռեսուրսների մասնագիտական հմտություններով եւ այլ գործոններով:Տվյալ երկրում մարդկային գործունեության բնագավառների պատմականորեն ձեւավորված համակարգը կոչվում է ազգային տնտեսություն: Ժամանակի ընթացքում ազգային տնտեսությունները կրում են եւ՛ քանակական, եւ՛ որա-կական փոփոխություններ: քանակական փոփոխությունը երկրի արտադրության եւ ծառայու-թյունների ծավալի մեծացումը կամ փոքրացումն է, իսկ որակական փոփոխությունը տնտե-սության ճյուղային կառուցվածքի փոփոխությունն է, այսինքն` առանձին ճյուղերի մասնա-բաժինների փոփոխությունը` դրանցից յուրաքանչյուրի աճի արագացման կամ դանդաղեցման հետեւանքով, ինչպես նաեւ` կառուցվածքի բարդացումը` նոր ճյուղերի ձեւավորման հետեւանքով: Փոփոխությունների գործընթացը տարբեր երկրներում ընթանում է տարբեր արագությամբ, եւ այդ պատճառով աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունները հայտնվում են «տնտեսական հասունության» զանազան աստիճաններում` փուլերում:Ամենավաղ ժամանակներում բոլոր երկրների տնտեսության հիմքը գյուղատնտեսություննէր: Երկրի տնտեսական (հասարակական) զարգացման այդ փուլն անվանվում է գյուղա-տնտեսական (ագրարային), իսկ արդյունաբերության առնչությամբ` մինչարդյունաբերական:Թեպետ ներկայումս աշխարհի երկրների մեծ մասն արդեն թեւակոխել է տնտեսական զարգացման բարձր փուլեր, բայց կան երկրներ, որոնց տնտեսությունը դեռեւս մինչար-դյունաբերական փուլում է: Դրանք նախկին գաղութային այն երկրներն են, որոնք չունեն արդյունաբերական բուռն զարգացման հնարավորություններ: Այդ երկրների համախառն ազգային եկամտի1 մեջ մեծ է գյուղատնտեսության բաժինը` կազմելով 30–45%, իսկ Սոմալիում` նույնիսկ 65% (գծապատկեր 20):Տնտեսական զարգացման միջին մակարդակն արդյունաբերական` ինդուստրիալ փուլն է, որը բնորոշ է որոշ զարգացած երկրների (օրինակ` Բրազիլիային), ինչպես նաեւ` նախկին սոցիալիստական (անցումային տնտեսությամբ) երկրներին: Դրանց տնտեսության առաջատար ճյուղը մշակող արդյունաբերությունն է (գծապատկեր 20):Վերջին տասնամյակներում արդյունաբերական երկրների թիվն աստիճանաբար ավելա-նում է2:Տնտեսական զարգացման ամենաբարձր աստիճանի վրա են հետարդյունաբերական երկրները: Այդ երկրներում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն առավել չափով են մեքենայացված, ավտոմատացված, էլեկտրոնացված, ինչի հետեւանքով ազատված աշխատուժն իր ներդրումն է գտնում սպասարկման ոլորտում: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ 1 Համախառն ազգային եկամուտը` ՀԱԵ, բնակչության սպառած ապրանքների ու ծառայությունների արժեքն է (առանց հումքի, նյութերի, վառելիքի ծախսերի):2 Որոշ ժամանակ առաջ այդ երկրներին ավելացել են «նոր ինդուստրիալ երկրներ» (Կորեայի Հանրապետությունը, Հոնկոնգը, Թայվանը եւ Սինգապուրը), իսկ վերջերս նաեւ` «երկրորդ սերնդի» կամ «երկրորդ ալիքի» նոր ինդուստրիալ երկրները (օրինակ` Բրազիլիան, Մեքսիկան, Մալայզիան, Թուրքիան):սպասարկման ոլորտի ճյուղերի բաժինը հասնում եւ նույնիսկ գերազանցում է 50%-ը:Հետարդյունաբերական երկրների արդյունաբերության մեջ գերակշռում է մշակող, հատկապես գիտատեխնիկական առաջընթաց ապահովող ճյուղերի` էլեկտրոնային եւ ավիահրթիռատիեզերական մեքենաշինության, ատոմային էներգիայի, քիմիական համալիրի նորագույն ճյուղերի բաժինը:Ազգային տնտեսությունների զարգացման մակարդակըԱվանդաբար ընդունված է եղել երկրի տնտեսական զարգացման մակարդակը բնութագրող համընդհանուր ցուցանիշ համարել բնակչության մեկ շնչին հասնող տարեկան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ): Սակայն ներկայումս այդ ցուցանիշն այլեւս համակողմանիորեն չի արտահայտում երկրի ընդհանուր զարգացման մակարդակը, քանի որ վերջին տասնամ-յակներում նավթ արտահանող որոշ երկրներում ՀՆԱ-ն գերազանցել է իրականում զարգացած երկրներինը: Չնայած այս փաստին` ամենեւին չի կարելի դրանից հետեւություն անել, թե իբր օրինակ` Քաթարն ավելի զարգացած երկիր է, քան Ֆրանսիան, Իտալիան կամ Իսպանիան: Մեկ շնչի հաշվով մեծ ՀՆԱ-ն Քաթարում ստացվում է նավթային պաշարների շահագործման շնորհիվ, որոնք բնության «ընծա» են եւ ոչ թե իրական զարգացման արդյունք հանդիսացող այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են, օրինակ` ավտոմոբիլաշինությունն ու ինքնաթիռաշինությունը Ֆրանսիայում:Այժմ երկրների ընդհանուր զարգացման մակարդակի գնահատման ցուցանիշում մարդկանց ֆինանսական բարեկեցության հետ միաժամանակ հաշվարկում են նաեւ նրանց կյանքի տեւողությունը եւ գրագիտության աստիճանը («կյանքի որակը»): Այդ բոլոր ցուցանիշները բնութագրում են մարդկային զարգացման համաթիվը: Այս առումով աշխարհի ամենազարգացած երկրներից են Նորվեգիան, Շվեդիան, Ավստրալիան: Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին 80-րդ տեղում է:տնտեսության ճյուղային եւ տարածքային կառուցվածքըԱզգային, առավել եւս` համաշխարհային տնտեսությունը բարդ համակարգ է, որը կարելի է ուսումնասիրել ճյուղային, սոցիալական, տարածքային կամ տեխնոլոգիական կառուցվածքի տեսանկյունից: Տնտեսական եւ սոցիալական աշխարհագրության համար առավել հետաքրքիր է տնտեսության ճյուղային եւ տարածքային կառուցվածքի ուսումնասիրությունը:Նյութական արտադրության ոլորտում ներգրավվում են այն ճյուղերը, որոնց գործունեության արդյունքը նյութական է (օրինակ` մեքենա, կոշիկ, ցորեն եւ այլն): Նյութական արտադրության ոլորտի ճյուղերն են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, բեռնատար տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությանը սպասարկող կապը (արդյունա-բերական կապը) (գծապատկեր 21):Ոչ արտադրական ոլորտի ճյուղերի գործունեության արդյունքը բնակչությանը մատուցվող բազմաբնույթ ծառայություններն են: Այդ ծառայություններից են բնակչությանը սպասարկող կապը, ուղեւորատար տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ապա-հովությունը, մշակույթը, գիտությունը, կառավարումը եւ համանման այլ գործունեություններ:

Տնտեսության տարածքային կառուցվածքը

Ազգային (նաեւ համաշխարհային) տնտեսությունը համակողմանիորեն բնութագրելու համար բավարար չէ միայն ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը: Դրա հետ մեկտեղ` անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ տնտեսության տարածքային կառուցվածքը: Վերջինս մեկ ամբողջություն հանդիսացող տնտեսության բաժանումն է փոխադարձաբար միմյանց հետ կապված մասնագիտացված տարածքային մասերի: Դրանցից են տնտեսական շրջաններն ու տնտեսական գոտիները, արդյունաբերական շրջանները, քաղաքային ագլոմերացիաները, տրանսպորտային հիմնական մայրուղիները, բնակչության հանգստի եւ զբոսաշրջության գոտիները:Պետությունների վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ` ժամանակի ընթացքում երկրի տնտեսության տարածքային կառուցվածքը, ճյուղային կառուցվածքի նման եւս փոփոխվում է: Հասկանալի է, որ դրանով հանդերձ փոփոխվում է նաեւ տնտեսության տարածքային կառուցվածքը:Զարգացած երկրների տնտեսության տարածքային կառուցվածքն ավելի «հասուն» է, քան նոր զարգացող երկրներինը: Չնայած այդ հանգամանքին` զարգացած երկրներում էլ գոյություն ունեն տարածքային կառուցվածքի տարբերություններ: Դրանք պայմանավորված են բնական պայմանների բազմազանությամբ, բնական ռեսուրսների անհավասարաչափ տարածքային բաշխմամբ, բնակչության անհավասարաչափ տարաբնակեցմամբ, տնտեսական յուրացման վաղեմությամբ եւ այլ պատճառներով:Մեծ տարածք եւ բազմազան բնական պայմաններ ունեցող զարգացած երկրներում էլ կարելի է հանդիպել բարձր զարգացած շրջանների, արդյունաբերական շրջանների, գյուղատնտեսական շրջանների, նոր յուրացվող շրջանների եւ դրանց կողքին` թույլ զարգացած ծայրամասային շրջանների:բարձր զարգացած շրջաններից են, օրինակ, Կալիֆորնիան` ԱՄՆ-ում, Իտալիայի հյուսիսը, Հռենոս-Ռուրի շրջանը` Գերմանիայում: Արդյունաբերական շրջաններից են, օրինակ, Դոնբա-սը` Ուկրաինայում եւ Ռուսաստանում, Ուրալը` Ռուսաստանում: Գյուղատնտեսական շրջաննե-րից են, օրինակ, Սիցիլիան` Իտալիայում, Պոմերանիան` Գեմանիայում: Նոր յուրացվող շրջաններից են` Ամազոնիան` Բրազիլիայում, Ալյասկան` ԱՄՆում, Սիբիրը` Ռուսաստանում: Թույլ զարգացած ծայրամասային շրջաններից է, օրինակ, Ռուսաստանի հյուիսիս-արեւելքը:Յուրաքանչյուր երկրի ազգային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամա-նատարական» դեր է կատարում պետության խոշորագույն քաղաքը, որն առավել հաճախ երկրի մայրաքաղաքը կամ գլխավոր նավահանգիստն է: Իսկ համաշխարհային տնտեսության տարածքային կառուցվածքում «հրամանատարական» դեր են կատարում ԱՄՆ-ը, Արեւմտյան Եվրոպայի երկրները, Ճապոնիան եւ դրանց որոշ խոշորագույն քաղաքները: