Բնագիտական նախագիծ

Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա։ Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ սպորտաձևը։ Ես արդեն 8 տարի զբաղվում եմ կարատեով։ Մի փոքր կպատմեմ իմ սպոռտաձևի մասին։ Կարատեն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը։

Նպատակը՝ Կարատեի մարզումների հիմնական նպատակը մարզական բարձր նվաճումներով և բարոյական հատկանիշներով մարզիկ պատրաստելն է, որը պատրաստ է պաշտպանել իրեն, իր սիրելիներին և իր հայրենիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *