Թումանյանական թևավոր խոսքեր․

  1. Ձախորդ Փանոս ֊ Այսպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ձախողվում է ամեն գործ և մեծ մասամբ՝ իրենց խելքից։ Ձախորդ Փանոսը հայկական ժողովրդական հեքիաթի հերոս է, որը մշակել է Հովհաննես Թումանյանը 1914 թվականին։
  2. Նեսոյի Քարաբաղնիս ֊ Սա Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է։ Թումանյանը պատմում է նախասովետական շրջանի Հայ գյուղի հետամնաց գյուղացիների մի սովորություն՝ Քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։ Այժմ “Նեսոյի Քարաբաղնիս” ասելով հասկանում ենք ոչ ճիշտ հակաբժշկական միջոցներով բուժում։
  3. Մի կաթիլ մեղրը ֊ Թումանյանի տարածված լեգենդի վերնագիրն է։ Ստեղծագործության սյուժեն Թումանյանը վերցրել է միջնադարի հայ առակագիր Վարդան Այգեկցու առակից։ Այս արտահայտությունը օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ բարձրացնելը ծաղրելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *