Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Գառնի, Գեղարդ

04303599

Ճամփորդության ժամանակը՝ մարտի 27-ին ժամը՝ 9․00-18․00

Ճամփորդության մասնակիցներ՝ Քոլեջի 2-3 կուրս

Ճամփորդության նպատակը՝ տեսնել Չարենցի կամարը, «Կարդում ենք Ե․ Չարենց» նախագծով՝ չարենցյան ընթերցումներ կամարի մոտ, լինել Գառնիի հեթանոսական տաճարում,  այցելել Գառնի գյուղի Սուրբ Մաշտոց եկեղեցի, քայլարշավ դեպի Գառնիի ձոր, քայլք դեպի Քարերի սիմֆոնիա,  Ազատ գետի կամուրջ,  այցելություն Գեղարդի վանք։

Չարենցի կամարում կարդացվելիք բանաստեղծություններ

«Եմ իմ անուշ Հայաստանի»

«Հայրենիքում»

«Տաղ անձնական»

«Երբ էս հին աշխարհը մտա ես»

Ճարտարապետական հուշարձանների նկարագրություն

Գառնու հեթանոսական տաճար, հին հայկական արևապաշտական տաճար Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։  Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցլի (խավարի) դեմ մենամարտելիս։

Advertisementsabout:blankREPORT THIS AD

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվել է ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Գառնի տաճարի վերականգնման նախագիծը կառավարությունը հաստատել է 1968 թվականի դեկտեմբերի 10-ին։ 1969 թվականի հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Այստեղ ևս աշխատանքները ղեկավարում էր Ալեքսանդր Սահինյանը։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։

Մաշտոց Հայրապետ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Կոտայքի մարզի Գառնի գյուղի արևելյան կողմում։ Անցյալում այստեղ եղել է հեթանոսական տաճար։ Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Սուրբ Աստվածածին։ Ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի` 897 թվականին Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով։  12-13-րդ դարերի կառույց է։ Այն  միանավ կենտրոնագմբեթ եկեղեցի է,  իսկ  արտաքինից`  քառակուսի։ Թմբուկը  ձևավորված  է որմնախորշերով,  վարդաքանդակներով և  շատ  լավ  է պահպանվել։ Չորս  պատերից  երեքի  վրա  արված  են երկու  երկար որմնախորշեր, իսկ  վերջինը`  մուտքը,  զարդարված  է  խաչքարով  և բուսանախշ որմնանկարներով: Բակում կան քանդակազարդ խաչքարեր։

Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, գտնվում է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության) բնական հուշարձան է, որ զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ է թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Ազատ գետի կամուրջ, Գառնի գյուղի մոտ՝ նրանից հարավ ֊ արևելք։ Միակամար է, հենամիջային տարածությունը մոտ 10 մետր է, կառուցված է XI ֊ XII դարերում սև սրբատաշ տուֆից, հետագայում վերակառուցվել է մի քանի անգամ։ Պահպանվել է մինչև օրս։

Գեղարդավանք, միջնադարյան Հայաստանի այս վանական համալիրը գտնվում է Երևանի հարավարևելյան կողմում, 35-40 կմ հեռավորության վրա, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհին: Ըստ ավանդության հիմնադրվել է IV դ. սկզբին: Վաղ շրջանում քարայրային կառույցների համար կոչվել է Այրիվանք, իսկ XIII դարից սկսած նաև Գեղարդ` վանքում պահված սուրբ գեղարդի պատվին: Եղել է Հայաստանի միջնադարյան գրչության խոշոր կենտրոներից մեկը: Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող XII դարի կիսաժայռափոր մատուռն է: Հիմնական հուշարձանախումբը ձևավորվել է XIII դարում, որն իր  մեջ ներառում է  գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը, խուցերը` պարփակված XVII դ. կառուցված պարսպապատի մեջ: Հայաստանի վիմափոր հուշարձանների մեջ Գեղարդավանքը ժայռակոփ արվեստի առանձնակի կառույց է: Գլխավոր եկեղեցուն կից` հյուսիսային հսկայածավալ ժայռի տարբեր բարձրությունների վրա,  փորված են մի ամբողջ հուշարձանախումբ` երկու ոչ մեծ եկեղեցի, մեկ գավիթ (վերևում) և սյունազարդ ժամատուն-դամբարան (ներքևում): Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչքարեր և ժայռափոր խուցեր: Համալիրը 2000 թ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:

Նախապատրաստական փուլ

Սովորողները համացանցից ծանոթանում են այցելելիք ճարտարապետական հուշարձաններին,  տեղեկատվական նյութեր տեղադրում իրենց բլոգներում։

  1. Լիանա Գրիգորյան
  2. Արմանուշ Ղազարյան
  3. Մերի Քերոբյան
  4. Վաչե Թաթոյան
  5. Արմեն Ավետիսյան
  6. Նարեկ Սոսոյան
  7. Հասմիկ Խաչատրյան
  8. Ռաֆայել Մկրտումյան

Անհրաժեշտ պարագաներ՝

  1. սնունդ՝ մասնակիցն իր ուսապարկում ունենում է բրդուճներ և ջուր մեկ օրվա համար
  2.  գլխարկ, նաև տաք հագուստ
  3. գալիս են հարմար հագնված
  4. նկարահանող թվային միջոցներ
  5. 2000-ական դրամ /տրանսպորտի համար/

Ճամփորդության ծրագիր

9.00. — մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից  Երևան-Գառնի երթուղով։ Ճանապարհին կանգառ Չարենցի կամարի մոտ։ Տարածքի խնամք, մաքրության աշխատանքներ։ Ասմունք, սովորողները բերանացի կարդում են մեծ բանաստեղծի  «Եմ իմ անուշ Հայաստանի» և «Հայրենիքում»«Տաղ անձնական»«Երբ էս հին աշխարհը մտա ես» բանաստեղծությունները, դիտում կամարից բացվող համայնապատկերը։

11․00 — շարունակելով ճանապարհը՝ ժամանում Գառնի գյուղ, այցելություն հեթանոսական տաճար, քայլարշավ դեպի Ազատի ձոր, միջնադարյան կամուրջ և քարերի սիմֆոնյա, փոքր հանգիստ ձորում, վերադարձ գյուղ, այցելություն Մաշտոց Հայապետ եկեղեցի։

14․00 — Ճանապարհը շարունակում ենք դեպի Գեղարդավանք, նայում, դիտում, ուսումնասիրում ենք վանական համալիրը, մոտակա քարանձավները, նախաճաշ Ազատ գետի ափին,  հանգիստ։

17․00 — վերադարձ Գառնի — Երևան երթուղով։

Ճամփորդության պատասխանատուներ

  • Թամար Ղահրամանյան
  • Քրիստինե Սահակյանց

Մասնակիցների ցուցակ

  1. Արմանուշ Ղազարյան (2-3 կուրս)
  2. Լիանա Գրիգորյան (2-3 կուրս)
  3. Մերի Քերոբյան (2-3 կուրս)
  4. Նարեկ Սոսոյան (2-3 կուրս)
  5. Ռաֆայել Մկրտումյան (2-3 կուրս)
  6. Վաչե Թաթոյան (2-3 կուրս)
  7. Յանա Խաչատրյան (2-3 կուրս)
  8. Հասմիկ Խաչատրյան (2-3 կուրս)
  9. Արմեն Ավետիսյան (2-3 կուրս)
  10. Դավիթ Սարկիսյան (2-3 կուրս)
  11. Արևիկ Գևորգյան (4-1 կուրս)
  12. Տիգրան Առաքելյան (2-3 կուրս)
  13. Էդուարդ Օհանյան (2-3 կուրս)
  14. Լևոն Գալստյան (2-3 կուրս)
  15. Սեդրակ Հովհաննիսյան (2-3 կուրս)
  16. Տիգրան Բրուտյան (2-3կուրս)

Արդյունքները ամփոփում ենք տեսանյութերով, պատումներով, չարենցյան ընթերցումները ներկայացնող տեսաֆիլմով, որոնք սովորողները հրատարակում են իրենց բլոգներում։

Արդյունքների ամփոփում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *