ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ / ԳԼՈՒԽ 34, 5, 67/

Առաջադրանք՝

Ամուսնություն կնքելու պայմաներն ու կարգը:

Հոդված 9.Ամուսնություն կնքելու կարգը

1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից: 

(9-րդ հոդ. փոփ. 19.01.21 ՀՕ-67-Ն օրենք)

 

Հոդված 10.Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:

Ամուսնության դադարման հիմքերը:

Հոդված 13.Ամուսնության դադարման հիմքերը

1. Ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան կամ նրան դատարանի կողմից մահացած ճանաչելու հետևանքով:

2. Ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով` ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա:

3. Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում:

Ամուսնությունն անվավեր ճանաչելը:

Հոդված 20.Ամուսնությունն անվավեր ճանաչելը

1. Ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը:

2. Անվավեր է ճանաչվում սույն օրենսգրքի 10-րդ11-րդ հոդվածներով և 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների առկայությամբ կնքված ամուսնությունը, ինչպես նաև այն ամուսնությունը, երբ ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն):

3. Դատարանն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:

4. Ամուսնությունն անվավեր է ճանաչվում դրա պետական գրանցման պահից:

 

Ամուսիների իրավունքներն:

Հոդված 24.Ամուսինների իրավահավասարությունն ընտանիքում

1. Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում:

2. Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են` ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից:

3. Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար:

 

Հոդված 25.Ամուսինների կողմից ազգանվան ընտրության իրավունքը

1. Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են ամուսիններից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսնական ազգանունը:

Ամուսինների ընդհանուր ազգանունը կարող է լինել ամուսիններից մեկի ազգանունը կամ այնպիսի ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող լինել երկու ազգանունից ավելի:

2. Ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

3. Ամուսնալուծվելիս ամուսիններն իրավունք ունեն պահպանելու ընդհանուր ազգանունը կամ վերականգնելու իրենց մինչամուսնական ազգանունը:

Ամուսիների պարտականությւոնները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *