Առաջադրանքներ.

1․Կարդա՛ ավանդությունը և կատարի՛ր  առաջադրանքները։

Աշխարհի ամենագեղատեսիլ  յոթ անկյուններից  մեկը այն ձորահովիտն է, որ ընկած է Դիլիջան քաղաքից տասնութ կիլոմետր հյուսիս, և ուր գտնվում է Հաղարծնի  վանքը:  Այստեղ 1281 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին մի ընկուզենի է աճում, որը եկեղեցուն հասակակից է՝ 700 տարեկան: Ավանդությունն ասում է, որ այդ տաճարը կառուցող վարպետը սովորություն է ունեցել իր կառուցած շենքերի կողքին ընկուզենիներ տնկել:

-Շենքը չմնա, ծառը կմնա, ծառը չմնա, շենքը կմնա,- սիրում էր կրկնել վարպետը: -Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը:

Եվ հիմա անանուն վարպետի հիշատակը հավերժացնում են քարե և կանաչ հուշարձանները:

1.Համացանցից գտի՛ր տեղեկություններ Հաղարծնի վանքի մասին, 4-5 նախադասությամբ շարադրիր:

Հաղարծին վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզում , Դիլիջան քաղաքից 18կմ հեռավորության վրա։ Հաղարծին վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դդ: Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ: Մի գեղեցիկ ավանդություն կա վանքի անվան ծագումնաբանության հետ կապված, ըստ որի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից էլ առաջացել է Հաղարծին բառը։ Համահայկան հիմնադարմը ներկայումս վերականգնում է Հաղարծին վանական համալիրը` Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի աջակցությամբ: Հաղարծիինը վերահսկվում է Դիլիջան ազգային պարկի կողմից։

2.Որո՞նք են ‹‹քարե և կանաչ հուշարձանները››:

Քարե հուշարձանները վանական համալիրն է, կանաչ հուշարձանները բնությունն է։

3.Ինչպե՞ս ես հասկանում  ‹‹ Տաճարը մարդու հոգին է քաղցրացնում, ընկուզենին՝ բերանը››  նախադասությունը: Մի քանի նախադասությամբ շարադրի՛ր մտքերդ այս նախադասության շուրջ։

Եկեղեցին մարդուն հոգևոր սնունդ է տալիս, ընկուզենին շատ համեղ պտուղ է ։

4.Դո′ւրս գրիր տեքստից բոլոր հատուկ գոյականները և թվականները։

Հատուկ գոյականներ— Դիլիջան, Հաղարծնի վանք, Սուրբ Աստվածածին եկեղեցի:

Թվականներ-յոթ, տասնութ, 1281, 700:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *