Անձնանունների բառարան

Անդրանիկ -հայկ․ անդրանիկ բառից որ նշանակում է <ավագ> , <առաջին> կամ <երեց>․

Ադամ – եբր. նշանակում է <երկրային>, <հողեղեն մարդ> կամ <շիկահողից շինված>:

Ադրինե – լատ. նշանակում է <Ադրիատիկում ծնված>:

Արա – հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին․Արա անունը ծագում է ակկադա շումերական լեզուններից եվ նշանակում է <բարեշնորհ> կամ <տեսանող>․

Աշոտ – հայկ․ նշանակում է կամ <արդարամիտ> կամ <կրակ>․

Աղաջան – պարս․ նշանակում է <հոգեհարազտ տեր>:

Բաղրամ – պարս․ նշանակում է <սիրո երջանկություն>․

Բորիս – ռուս․ նշանակում է <փառքի համար պայքարող>․

Գագիկ – ասոր․ նշանակում է <երկնային> կամ բարձրունք>․

Գառնիկ – հայկ․ գառն բառի փաղաքշական ձեվն է, որ տարածված է իբրեվ արական անձննուն ՝ <համեստ>, <հեզ> կամ <խոնարհ> իմաստով․(Այդ պատճառով Քրիստոս Տիրոջը հավատքով ընդունողնները կոչվում են նաեվ Աստծո գառներ, որոնց Հովիվը Տեր Հիսուն է)

Գարիկ – հայկ․ նշանակոմ է  <արժեքավոր> կամ <ունեցվածք>․

Դենիս – հուն․ նշանակում է  <Դիոնիսին պատկանող>․

Դերենիկ – հայկ․ <դերեն> բառը նշանակում է <վանքի որդի> կամ <ուխտի զավակ>․(Այս երեխաների անունը դրվում է, երբ նրանք ծնվում են որեվէ վանք կամ սրբավայր ուխտագնացությաբ Աստծուց զավակ ստանալու աղոթք խնդրանքից հետո)․

Դավիթ – եբր․ նշանակոմ է <առատաձեռն> կամ <սիրեցյալ>․ (Աստվածաշնչային ամենահայտի անձն է, քանի որ Ավետարանը Հիսուսին նաեվ Դավթի որդի է կոչում)․

Եփրեմ – եբր. նշանակում է  <պտղաբերություն>, <մխիթարիչ> կամ <փարթամ>:

Եգոր – ռուս. նշանակում է <երկրագործ>, որ հունարեն georgos բառից է: Հայերենով նույն Գեվորգ անունն է:

Զորայր – հայկ. նշանակում է  <զորավոր տղամարդ>:

Զորի – նշանակում է <քրմապետ>:

Էդուարդ (Էդվարդ) – ֆրանս. նշանակում է <ունեցվածքի պահապան>: Փաղաքշական Էդիկ:

Էմիլ – լատ. նշանակում է <նախանձախնդիր> կամ <հակառակորդ տենչող>:

Էմին – արաբ. նշանակում է <ապահով>, <խաղաղ> կամ <հավատարիմ>:

Էրիկ – գերմ. նշանակում է  <ազնվազարմ առաջնորդ>: Իսկ հայերենով Էրիկ նաեվ նշանակում է <տղամարդ>:

Ըղձուհի – հայկ. նշանակում է <փափագելի կին>:

Ժան – ֆրանս. jean, հայերենով Հովհաննես անվան նշանակությունն է:

Ժակ – հայերենի Հակոբ անվան ֆրանսերեն տարբերակն է, իսկ լեհերենով նշանակում է <ուսանող>:

Լիանա – լատ. <դեռատի>:Նաեվ կապում են փաթաթվող ու մագլցող Լիանա կոչվող բույսի անվան հետ, այսինքն ճկուն իմաստով:

Հալալ -թրք. նշանակում է <արդարությամբ վաստակած>:

Համբարձում – Հիսուսի հարությունից հետո քառասուներրորդ օրը իր երկինք համբառնելու խորհուրդից առաջացած բառ է: համլետ – անգլ. Շեքսպիրի համանուն գործից, որ նշանակում է <գյուղաբնակ>:

Հովհաննես – եբր. նշանակում է <Տիրոջ շնորհ> կամ <հնազանդություն>:

Հայարփի – հայկ. նշանակում է <Հայոց արեվ>:

Հասմիկ – հայկ. Հասմիկ ծաղկի անունից, որ դարեր շարունակ գործածական է հայերի մեջ նաեվ որպես անձնանուն:

Նարեկ – հայկական այս անունը առաջացել է Արեվմտահայաստանի Նարեկ գյուղի անունից: (<Նարեկ են կոչել միջնադարյան հայ վանական ու հանճարեղ բանաստեղծ սուրբ Գրիգոր Նարեկացու <Մատյան ողբերգության> գրիքը, որը նաեվ բժշկարան է համարվում):

Ներսես – պահլ. Nerseh անվան հունական տառադարձությամբ ստեղծված ձեվն է՝ Ներսես (Նեռսես). տես վերը:

Տիգրան – հին պարս. Tigran անունն է: Տարածվել է ի պատիվ աշխարհակալ Տիգրան Բ արքայի: Նշանակու է որպես <վագր> կամ <նետաձիգ>:

Տաթեվ – հայկ. Սյունիքի Տաթեվի հռչակավոր վանքի անվան հիշատակումն է որպես արական անձնանուն:

Վահե – պարսկերեն նշանակում է <լավագույն> կամ <վեհ>:

Վարազդատ – կազմված է պարսկերեն araz եվ հայերեն դատ բառերից, որ նշանակում է <վարազին հաղթող>:

Վարոս – լատիներեն նշանակում է <կորացած> կամ <կքված>:

Վալենտինա – լատ. նշանակում է <ուժեղ>,<կայտառ> կամ <առողջ>: Փաղաքշականն է՝ Վալյա:

Քրիստինե – հուն. Khristine անունից, որ ունեն քրիստոնյա ազգերից շատերը, այդ թվում եվ հայերը:Նշանակում է <Քրիստոսին վնիրյալ կին>:

Օֆելյա (Օֆելիա) – եվրոպական անուն է. նշանակում է <օգնական> կամ <աջակցող>:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *